ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-462-06.12.2022-ՊԱ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխության վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                
Առաջարկում ենք նախագծի 2-րդ և 3-րդ հոդվածներով նախատեսվող եզրափակիչ և անցումային դրույթների վերաբերյալ կարգավորումները միավորել մեկ «Եզրափակիչ և անցումային դրույթներ» վերտառությամբ հոդվածի մեջ՝ առանձին մասերի տեսքով՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ նորմատիվ իրավական ակտն ունենում է եզրափակիչ մաս, եթե սահմանվում են` նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու ժամկետները, գործողության ժամկետները, երբ նորմատիվ իրավական ակտը կամ դրա առանձին մասը նախատեսված է սահմանափակ ժամկետով գործողության համար (ժամանակավոր ակտ կամ ժամանակավոր դրույթ): Այս դեպքում նշվում է ակտի կամ դրա առանձին մասի գործողության հստակ ժամկետը:       
Եթե օրենսդրական ակտով (բացառությամբ Սահմանադրության) սահմանված նորմը կարող է կատարվել միայն այդ ակտով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական ակտի անցումային դրույթներով սահմանվում են նաև ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:   
Ըստ այդմ նախագծի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 2. Եզրափակիչ և անցումային դրույթներ

1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2.Սույն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունվելու է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում:»

 

  Հարգանքով՝                         ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ