ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-477-19.12.2022-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար: 

«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝                          
1. Օրենքում կիրառվում է «Հայաստանի Հանրապետության կառավարություն» ձևակերպումը, իսկ Նախագծով կիրառվում են և՛ «Հայաստանի Հանրապետության կառավարություն», և՛ «Կառավարություն» ձևակերպումները:         
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի պահանջներն՝ առաջարկում ենք Նախագծում պահպանել հասկացությունների միատեսակ կիրառման պահանջը:     
Ըստ այդմ առաջարկում ենք Նախագծի ամբողջ տեքստում կիրառել «Հայաստանի Հանրապետություն կառավարություն» ձևակերպումը:      
2. Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ կետով՝ Օրենքի 45.4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրվում է նոր խմբագրությամբ.   
«3) արտադրական կանեփի բույսի, արտադրական կանեփի, արտադրական կանեփի չորացված զանգվածի կամ արտադրական կանեփի բուսախեժի ոչնչացում»:  
Հարկ է նկատել, որ Օրենքի 45.4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում կիրառվող հասկացությունները սահմանված են Օրենքի 3-րդ հոդվածով:    
Հիմք ընդունելով նշվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի պահանջներն՝ առաջարկում ենք «արտադրական կանեփի չորացված զանգված» հասկացությունը ևս սահմանել Օրենքի 3-րդ հոդվածով: Ըստ այդմ Օրենքի 3-րդ հոդվածում 1-ին մասը լրացնել 20-րդ պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.       
«արտադրական կանեփի չորացված զանգված՝ մշակման գործընթացում խոնավության կորստի արդյունքում ստացված զանգված:»  
3. Նախագծի 3-րդ հոդվածի 4-րդ կետով՝ Օրենքի 45.4-րդ հոդվածը լրացվում է նոր՝ 2-րդ մասով.       
«2. Արտադրական կանեփի փաթեթավորման, տեղափոխման, պահեստավորման, ոչնչացման վերաբերյալ պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:   
Հարկ է նկատել, որ Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով՝ Օրենքի 45.4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում կատարվող փոփոխության և լրացման արդյուքնում նախատեսվում է հետևյալ կարգավորումը.
«1. Արտադրական կանեփի արտադրության լիցենզիան ներառում է նաև սույն օրենքի 45.3-րդ հոդվածով նախատեսված գործունեության ձևերի հետ կապված այլ գործողությունների կատարում, այդ թվում՝  
(...)    
2) արտադրական կանեփի բույսերի վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի, արտադրական կանեփի փաթեթավորում, տեղափոխում, պահեստավորում, տիրապետում, օգտագործում և տնօրինում:», սակայն, Նախագծի 3-րդ հոդվածի 4-րդ կետով՝ Օրենքի 45.4-րդ հոդվածը լրացվող նոր՝ 2-րդ մասում նշում է կատարվում միայն արտադրական կանեփի փաթեթավորման, տեղափոխման, Ըստ այդմ Նախագծի 3-րդ հոդվածի 4-րդ մասով առաջարկվող Օրենքի 45.4-րդ հոդվածում լրացվող նոր՝ 2-րդ մասում «արտադրական կանեփի փաթեթավորման, տեղափոխման, պահեստավորման, ոչնչացման» բառերից հետո առաջարկում ենք լրացել 4. Հարկ է նկատել, որ Օրենքի 3-րդ հոդվածով սահմանվում է հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի հասկացությունը: Միաժամանակ՝ հարկ է նկատել, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում ևս՝ հանցագործությունները նախատեսելիս կիրառվում է «թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր» հասկացությունը:    
Հիմք ընդունելով նշվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի պահանջներն՝ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ կետով՝ Օրենքի 45.6-րդ հոդվածի 7-րդ և Նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ կետով՝ Օրենքի 45.6-րդ հոդվածի 8-րդ մասերում կիրառել «թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր» ձևակերպումը:        
5. Նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ կետով՝ Օրենքի 45.6-րդ հոդվածում լրացվող նոր՝ 9-րդ և 10-րդ մասերում կիրառվում են «Լիազոր մարմին» ձևակերպումը: Հարկ է նկատել, որ Օրենքում սահմանված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման համակարգի մարմնի համար կրճատ տարբերակ: Հիմք ընդունելով վերոգրյալը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի պահանջներն՝ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ կետով` Օրենքի 45.6-րդ հոդվածում լրացվող նոր 9-րդ և 10-րդ մասերում «Լիազոր մարմին» ձևակերպումն առաջարկում ենք փոխարինել  «Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական  լիազոր մարմին» ձևակերպմամբ:         
6. Առաջարկվում է վերանայել լիցենզիայի գործողության ուժի մեջ մտնելու և լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար տարածքները և անհարժեշտ կառույցները կառուցելու համար լիցենզավորման հայտ ներկայացնելիս հայտատուի կողմից հայցվող ժամկետը և սահմանել, որ լիցենզիայի գործողությունը չի կարող ավելի ուշ սկսել, քան լիցենզիայի հայտ ներկայացնելու օրվանից երկու տարվա ընթացքում և որ հայտատուն լիցենզավորման հայտ ներկայացնելիս կարող է հայցել մինչև երկու տարվա ժամկետի տրամադրում լիցենզավորման ենթակա գործունեության համար նախատեսված տարածքները և անհրաժեշտ կառույցները կառուցելու համար:         
Ըստ այդմ նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ մասում առաջարկում ենք «մեկ» բառերը փոխարինել «երկու» բառերով: 
7. Նախագծի 4-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» ձևակերպումն առաջարկում ենք փոխարինել «Ներքին գործերի նախարարություն» ձևակերպմամբ:         
8. Նախագծի 4-րդ և 5-րդ հոդվածների համարակալումն անհրաժեշտ է վերանայել համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին, համաձայն որոնց՝ օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:         
9. Հիմք ընդունելով նախագծի 5-րդ հոդվածի տրամաբանությունը և նույն հոդվածով նախատեսվող` օրենքի 45.7-րդ հոդվածի 6-րդ մասի նոր շարադրանքով խմբագրությամբ սահմանված` «քվոտայով նախատեսված քանակական սահմանափակումներից շեղումը համարվում է տրամադրված քվոտաների վերանայման հիմք» հանգամանքը, առաջարկվում է սահմանել, որ լիցենզավորված անձը մինչև լիցենզիայով սահմանված գործունեության իրականացման տվյալ տարվա վերջին եռամսյակը կարող է դիմել նույն տարվա քվոտաների վերանայման:
Ըստ այդմ Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի 45.7-րդ հոդվածի 6-րդ մասի նոր շարադրանքի խմբագրությամբ «մինչև» բառից հետո առաջարկում ենք լրացնել «լիցենզիայով սահմանված գործունեության իրականացման» բառերը, իսկ  «հաջորդ» բառը փոխարինել  «նույն» բառով:     
10. Ըստ այդմ Նախագծի 7-րդ հոդվածով՝ Օրենքի 45.9-րդ հոդվածում լրացվող 10-րդ մասում «մարմնի» բառից հետո լրացնել «կողմից» բառը:    
11. Նախագծի 8-րդ հոդվածի վերնագիրն առաջարկում ենք հանել` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը՝ օրենսդրական ակտի հոդվածները ունենում են վերնագրեր, բացառությամբ փոփոխություն կամ լրացում նախատեսող օրենսդրական ակտերի:                     
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝    
Նախագծի 1-ին հոդվածում առկա է վրիպակ, որի ուղղման նպատակով առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «փոխանցեըլ» բառը փոխարինել «փոխանցելը» բառով: 
         

              Հարգանքով՝                                                ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ