ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Բուսական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-481-27.12.2022-ՏՏԳՇ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում առաջարկում ենք.

1. 1-ին հոդվածում «ՀՕ-211» ձևակերպումը փոխարինել «ՀՕ-221-Ն» ձևակերպմամբ, իսկ «8-րդ հոդվածում» բառերից հետո լրացնել «կատարել հետևյալ լրացումները» բառերը:

2. 1-ին հոդվածով լրացվող «1)» -ին կետից հետո լրացնել նոր՝ «2)»-րդ կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«2) «1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ե1»  կետով.

«ե1) բնության հատուկ պահպանվող տարածքներում հանրային լողափերի ստեղծում:»:

3. 2-րդ հոդվածից հանել հոդվածի վերնագիրը և «1.» թիվը:

       


          Հարգանքով՝   ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ