ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

 Հարգելի՛ պարոն Առաքելյան,

 
          Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-485-03.01.2023-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.
          I. Օրենքի նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք նոր խմբագրությամբ շարադրվող Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի՝        
          1. 2-րդ կետում՝ «Հայաստանի Հանրապետության» բառերի փոխարեն լրացնել «սույն» բառը,     
          2. 7-րդ կետում՝ «նպատակային» բառից հետո լրացնել «և» բառը, իսկ «(գործառնական)» բառը դուրս  բերել փակագծերից, միևնույն ժամանակ «կարգերը» բառը փոխարինել  «կարգը» բառով,    
          3. 14-րդ կետից առաջարկում ենք  հանել 2-րդ և 3-րդ նախադասությունները  և այն վերաձևակերպել որպես նույն հոդվածի 2-րդ մաս` հետևյալ բովանդակությամբ.    
          «2. Սույն հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով նախատեսված ծրագրում Կառավարության կողմից սահմանվում են ծրագրի հիմնական պայմանները: Այդ պայմանների կենսագործումն ապահովելու նպատակով ծրագրում նշված լիազոր մարմնի և ծրագիրն իրականացնողի միջև օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվում է համապատասխան պայմանագիր, որում ներառում են այդ թվում Կառավարության կողմից հաստատված ծրագրի հիմնական պայմանները և դրանց խախտման համար օրենսդրությամբ նախատեսված իրավական հետևանքները:»:   
          4. 17-րդ կետում՝ «ըստ նպատակային» բառից հետո լրացնել «և» բառը, իսկ «(գործառնական)» բառը դուրս  բերել փակագծերից:
          II. 2-րդ հոդվածում՝         
          1. Լրացնել նոր 1-ին մաս՝ հետևյալ բովանդակությամբ՝    
          «1. վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ. «Քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը».       
          Ըստ այդմ մասերի համարակալումը փոխվել է:      
          2. 3-րդ հոդվածով լրացվող 27-րդ կետի բովանդակությունը առաջարկում ենք ձևակերպել որպես նախագծի 2-րդ հոդվածի 4-րդ մաս,      
          3.  Հանել «Հոդված 3. Օրենքի 10.1 հոդվածի» բառերը, փոխարենը համարակալել որպես 2-րդ հոդվածի 5-րդ մաս, իսկ լրացվող «27-47 կետերով» բառերի փոխարեն նշել «28-48 կետերով» բառերը:
          4. 3-րդ հոդվածի՝ լրամշակված 2-րդ հոդվածի 5-րդ մասում 47-րդ կետը խմբագրել՝ «հաստատում է քաղաքաշինական և գիտատեխնիկական խորհուրդների կազմը և աշխատակարգերը» բառերի փոխարեն լրացնել՝ «ստեղծում է Կոմիտեի նախագահին կից գործող Քաղաքաշինական խորհուրդ.» բառերը,      
          5. 3-րդ հոդվածի՝ լրամշակված 2-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել նոր՝ 48-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.        
          «ստեղծում է Կոմիտեի նախագահին կից գործող Գիտատեխնիկական խորհուրդ», 
          6. 3-րդ հոդվածի՝ լրամշակված 2-րդ հոդվածը լրացվել է նոր 6-րդ մասով հետևյալ բովանդակությամբ.    
          «6. Սույն հոդվածի 3-րդ մասի.  
          1)        47-րդ կետում նշված Քաղաքաշինական խորհուրդը ճարտարապետաճարտարագիտական, քաղաքաշինական համալիր խնդիրների կոլեգիալ քննարկման և գնահատման նպատակով ստեղծված խորհրդատվական մարմին է, որի կազմը և աշխատակարգը հաստատում է Կոմիտեի նախագահը.   
          2) 48-րդ կետում նշված Գիտատեխնիկական խորհուրդը քաղաքաշինության բնագավառի օրենսդրությամբ սահմանված նորմերի կիրառման հետ կապված գիտականորեն հիմնավորված մասնագիտական դիրքորոշումներ, եզրակացություն- ներ և առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծված խորհրդատվա- կան մարմին է, որի կազմը և աշխատակարգը հաստատում է Կոմիտեի նախագահը։»:
          III. 2-րդ հոդվածից հետո առաջարկում ենք լրացնել նոր 3-րդ և 4-րդ հոդվածներ հետևյալ բովանդակությամբ՝     
          «Հոդված 3. Օրենքի ամբողջ տեքստում «քաղաքաշինական բնագավառի պետական կառավարման լիազորված մարմին», «քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման համակարգի լիազոր մարմին» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին» բառերով՝ դրանց համապատասխան հոլովաձևերով։»  
          «Հոդված 4. Օրենքի ամբողջ տեքստում նորմատիվ-տեխնիկական բառերը փոխարինել նորմատիվատեխնիկական բառով:»:     
          Ըստ այդմ հոդվածների համարակալումը փոփոխվել է:    
          IV. 4-րդ՝ լրամշակված 5-րդ հոդվածում 3-րդ կետին բառերը փոխարինել 2-րդ կետին բառերով: 
          V. 6-րդ՝ լրամշակված 7-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝        
          «2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերը Կառավարությունը եւ կոմիտեն ընդունում են՝         
          1) մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 30-ը,
          2) սույն օրենքի 1-ին հոդվածով նոր շարադրությամբ խմբագրվող՝ Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի մասով՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը,
          3) սույն օրենքի 1-ին հոդվածով նոր շարադրությամբ խմբագրվող՝ Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 21-23-րդ կետերի և սույն օրենքի 2-րդ հոդվածով նոր շարադրությամբ խմբագրվող օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 27-րդ, 31-րդ կետերի մասով՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 16-ը,
          4) սույն օրենքի 1-ին հոդվածով նոր շարադրությամբ խմբագրվող՝ Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 24-25-րդ կետերի և սույն օրենքի 2-րդ հոդվածով նոր շարադրությամբ խմբագրվող օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 28-30-րդ և 35-րդ կետերի մասով՝ մինչև 2024 թվականի դեկտեմբերի 16-ը:»:   
          VI. Օրենքի նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել նաև «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-433 օրենքում: Ստորև ներկայացնում ենք լրացվող օրենքի նախագիծը՝         
                   
                                                                                                      

   «ՆԱԽԱԳԻԾ         
         

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  
Օ Ր Ե Ն Ք Ը   

      
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                     
           Հոդված 1. Չեղյալ ճանաչել «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-433 օրենքի 6-րդ հոդվածը և 7-րդ հոդվածի 2-րդ կետը։         
          Հոդված 2.  
          Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:»  

 

   
          Հարգանքով՝          ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ