ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

     Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-489-12.01.2023-ՄԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.                  
          Առաջարկում ենք՝            
          1. 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝   
          «Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝  
          1) 11-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ  նոր նախադասություններ՝     
          «Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված սահմանափակումների կիրառմամբ կայացված անհետաձգելի  միջամտության  որոշումների կատարումն ապահովելիս ոստիկանության ծառայողները կարող են օգտագործել էլեկտրոնային հսկողության միջոցներ: Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման եւ ֆինանսավորման, ինչպես նաև էլեկտրոնային հսկողության համակարգի տվյալների շտեմարանի վարման, տվյալներից օգտվելու կարգը սահմանում է  Կառավարությունը»:         
          2) լրացնել նոր 11.1 մաս՝ հետևյալ բովանդակությամբ.       
          «11.1. Էլեկտրոնային հսկողություն կիրառելիս պետք է նվազագույնի հասցվի անձանց անձնական և ընտանեկան կյանքի վրա դրանց հնարավոր բացասական ազդեցությունը: Էլեկտրոնային հսկողության արդյունքում ստացված տվյալները ոչնչացվում են որոշման կատարման ավարտից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն մասով նախատեսված դեպքի: Եթե էլեկտրոնային հսկողության միջոցներով հայտնաբերվում կամ ամրագրվում է իրավախախտում, ապա տվյալները պահվում են մինչև իրավախախտման դեպքի քննության կամ ծառայողական քննության ավարտը: Էլեկտրոնային հսկողության համակարգը պետք է ունենա օրենսդրությամբ սահմանված բավարար պաշտպանվածության մակարդակ:»:         
          2. 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝  
          «Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում՝  
          1) 9-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն՝ 
          «Սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված սահմանափակումների կիրառմամբ կայացված պաշտպանական որոշումների կատարումը դատարանի որոշմամբ ոստիկանության կողմից կարող է իրականացվել նաև էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ»:    
          2) լրացնել նոր 9.1 մաս՝ հետևյալ բովանդակությամբ.        
          «9.1. Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված էլեկտրոնային հսկողության  արդյունքում ստացված տվյալները ոչնչացվում են որոշմամբ սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն մասով նախատեսված դեպքի: Եթե էլեկտրոնային հսկողության միջոցներով հայտնաբերվում կամ ամրագրվում է իրավախախտում, ապա տվյալները պահվում են մինչև իրավախախտման դեպքի քննության կամ ծառայողական քննության ավարտը: Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ պաշտպանական որոշումների կատարման ապահովման նկատմամբ տարածվում են սույն օրենքի 7-րդ հոդվածի 11.1-ին մասով նախատեսված կարգավորումները:»: 
          3. 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝  
          «Հոդված 4.  Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «կարգին համապատասխան» բառերից հետո լրացնել «, բացառությամբ էլեկտրոնային հսկողության միջոցների» բառերը:»:    
          4. 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝  
          «Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ     
          1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված Կառավարության որոշումների ուժի մեջ մտնելու օրը:    
          2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված Կառավարության որոշումները կընդունվեն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո վեցամսյա ժամկետում:»: 
         

Հարգանքով՝                        ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ