«Կրթության մասին» օրեքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

 

  1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի օրեքի (ՀՕ-297), այսուհետև՝ Օրենք, 3-րդ հոդվածի 1.3 կետում «հանրակրթական» բառից հետո լրացնել «նախնական մասնագիտական» բառերը, իսկ «որակավորման աստիճանի»՝ բառից հետո լրացնել «վկայականի  կամ  դիպլոմի շնորհման» բառերը։

1.3) ֆորմալ կրթություն՝ հանրակրթական, նախնական մասնագիտական և մասնագիտական կրթական հիմնական ծրագրերի որոշակի մակարդակ կամ ամբողջություն, որն իրականացվում է համապատասխան ուսումնական հաստատության (հաստատությունների) կողմից և հանգեցնում տվյալ մակարդակի որակավորման աստիճանի՝ վկայականի  կամ  դիպլոմի շնորհման։

  1. 2. «Կրթության մասին» օրեքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում(Կ-492-17.01.2023-ԳԿ-011/0), այսուհետ՝ Նախագիծ, 2-րդ կետի  1-ին կետից հետո լրացվող 3.2-րդ կետը շարադրել  հետևյալ խմբագրությամբ․

«արտադպրոցական կրթական և դաստիարակչական ծրագիր՝  մարդկային կապիտալի զարգացմանը, անձի համակողմանի՝  ազգային, համամարդկային, հոգևոր, մշակութային, քաղաքացիական և ֆիզիկական կրթությանը, դաստիարակությանն ու զարգացմանը, նախամասնագիտական գիտելիքների ձեռքբերմնանը, կարողությունների, հմտությունների, ստեղծագործական, մտավոր ունակությունների և հետաքրքրությունների  բացահայտմանը նպատակաուղղված կրթական և դաստիարակչական գործընթաց»։

  1. 3. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17.4 կետ․

«17.4 վկայական՝ պետական նմուշի միասնական ավարտական փաստաթուղթ,

որը տրվում է տվյալ կրթական ծրագրով սահմանված ուսումնառությունն ամբողջացրած և արդյունքներով գնահատված  անձին։»։

  1. Օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.1 կետով․

«9.1 մանկավարժական աշխատող՝ ֆիզիկական անձ, որը հանրակրթական, նախնական մասնագիտական և մասնագիտական ուսումնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում իրականացնում է տվյալ հաստատության ծրագրերի պահանջներին համապատասխան կրթադաստիարակչական գործունեություն։

  1. Օրենքի 13-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

  «Ուսումնական հաստատությունների տեսակները։»։

  1. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին կետում «տիպերն են» բառերը փոխարինել «տեսակներն են» բառերով։
  2. Օրենքի 13-րդ հոդվածի 2.1) կետում (արհեստագործական) բառից հետո լրացնել «մշակութային, մարզական» բառերը։
  3. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Արտադպրոցական կրթությունն ու դաստիարակությունը իրականացվում է ընդհանուր զարգացման և նախնական մասնագիտական կրթական ծրագրերի միջոցով։

Ընդհանուր զարգացման կրթական ծրագրերը  նպատակաուղղված են սովորողների

ազգային,  հոգեւոր, գեղագիտական, ֆիզիկական զարգացմանը, ռազմահայրենասիրական դաստիարակությանը, բնապահպանական,  կիրառական գիտելիքների և ունակությունների ձեռքբերմանը»։

  1. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետում «արտադպրոցական» բառից հետո ավելացնել «կրթություն և» բառերը։

10.Նախագծի 3-րդ հոդվածում ավելացնել նոր կետ հետևյալ բովանդակությամբ․

«Արտադրոցական նախնական մասնագիտական կրթական ծրագրերը լինում են մշակութային և մարզական ուղղվածության։

 Մշակութային  նախամասնագիտական կրթական ծրագրերը նպատակաուղղված են   շնորհալի երեխաների բացահայտելուն, նրանց  գեղագիտական դաստիարակությանը, կատարողական հմտությունների, ստեղծագործական կարողությունների զարգացմանը, մասնագիտական կրթության կողմնորոշելուն, և իրականացվում են երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի, նկարչական դպրոցների, ինչպես նաեւ այլ կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների կողմից։  

Մարզական նախամասնագիտական կրթական ծրագրերը նպատակաուղղված են երեխաների ֆիզիկական դաստիարակությունը, մանկապատանեկան սպորտի և զանգվածային սպորտի ոլորտում շնորհալի երեխաների բացահայտմանը, ընտրությանը, կատարելագործմանը, օլիմպիական, մարզական հերթափոխի ապահովմանը, և իրականացվում են  մասնագիտացված մարզադպրոցների կամ դրանց ստորաբաժանումների կողմից»։

  1. նախագծի 3-րդ հոդվածի 3 -րդ կետը հանել, քանի որ այն զետեղված է Օրենքի Հոդված 36-ում՝  Կրթության բնագավառում` Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունների ցանկում։
  2. Օրենքի Հոդված 37-ում, Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունների ցանկում լրացնել՝

-իրականացնում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մշտադիտարկում և տեսչական վերահսկողություն,

-սահմանում է արտադպրոցական ուսումնական հաստատությունների նյութատեխնիկական ապահովության  և անվտանգության նորմատիվները,

-մշակում և կառավարության հաստատմանն է ներկայացնում արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների սոցիալական երաշխիքները։