ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

 

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-494-18.01.2023-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                                              

1. «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի մասերի, կետերի և պարբերությունների համարակալումը համապատասխանեցվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ և 7-րդ մասերի պահանջներին։ Ներկայացվածի համատեքստում շտկվել են  նախագծերի համարակալումները և վերանայվել են նաև նախագծերի եզրափակիչ և անցումային դրույթներում առկա հղումները:
 2. «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «գ» պարբերության համար սահմանվել է ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ՝ հաշվի առնելով, որ նշված դրույթով նախատեսվում է նոր իրավակարգավորում։ Միաժամանակ տվյալ դրույթի մեջ «կամ» բառը փոխարինվել է «և» բառով՝ պետական տուրքի վճարման տեսանկյունից տնտեսավարողների համար առավել բարենպաստ պայման նախատեսելու նպատակով։   
                            
                  
              Հարգանքով՝                                                ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ