ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

 

     Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-501-24.01.2023-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                          
Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 6-րդ հոդվածի 5-րդ մասում «փրկարար ծառայության ծառայողների» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց,» բառերը, որի արդյունքում նախատեսվում է, որ լրացուցիչ աշխատավարձի` հիմնական աշխատավարձի 30 տոկոսը չգերազանցելու պահանջը ի թիվս այլի չի տարածվելու նաև Հայաստանի Հանրապետության դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող անձանց վրա:       
«Հանրային ծառայության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Ինքնավար պաշտոններ են՝ (...) գլխավոր դատախազի և դատախազների (...) պաշտոնը»: «Դատախազության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին համաձայն՝ դատախազ են համարվում գլխավոր դատախազը, նրա տեղակալները, զինվորական դատախազը, Երևան քաղաքի դատախազը և այլ դատախազներ: Այսինքն՝ դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ են համարվում «Դատախազության մասին» օրենքով «դատախազ» հասկացության մեջ ընդգրկված բոլոր դատախազները: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտում միևնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միևնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները՝ որոշակի հերթականությամբ»: Հիմք ընդունելով վերը նշված իրավական դրույթները և այն հանգամանքը, որ Օրենքում կիրառվում է միայն «դատախազ» եզրույթը՝ առաջարկում ենք Նախագծում ևս կիրառել միևնույն հասկացությունը: Ըստ այդմ նախագծի 1-ին հոդվածում «Հայաստանի Հանրապետության դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց,» բառերը» բառերն առաջարկում ենք փոխարինել «դատախազների,» բառը» բառերով:   
         

          Հարգանքով՝                    ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ