ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին և «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-508-30.01.2023-ԱՍ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.      
I. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ   
1. Առաջարկվում է նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետից հանել «այդ թվում՝» բառերը         
2. 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝     
«Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 3.3-րդ հոդվածով.     
«Հոդված 3.3. Աշխատանքում բռնության կամ սեռական ոտնձգության արգելքը  
1. Աշխատանքում (աշխատավայրում) բռնությունը կամ սեռական ոտնձգությունն արգելվում են:    
2. Բռնությունն աշխատավայրում կամ աշխատանքային պարտականությունների կատարման այլ վայրում (ներառյալ՝ գործուղումները) աշխատողի կամ երրորդ անձի դեմ ուղղված բռնի կամ բռնության սպառնալիք պարունակող մեկանգամյա կամ կրկնվող արարք է, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել ֆիզիկական, հոգեկան, սեռական կամ տնտեսական վնասի կամ անձի համար թշնամական կամ նվաստացուցիչ միջավայրի ձեւավորման:       
3. Սեռական ոտնձգությունն աշխատավայրում կամ աշխատանքային պարտականությունների կատարման այլ վայրում (ներառյալ՝ գործուղումները) սեռական բնույթի անցանկալի արարք է, որն ունի ֆիզիկական կամ խոսքային կամ ոչ խոսքային դրսեւորում  (ներառյալ՝ սեռական բնույթի առաջարկներ, հպումներ) եւ որն ուղղակի կամ անուղղակի կերպով ազդում է անձի` աշխատանքի վերաբերյալ որոշումների կայացման վրա կամ ստեղծում է արժանապատվությունը նվաստացնող կամ սոցիալական մեկուսացման դրդող աշխատանքային միջավայր։»: 
3. 6-րդ հոդվածի 2-րդ կետով՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 14-րդ հոդվածում լրացվող 1.1-ին մասում առաջարկվում է հանել «եղանակով» բառը։         
4. 7-րդ հոդվածի 2-րդ կետով՝ Օրենսգրքի 16-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 2-րդ մասում՝  
ա) հանել «իրականացնում են» բառերից հետո գրված «իրենց մարմինների,» բառերը և «պաշտոնատար անձանց,» բառերից հետո գրված «ինչպես նաև» բառերը,    
բ) «այլ անձանց» բառերից հետո լրացնել «ինչպես նաև իրենց մարմինների» բառերը.      գ) «որոնք» բառից հետո լրացնել «ձևավորվում և» բառերը,  

դ) «ակտերի,» բառից հետո գրված «գործատուի» բառը փոխարինել «իրավաբանական անձի» բառերով,    
ե) «և նրա հաստատած» բառերը փոխարինել «կամ գործատուի» բառերով,    
զ) «(ընդունած)» բառը գրել առանց փակագծերի և այդ բառից հետո լրացնել «ներքին կամ անհատական» բառերը։  
5. 9-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող 17.1-ին հոդվածի 4-րդ մասում «249-րդ հոդվածի 1-ին մասին» բառերից հետո առաջարկում ենք լրացնել «, 257-րդ հոդվածին» բառերը, իսկ 7-րդ մասի վերջում փակել չակերտով, միաժամանակ հանել 8-րդ և 9-րդ մասերը և այդ բովանդակությամբ կարգավորումները տեղափոխել նախագծի 116-րդ հոդված (որով փոփոխություն է նախատեսվում Օրենսգրքի 257-րդ հոդվածում)։

6.Օրենսգրքում լրացվող հոդվածների վերնագրերն առաջարկում ենք շարադրել թավ տառատեսակով և առանց շեղագրի։

7. 12-րդ հոդվածի 1-ին կետում «կետերը» բառը փոխարինել «կետերում» բառով:

8. 14-րդ հոդվածի 2-րդ կետում «բառով» բառը փոխարինել «բառերով» բառով:       
9. 18-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում «մասը» բառերի փոխարեն գրել «մասում» բառերը։ 

10.25-րդ հոդվածում «բովանդակությամբ» բառից հետո լրացնել «նոր՝» բառը:

11. 26-րդ հոդվածից հետո առաջարկում ենք լրացնել նոր՝ 27-րդ հոդված հետևյալ բովանդակությամբ՝
«Հոդված 27. Օրենսգրքի 11-րդ գլխի վերնագրում «ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ» բառից հետո լրացնել «, ԳՈՐԾԱԴՈՒԼԸ» բառը։»        
Ըստ այդմ հոդվածների համարակալումը փոխվել է:

12.Նախագծի 35-րդ (լրամշակված նախագծի 36-րդ) հոդվածի 1-ին կետում «1.1» թվից հետո առաջարկվում է լրացնել «.» կետադրական նշանը։

13. 37-րդ (լրամշակված նախագծի 38-րդ) հոդվածի 2-րդ կետն առաջարկում ենք խմբագրել հետևյալ բովանդակությամբ.
«2) 3-րդ կետում «կազմակերպության» բառը փոխարինել «գործատուի» բառով, իսկ «նրա ցանկությամբ՝ նաև» բառերը հանել.»։ 
14. 38-րդ (լրամշակված նախագծի 39-րդ) հոդվածի՝

1-ին կետում՝
ա) «ա» ենթակետում՝ «մեկի կամ որդեգրողի» բառերից առաջ լրացնել «1-ին պարբերությունում» բառերը.    
 բ) «բ» ենթակետից առաջարկում ենք հանել «1-ին մասի» բառերը։       
գ) 2-րդ կետում՝  «փոստային» բառից հետո հանել «եղանակով» բառը։ 
15. Առաջարկում ենք 39-րդ (լրամշակված նախագծի 40-րդ) հոդվածի 1-ին կետի՝     
ա) «ա» ենթակետի վերջին «Հայաստանի Հանրապետությունում» բառերից հետո չակերտների ներսում գրված «.» կետադրական նշանը հանել, իսկ չակերտներից դուրս լրացնել «բառերով» բառը,         
բ) «գ» ենթակետում՝ «(սանիտարական գրքույկի)» բառերից առաջ չակերտների ներսում, բայց փակագծերից դուրս լրացնել «և տեղեկանքի» բառերը, իսկ «(սանիտարական գրքույկի)» բառերից հետո չակերտների ներսում, բայց փակագծերից դուրս լրացնել «ձևը» բառը։
16. 47-րդ (լրամշակված նախագծի 48-րդ) հոդված՝ 
ա) 1-ին կետում «վարձատրությունը» բառը փոխարինել «վարձատրության հարցը» բառերով,         
բ)  3-րդ կետը հանել:      
17. 48-րդ հոդվածի (լրամշակված նախագծի 49-րդ հոդված) 1-ին կետում «վարձատրությունը» բառը փոխարինել «վարձատրության հարցը» բառերով։   
18. 49-րդ հոդվածում (լրամշակված նախագծի 50-րդ հոդված)՝

ա) 1-ին կետի «բ» ենթակետում «կետում» բառից հետո առաջարկում ենք լրացնել ««մեկը, որդեգրողը» բառերը փոխարինել «կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկը» բառերով, իսկ»» բառերով։        
բ) 3-րդ կետով Օրենսգրքի 109-րդ հոդվածում լրացվող 3-րդ մասի 3-րդ կետն առաջարկում ենք հանել, միևնույն ժամանակ հոդվածով լրացվող 3-րդ մասի 5-րդ (լրամշակված 4-րդ) կետում «1-4-րդ» բառերն առաջարկում ենք փոխարինել «1-3-րդ» բառերով:   
19. 50-րդ հոդվածի (լրամշակված նախագծի 51-րդ հոդված) 1-ին կետում «նախադասությամբ» բառը փոխարինել «նախադասություններով» բառով:       
20. 51-րդ (լրամշակված նախագծի 52-րդ) հոդվածի՝          
ա) 2-րդ կետով Օրենսգրքի 112-րդ հոդվածում լրացվող 2.2-րդ մասում «լուծելու՝» բառի վրա դրված «՝» կետադրական նշանը հանել և այդ բառից հետո լրացնել «վերաբերյալ» բառը,    բ) 3-րդ կետով Օրենսգրքի 112-րդ հոդվածի 3-րդ մասում՝ չակերտով լրացվող բառերը վերցնել նաև փակագծերի մեջ, ինչպես նաև հանել չակերտի ներսում առջևից դրված ստորակետը։       
21. 52-րդ (լրամշակված նախագծի 53-րդ) հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին կետը  շարադրել հետևյալ խմբագրությամբ`  
«1) գործատուի լուծարման (գործունեության դադարման), պետական հաշվառումից հանվելու, նոտար գործատուի դեպքում` պաշտոնից ազատվելու դեպքերում.»։     
22. 57-րդ հոդվածով (լրամշակված նախագծի 58-րդ հոդված) Օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ կետով Օրենսգրքի 119-րդ հոդվածում լրացվող նոր՝ 3.1-ին մասում  «աշխատողներն» բառն առաջարկվում է փոխարինել «աշխատողները տարվա ընթացքում» բառերով, իսկ «ժամային աշխատավարձի առնվազն երկու երրորդի» բառերը՝ փոխարինել «օրական աշխատավարձի առնվազն 50 տոկոսի»  բառերով։       
23. Առաջարկվում է նախագծի 58-րդ (լրամշակված նախագծի 59-րդ) հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.       
«Հոդված 59. Օրենսգրքի 122-րդ հոդվածում՝
1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. 
«1) կատարել է այնպիսի արարք, որի հետեւանքով գործատուն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս.».        
2) 3-րդ կետում վերջակետը փոխարինել միջակետով եւ Օրենսգրքի 122-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ եւ 5-րդ կետերով. 
«4) չի պահպանել (խախտել է) աշխատողների անվտանգության ապահովման եւ առողջության պահպանության մասին իրավական ակտերի, աշխատանքների կազմակերպման եւ իրականացման կանոնների, հրահանգների պահանջները, որն առաջացրել է կամ կարող էր առաջացնել ծանր հետեւանքներ՝ վտանգելով անձանց կյանքն ու առողջությունը կամ իրական սպառնալիք ստեղծելով անձանց կյանքի եւ առողջության համար կամ նրանց կյանքին ու առողջությանը պատճառելով վնաս.         
5) անօրինական (առանց համաձայնեցման կամ տեղեկացման) օգտագործել է գործատուի կամ այլ աշխատողների համակարգչային տեխնիկան կամ տեղեկատվական համակարգերը (տեղեկատվական համակարգեր մուտք գործելու միջոցներ (մուտքանուն, գաղտնաբառ եւ այլն)), որի միջոցով ձեռք է բերել աշխատանքային կամ անձնական տվյալներ, իրականացրել է տվյալների անօրինական օգտագործում, ձայնագրում, ոչնչացում, վերափոխում, ուղեփակում, կրկնօրինակում, տարածում կամ թվային տեխնոլոգիաների միջամտությամբ իրականացրել է գործողություններ, այդ թվում՝ վիրուսային կամ ծրագրային կարգաբերումներ, որոնք կարող էին խաթարել կամ խաթարել են գործատուի բնականոն աշխատանքը:»:»  
24. 60-րդ հոդվածը (լրամշակված նախագծի 61-րդ հոդված) խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝        
«Հոդված 61. Օրենսգրքի 127-րդ հոդվածում «օրվանից» բառը փոխարինել «օրվան հաջորդող օրվանից՝ մահվան փաստը գրանցող լիազոր մարմնի տրամադրած փաստաթղթի հիման վրա» բառերով:»։ 
25. 61-րդ (լրամշակված նախագծի 62-րդ) հոդվածի 1-ին կետով Օրենսգրքի 128-րդ հոդվածի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին կետում «լուծվում է՝» բառերը փոխարինել «համարվում է լուծված» բառերով, իսկ «օրվանից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում» բառերը՝ «օրվան հաջորդող օրվանից» բառերով։ 
26. 62-րդ հոդվածի (լրամշակված նախագծի 63-րդ հոդվածի) 2-րդ կետում վերջին «(կամ)» բառը փակագծերի փոխարեն առաջարկում ենք վերցնել չակերտների մեջ։    

27. 65-րդ հոդվածի (լրամշակված նախագծի 66-րդ հոդված) 1-ին կետում Օրենսգրքի 135-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող վերնագրից առաջ առաջարկում ենք լրացնել նաև հոդվածի համարը՝ «Հոդված 135.»:
28. 70-րդ հոդվածի (լրամշակված նախագծի 71-րդ հոդվածի) 1-ին կետում «բառերը» բառը փոխարինել «բառը» բառով, իսկ «բառերով» բառը «բառով» բառով:    
29. 72-րդ (լրամշակված նախագծի 73-րդ) հոդվածի՝         
ա) 3-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝      
«3) 4-րդ մասում՝   
ա. առաջին նախադասությունում «իրենց» բառից հետո լրացնել «գրավոր» բառը.    
բ. երկրորդ նախադասությունում «աշխատանքի» բառից հետո լրացնել «միայն իրենց գրավոր համաձայնությամբ» բառերը.». 
բ)  4-րդ կետի «գ» ենթակետի վերջին՝ «Այդ անձանց աշխատանքը համարվում է չնորմավորված:» նախադասությունը հանել: 
30. 73-րդ հոդվածում (լրամշակված նախագծի 74-րդ հոդված) «145-րդ» բառն առաջարկում ենք փոխարինել «144-րդ» բառով։       
31. 73-րդ հոդվածից (լրամշակված նախագծի 74-րդ հոդվածից) հետո առաջարկում ենք լրացնել նոր՝ 75-րդ հոդված հետևյալ բովանդակությամբ՝  
«Հոդված 75. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասում «եւ ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով» բառերը փոխարինել «, ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով կամ հերթափոխով» բառերով։»       
Ըստ այդմ հոդվածների համարակալումը փոխվել է:
32. 75-րդ հոդվածի (լրամշակված նախագծի 77-րդ հոդված) 1-ին կետով Օրենսգրքի 152-րդ հոդվածում լրացվող 1.1-ին մասում «աշխատանքային օրվա (հերթափոխի) կեսի ավարտից հետո, եթե աշխատանքային օրվա (հերթափոխի) տևողությունը գերազանցում է 3 ժամը» բառերը փոխարինել «իրենց նախընտրած ժամին» բառերով:        
33. Առաջարկվում է նախագծից հանել 79-րդ հոդվածը:    
Հաջորդող հոդվածների համարները համապատասխանաբար փոփոխվել են:
34. 80-րդ հոդվածի (լրամշակված նախագծի 81-րդ հոդված)՝      
ա) 3-րդ կետով Օրենսգրքի 164-րդ հոդվածում խմբագրվող 6-րդ մասում  առաջարկում ենք  «կազմին» բառից հետո հանել «՝բացառությամբ վարչական աշխատողների,» բառերը.      
բ)  6-րդ կետով Օրենսգրքի 164-րդ հոդվածում լրացվող նոր 9-րդ մասն առաջարկվում է շարադրել հետևյալ բովանդակությամբ.        
«9. Աշխատավայրում բռնության կամ սեռական ոտնձգության ենթարկված աշխատողին իր ցանկությամբ տրամադրվում է ամենամյա արձակուրդ, անկախ աշխատանքի կատարման ժամանակահատվածից:»։
35. 81-րդ (լրամշակված նախագծի 82-րդ) հոդվածում՝      
ա) «հոդվածում» բառի մեջ «ում» վերջավորությունը փոխարինել «ի» վերջավորությամբ,    
բ) հանել 1-ին կետը,        
գ) 2-րդ կետում խմբագրական վրիպակները առաջարկում ենք շտկել և 2-րդ կետի փոփոխությունը նախատեսել առանց համարակալման։    
36. 82-րդ հոդվածի (լրամշակված նախագծի 83-րդ հոդվածի) 1-ին կետով Օրենսգրքի 167-րդ հոդվածի՝ նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասի 4-րդ կետում «զորահավաքային զինվորական» բառերից հետո «ծառայության» բառն առաջարկում ենք փոխարինել «ծառայություն» բառով։       
37. 84-րդ հոդվածի (լրամշակված նախագծի 85-րդ հոդված) 2-րդ կետում «մասի» բառը փոխարինել «մասում» բառով, ինչպես նաև  3-րդ կետում «տրվել» բառը փոխարինել «տրամադրվել» բառով:

38. 85-րդ (լրամշակված նախագծի 86-րդ) հոդվածի 2-րդ կետում «մասը» բառը գրել ներգոյական հոլովով («ը» վերջավորությունը փոխարինել «ում» վերջավորությամբ)։
39. 86-րդ հոդվածի (լրամշակված նախագծի 87-րդ հոդվածի) 1-ին կետի՝

ա) «ա» ենթակետում «բառից» բառը փոխարինել «թվից» բառով,         
բ) «բ.» ենթակետում «մահացած անդամի (ամուսին, զավակ, ծնող, որդեգրող, որդեգրված, խնամատար ծնող, հոգեզավակ, խնամակալ, հոգաբարձու, պապ, տատ, թոռ, հարազատ, համահայր կամ համամայր եղբայր կամ քույր) թաղման դեպքում» բառերն առաջարկում ենք փոխարինել «անդամի մահվան դեպքում» բառերով։        
40. 88-րդ (լրամշակված նախագծի 89-րդ) հոդվածն առաջարկվում է խմբագրել հետևյալ բովանդակությամբ.        
«Հոդված 89. Օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասում «Ժամային,» բառից հետո լրացնել «օրական,» բառը, իսկ «այլ ձեւեր, » բառերը հանել:»։       
41. Առաջարկում ենք անել 92-րդ հոդվածը:  
42. 95-րդ հոդվածով Օրենսգրքի նոր խմբագրությամբ շարադրվող 201.1-ին հոդվածի՝       ա) 1-ին մասում «աշխատանքի ընդունվող անձի» բառերից հետո առաջարկում ենք լրացնել «(այսուհետ՝ աշակերտ)» բառերը, «աշխատանքի ընդունվող անձին» բառերը փոխարինել «աշակերտին» բառով, իսկ «վարձատրություն՝» բառից հետո լրացնել «առնվազն» բառը,        
բ) 2-րդ մասում «աշխատանքի ընդունվող անձի» բառերն առաջարկում ենք փոխարինել «աշակերտի» բառով, իսկ «պայմանագրով» բառից հետո լրացնել «(այսուհետ՝ աշակերտի պայմանագիր), որը ենթակա է հաշվառման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերը, 
գ) 3-րդ մասում՝ «մասնագիտական ուսուցման մասին» բառերը փոխարինել «աշակերտի» բառերով,  «հատուցել» բառից հետո լրացնել «ոչ ավելի, քան» բառերը, իսկ «, եթե այլ բան սահմանված չէ կողմերի միջեւ կնքված պայմանագրով» բառերը հանել:
43. 96-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր 201.2-րդ հոդվածի 5-րդ մասում առաջարկվում է «հատուցել» բառից հետո լրացնել «ոչ ավելի, քան» բառերով,  իսկ «, եթե այլ բան սահմանված չէ կողմերի միջեւ կնքված՝ մասնագիտական ուսուցման մասին պայմանագրով» բառերը հանել:        
44. 97-րդ հոդվածով Օրենսգրքում լրացվող՝

1) նոր 201.3-րդ հոդվածի՝
ա)  1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Գործատուն իրավունք ունի իր մոտ կազմակերպելու աշխատանքային պրակտիկա՝ կնքելով մինչեւ երկու ամիս ժամկետով պայմանագիր աշխատանքային պրակտիկա անցնող անձի հետ (այսուհետ` փորձնակի պայմանագիր), ոչ ավելի քան մեկ անգամ` առանց երկարաձգման իրավունքի:»,        
բ) 2-րդ մասում «այսուհետև» բառը փոխարինել «այսուհետ» բառով, «առանց վարձատրության կամ կողմերի համաձայնությամբ որոշված չափով վարձատրությամբ» բառերն առաջարկվում է հանել, իսկ «նպատակով» բառից հետո լրացնել «, որի դեպքում վարձատրության հարցը որոշվում է կողմերի համաձայնությամբ» բառերը,
գ) 4-րդ մասում «աշխատանքային փորձառություն ձեռք բերելու մասին» բառերն առաջարկվում է փոխարինել «փորձնակի» բառով,  
դ) 5-րդ մասում «հոդվածով» բառը փոխարինել «և 257-րդ հոդվածներով» բառերով,
2) նոր 201.4-րդ հոդվածի՝

ա) վերնագրում «Աշխատանքային փորձառություն ձեռք բերելու մասին պայմանագիրը» բառերի փոխարեն  առաջարկում ենք շարադրել նոր խմբագրությամբ, թավ և առանց շեղագրի՝ հետևյալ խմբագրությամբ.        
«Հոդված 201.4. Փորձնակի պայմանագիրը»։        
բ) 1-ին մասում «մասին» բառից հետո առաջարկում ենք լրացնել «փորձնակի պայմանագիրը» բառերը, իսկ «պայմանագիր» բառը հանել։   
45. 99-րդ հոդվածում 2-րդ անգամ թվագրված 3-րդ կետի համարակալումն առաջարկում ենք փոխարինել «4» թվով , ինչպես նաև նշված կետում «գործոտուի» բառում 2-րդ «ո» տառը փոխարինել «ա» տառով։
46. 102-րդ հոդվածով Օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասում առաջարկվող փոփոխության մեջ «աշխատաժամանակի հաշվառմանը,» բառերից հետո առաջարկում ենք լրացնել «աշխատանքում բռնության կամ սեռական ոտնձգության արգելքին,» բառերը:        
47. 103-րդ հոդվածով Օրենսգրքի 220-րդ հոդվածում կատարվող լրացումից առաջարկում ենք հանել «, այդ թվում՝ դրանց չենթարկվելը կամ դրանք չպահպանելը» բառերը:
48. 111-րդ հոդվածի 2-րդ կետն առաջարկում ենք խմբագրել հետևյալ բովանդակությամբ. 
«2) 1-ին մասում «Կազմակերպությունում աշխատողների» բառերը փոխարինել «Աշխատողների» բառով, «սահմանված» բառից հետո լրացնել «դեպքերում եւ» բառերը, իսկ «համար» բառից հետո լրացնել «գործատուի մոտ» բառերը։»։    
49. 116-րդ հոդվածն առաջարկում ենք շարադրել հետևյալ խմբագրությամբ.  
«Հոդված 116. Օրենսգրքի 257-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.   
«Հոդված 257. Մինչեւ տասնութ տարեկան անձանց համար արգելված աշխատանքները         
1. Արգելվում է մինչեւ տասնութ տարեկան անձանց ներգրավել ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ծխախոտի, ծխախոտային այլ արտադրատեսակների կամ դրանց փոխարինիչների, էրոտիկա, պոռնոգրաֆիա, սարսափ բովանդակող տպագիր հրատարակությունների, ֆիլմերի, տեսահոլովակների, հեռուստառադիոհաղորդումների, պոռնկագրական բնույթի այլ նյութերի կամ առարկաների արտադրության, օգտագործման, գովազդի, առեւտրի կամ ցանկացած այլ եղանակով տարածմանը կամ իրացմանն ուղղված աշխատանքներում, ինչպես նաեւ մոլեխաղեր կազմակերպելուն կամ դրա գովազդելուն ուղղված աշխատանքներին:     
2. Արգելվում է մինչեւ տասնութ տարեկան անձանց ներգրավել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, ինչպես նաեւ մինչեւ տասնութ տարեկան անձանց համար ծանր եւ վնասակար համարվող աշխատանքներում: Մինչեւ տասնութ տարեկան անձանց համար ծանր եւ վնասակար համարվող աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»։»     
50. Նախագծի 117-րդ հոդվածի 1-ին կետով Օրենսգրքի 258-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասում «նրանց» բառն առաջարկում ենք փոխարինել «հղի կամ մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող կանանց» բառերով:

51.Նախագծի 119-րդ հոդվածում «բառով» բառն առաջարկում ենք փոխարինել «բառերով» բառով։ Առաջարկությունը խմբագրական բնույթի է։

52. 121-րդ հոդվածի 1-ին կետի վերջում առաջարկվում է լրացնել «բառերով» բառը։
53. Նախագծի 122-րդ հոդվածի՝         
ա) 2-րդ կետով Օրենսգրքի 265-րդ հոդվածում լրացվող՝  1-ին մասում «Ընդ որում, առանց օրինական հիմքերի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ գործատուի ներքին կամ անհատական իրավական ակտերով կամ աշխատանքային պայմանագրով սահմանված պահանջների խախտմամբ աշխատանքի պայմանների փոփոխման կամ աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման» բառերը հանել, փոխարենը առաջարկվում է լրացնել «Այդ» բառը,       
բ) առաջարկում ենք հանել 3-րդ կետը:       
Փոփոխվել է այդ կետին հաջորդող կետի հերթական համարը։  
54. 123-րդ հոդվածի`       
ա) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. 
«1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո, բացառությամբ սույն օրենքի 20-րդ, 25-րդ հոդվածների, 81-րդ հոդվածի 7-րդ կետի, 83-րդ հոդվածի 5-րդ կետի, 95-րդ, 97-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:»:      
բ) 123-րդ հոդվածի 4-7-րդ մասերն առաջարկվում է հանել,
գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ մաս.    
«4. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից՝ վեցամսյա ժամկետում:»:        
II. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ.         
1. 1-ին հոդվածով օրենսգրքի 156-րդ հոդվածում լրացվող 2.1-ին մասում «փորձնակի» բառից հետո առաջարկում ենք լրացնել «և մասնագիտական ուսուցում անցնող աշակերտի» բառերը:    
2. 2-րդ հոդվածում «հինգ» բառն առաջարկում ենք փոխարինել «վեց» բառով:                   
III. «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մաuին» օրենքի նախագիծ    
1. Առաջարկում ենք օրենքի նախագծի 1-ին հոդվածով Օրենքի 7-րդ հոդվածում լրացվող 2-րդ մասում       
ա) «գործատուի կողմից աշխատանքային պրակտիկա» բառերից հետո լրացնել «և մասնագիտական ուսուցում» բառերը, իսկ «շրջանակներում ներգրավված փորձնակի» բառերից հետո՝ «և աշակերտի» բառերը. 
բ) 1-ին և 2-րդ կետերից հանել «փորձնակի» բառերը.       
գ) 3-րդ կետում «աշխատանքային պրակտիկան» բառերից հետո լրացնել «կամ մասնագիտական ուսուցումը» բառերը.         
դ) 4-րդ կետից հանել «փորձնակի» բառը, «աշխատանքային պրակտիկայի» բառերից հետո լրացնել «կամ մասնագիտական ուսուցման» բառերը, իսկ «սկզբի» բառից առաջ լրացնել «կամ մասնագիտական ուսուցման» բառերը.         
ե) 5-րդ կետում «աշխատանքային պրակտիկան» բառերից հետո առաջարկում ենք լրացնել «կամ մասնագիտական ուսուցումն» բառերը.
զ) 6-րդ կետում «փորձնակն անցնելու է» բառերը փոխարինել «փորձնակը կամ աշակերտն անցնելու են» բառերով, իսկ «աշխատանքային պրակտիկան» բառերից

2. 2-րդ հոդվածում «հինգ» բառն առաջարկում ենք փոխարինել «վեց» բառով:
                            
                            
         

                    Հարգանքով՝                                      ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ