Առաջարկություն

 «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
Հայաստանի Հանրապետության օրենք Կ-512-13.02.2023-ՏՏԳՇ-011/0

 

Առաջարկության
(փոփոխության, լրացման)
հեղինակը

Հոդվածը, կետը,
որին վերաբերում է
առաջարկությունը

 

Առաջարկություն
(փոփոխություն, լրացում)

 

Առաջարկության վերաբերյալ
հեղինակի
(հիմնական զեկուցողի)
եզրակացությունը

 

Առաջարկություններն ընդունելու կամ 
մերժելու վերաբերյալ
հանձնաժողովի որոշումը

1

Հայաստան խմբակցություն

8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ/2-րդ 5 կետ/

Նշված է միայն «հաստատում» բայց չի նշում թե ինչ հիմնավորումով են այս հաստատումները կատարվում։ Ավելացնել «ուսումնասիրել ու քննարկել» բառերը։

Լիազոր մարմնը պետք է նախ քննարկի և ուսումնասիրի ներկայացրած տեղեկությունները և եթե գտնում է նրանք կատարվել են ճշգրիտ ու արդյունքները և առաջարկված մեղմացման միջոցները համապատասխանում են գիտական նորմերին և օրենքին, միայն այն ժամանակ տալ հաստատում։

 

2

Հայաստան խմբակցություն

8-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետ

Այս կետում նախատեսված իրավասությունները վերապահել լիազոր մարմնին

 Մի կողմից գործունեություն նախաձեռնողների թույլտվությունների ձեռք բերման աշխատանքները պարզեցնելու և հեշտացնելու իսկ մյուս կողմից կառավարության աշխատանքային ծանրաբեռնվածությունը հեշտացնելու համար:

 

3

Հայաստան խմբակցություն

8-րդ հոդված

Ավելացնել նոր կետ՝ փորձաքնության գործընթացում մասնագիտական կամ փորձագիտական անհրաժեշությամբ պայմանավորված, պայմանգրային հիմունքներով փորձագետ ներգրավելը

Քանի որ անդրսահմանային ազդեցություն ունեցող հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության պետական փորձաքննական եզրակացության հաստատումը կամ ուժը կորցրած ճանաչելը կառավարության իրավասությունն է, ապա անհրաժեշտ է կառավարության կողմից ներգրավել փորձագետներ:

 

4

Հայաստան խմբակցություն

9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ

Հավելացնել նշվածը «․․․․․․եզրակացության քննարկում կատարել ու համաձայնության պարագային նրա ստորագրումը ․․․․․․․․․․»։

Հնարավոր չի ստորագրել առանց ստուգումի։

 

5

Հայաստան խմբակցություն

9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ

Արդյո՞ք այս նշանակում է որ լիազոր մարմինը պիտի կատարի փորձաքննություն

Լիազոր մարմինի պատասխանատությունն է որ քննարկի ու հաստատի նախաձեռնողի կողմից կատարված ուսումնասիրությունները և ոչ թե կատարի ուսումնասիրություն։

 

6

Հայաստան խմբակցություն

9-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ

Մասնագետները պետք են որ քննարկեն ներկայացրած փաստաղթերը, ոչ թե կատարեն փորձաքննության գործընթաց

Լիազոր մարմինի պատասխանատությունն է որ քննարկի ու հաստատի նախաձոռնողի կողմից կատարված ուսումնասիրությունները և ոչ թե կատարի ուսումնասիրություն։

 

7

Հայաստան խմբակցություն

9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետ

Նշել որ անհրաժեշ է որ այս մասնակիցը քաջածանոթ լինի նախագծին

Նպատակը մասնակցության միայն պարզ ֆիզիքական ներկայություն չի, այլ լիազոր մարմնի ներկայցնող անձը հարկավոր է որ կարողանա պատասխանել հարցերին։

 

8

Հայաստան խմբակցություն

9-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետ

Ո՞վ է շահագրգիռ հանրությանը ծանոթացնելու խնդիրներին

Ժամանակին այս կատարվում էր Օրհուս կենտրոնների միջոցով։ Գործնական չի լինել որ հույսը դնել տարածքային կառավարման մարմինների վրա։

 

9

Հայաստան խմբակցություն

11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ

Նշված է համայնքի ղեկավարի մասին միայն, բայց ինչ է՞ համայնքի ու ավագանու դերը այս գործընթացքում

Նախընտրելի է որ գոնե ավագանու կազմը նաև ներառված լինի այս որոշման մեջ, որի հետևանքով ապագա քայլերը ավելի կհեշտանան։

 

10

Հայաստան խմբակցություն

11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ

Ավագանու անդամները կարող են հայտնել իրենց անձնական կարծիքիը ինչպես բոլոր քաղաքացիները, բայց ավագանու կարծիքը լինելու է այն ինչ քվեարկվել ու հաստատվել է ավագանու նիստում

Այս պարզաբանումը անհրաժետ է որպեսի հանրության մոտ չստեղծվի խառնաշփոթություն։

 

11

Հայաստան խմբակցություն

11-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ

Ի՞նչ է լինելու այս համապատասխան խորհրդատվությունների չափանիշը

Այս պետք է որ հստակացվի որ նախաձեռնողը այն չշահագործի։

 

12

Հայաստան խմբակցություն

12-րդ հոդվածի 3-րդ մասի 10-րդ կետի գ բաժին

Առաջարկվում է նոր երկու երթևեկելի գոտի ունեցող ճանապարհների կառուցումը լինի նաև Ա կատեգորիա։

Լավ կլինի 10 կմ-ը իջեցնել 5-ի։

4 կամ 2 երթևեկելի գոտի ունեցող նոր ճանապարհների բնապահպանական վնասները մոտավորապես նույնն են։

5 կլ-ը կարող է ունենա մոտավորապես նույն ազդեցությունները ինչ 10 կմ-ը։

 

13

Հայաստան խմբակցություն

12-րդ հոդվածի 3-րդ մասի 12-րդ կետ

Ինչ է՞ պատեկրացվում 10 հա-ի համար հակասողանքային միջոցառումները։

Հակասողանքային միջոցառումներ շատ ավելի փոքր տարացքների համար են։

 

14

Հայաստան խմբակցություն

12-րդ հոդվածի 3-րդ մասի 13-րդ կետի բ բաժին

Ինչ է՞ դրությունը մեծ ձկնաբուծական տնտեսության որը վերամաքրում է ջրի մեկ մասը։

Ջրառը կարող է որ քիչ լինի ջրի վերամաքրման պատճառով, բայց տնտեսության ծավալը մեծ լինի, այդ դեպքում պարզի չի թե նա Ա կատեգորիա է՞, թե Բ։

 

15

Հայաստան խմբակցություն

12-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետ ե բաժին

Ինչու է՞ քաղցրահամ ջրերի արդյունահանումը Ա կատեգորիա իսկ հանքային ջրերին Բ կատեգորիա

Ջուրը ջուր է, ուստի լավ կլինի երկուսը նույն կատեգորիաի մեջ լինեն։

 

16

Հայաստան խմբակցություն

12-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի ա բաժին

Պարզել թե այս 400-ի մեջ է՞ ներառվում վերաօգտագործող ջրերի քանակը թե ոչ

Եթե ներառված չլինի վերաօգտագործող ջրերի քանակը, այն ժամանակ կարելի է կատեգորիան փոխել։

 

17

Հայաստան խմբակցություն

12-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի ա բաժին

Արդյո՞ք սպասելիքը այն է որ ապորինի հատումներ կատարողները ներկայացնեն Բ կատեգորիաի ուսումնասիրություն

Պազ չի թե այս որ անտառահատումների մասին է։

 

18

Հայաստան խմբակցություն

12-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի բ բաժին

Հանլ 5 խմ որ այս վերաբեիր բոլորին

5 խմ-ը գործնական չէ որովհետև այսօրերին այդքան փոքր կայանը կառուցելը անիմաստ է լինելու։

 

19

Հայաստան խմբակցություն

12-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի գ բաժին

3-րդ հոդվածի, 10-րդ մասի, գ կետի հետ չի համապատասխանում

Ըստ այս հոդվածին՝ բոլոր ճանապարհների լինելու են Բ կատեգորիաի։

 

20

Հայաստան խմբակցություն

12-րդ հոդվածի 4-րդ մասի 7-րդ կետի ա բաժին

Հավելում «․․․․․ որոնց հանրությանը վաճառելիք պատրաստի ․․․․․․»

Այս հավելումը հստակացնում է միտքը։

 

21

Հայաստան խմբակցություն

12-րդ հոդվածի 4-րդ մասի 10-րդ կետի ա ենթակետ

Ճշտում «․․․․․․ասֆալտի կամ մինչեւ 30-ից մինչեւ 80 խմ/ժ ․․․․․․․․»

Սխալը ճշտելու համար։

 

22

Հայաստան խմբակցություն

14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ

Բացի լուծումների այլընտրանքային տարբերակներից՝ պետք է նաև ներկայացվի նախագծի գոնի երկու հնարավոր տարբերակներ ու նաև ինչ է լինելու եթե նախագիծը չիրագործվի (no build alternative - զրոյական տարբերակ) ինչպես նշվել է 15-րդ հոդվածի 6-րդ մասում

Այս հավելացումը համապատասխան է ընդունված նորմերին։

 

23

Հայաստան խմբակցություն

15-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ

Նշել նվազագունը՝ գոնե 2 հատ այլընտրանքային տարբերակների

Այս հստակացումը անհրաժեշտ է որ նախագծողի համար հստակ լինի ու լիազոր մարմինը չկարողանա այն չարաշահել։

 

24

Հայաստան խմբակցություն

15-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետ

Ավելացնել «․․․․, բնապահպանական անկառավարվելիք վնասների գնահատումները ․․․․»

Ավելացումը պետք է որ այնպիսի տպավորում չստեղծի թե կարելի է լուծումներ նկատի չունենալ և միայն վճարել որոշակի գումար։

 

25

Հայաստան խմբակցություն

16-րդ հոդվածի 1-ին մաս

Կարիք կա նշելու թե երբ է նախաձեռնողը ներկայացնում նախատեսվող գործունեության մասի տվյալները համայնքի ղեկավարին։ Կարելի է կատարել նախնական ներկայացում երբ դեռ չեն կատարվել ուսումնասիրությունները և հետո կատարել երկրորդ ներկայացումը երբ ՇՄԱԳ-ը ու հարակից գիտական ուսումնասիրությունները ավարտել են բայց դեռ լիազոր մարմինը չի տվել իր եզրակացությունը։ Առաջին լսումների ժամանակ՝ նախաձեռնողը կունենա համայնքի կարծիքը որ կներառի նրանք ուսումնասիրությունների ժամանակ։ Իսկ երկրորդ լսումների ժամանակ կներկայացվի գիտական ուսումնասիրությունների արդյունքները, որի վրա համայնքը ու ավագանին կտան իրենց վերջնական կարծիքը:

Այս մասին ակնակում է արված 28-րդ հոդվածի 3-րդ մասիում։ Լավ կլինի որ այդ մասին նաև այստեղ լինի նշում։

 

26

Հայաստան խմբակցություն

17-րդ հոդվածի 7-րդ մաս

Անհրաժեշտ է ներգրավել մասնագետներ և ոչ թե պարզ մասնակիցներ

Փորձաքննությունները միայն կարելի է ստուգել մասնագետներով։

 

27

Հայաստան խմբակցություն

17-րդ հոդվածի 8-րդ մաս

Նշել թե որ փուլում են կատարվելու լսումները

Այսպիսով լսումները բոլոր նախագծերի համար կկատարվեն նույն փուլում, այլապես լիազոր մարմինը կամ տեղական ինքնակառավարման մարմինը կարող են կազմակերպել լսումներ իրենց ցանկացած փուլերում։

 

28

Հայաստան խմբակցություն

17-րդ հոդվածի 9-րդ մաս

Պարտադիր չի որ լիազոր մարմինը կատարի այս, ըստ անհրաժեշտության նա կարող է ներառել փորձագետներ որոնք կկատարեն դիտարկումները

Մեծ հավանականությամբ, լիազոր մարմինը չունի մասնագետներ տարբեր ոլորտներում որ կարողանան կատարել տեղազննման աշխատանքներ եւ դիտարկումներ։

 

29

Հայաստան խմբակցություն

17-րդ հոդվածի 10-րդ մաս

Անհրաժեշտ է նշել նախաձեռնողի խնդրանքով ժամկետի փոփոխման մասին:

Դեպքեր կարող են լինել երբ 30 օրը բավարար չլինի։

 

30

Հայաստան խմբակցություն

17-րդ հոդվածի 11-րդ մաս

Նշել որ նաև կտեղեկացվեն տեղական ինքնակառավարման մարմինները

Հարկավոր է որ տեղական ինքնակառավարման մարմինները տեղյակ լինեն նախագծի իրավիճակից։

 

32

Հայաստան խմբակցություն

17-րդ հոդվածի 15-րդ մաս

Սկզբում ավելացնել «Լիազոր մարմնի ՇՄԱԳ փորձաքննության ժամկետներն են՝»

Այսպիսով հստակ կլինի որ այս ժամկետերը վերբերում են լիազոր մարմնին և ոչ թե նախաձեռնողին։

 

33

Հայաստան խմբակցություն

17-րդ հոդվածի 17-րդ մաս

Հանել այս մասը

Լիազոր մարմինը պարտադիր է կատարել իր աշխատանքները, այսպիսի իրավիճակ թույլատրվելիք չի պիտի լինի

 

34

Հայաստան խմբակցություն

20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ

Այս կետը գործնական չի

Հասկանալի չի թե այս ի՞նչպիսի ակտ կլինի որը չեղյալ կհամաի արդեն տրված դրական եզրակացությունները։

 

35

Հայաստան խմբակցություն

25-րդ հոդված

Արդյո՞ք նախաձեռնողն է վճարում ազդակիր պետության կողմից կատարված աշխատանքների ծախսը

Պարզաբանության կարիք կա։

 

36

Հայաստան խմբակցություն

26-րդ հոդվածի 1-ին մաս

Ի՞նչու այսքան երկար ժամկետ

Հնարավոր է կատարել փոխանցումը շատ ավելի արագ։

 

37

Հայաստան խմբակցություն

26-րդ հոդվածի 2-րդ մաս

Ի՞նչ կլինի եթե նշված ժամկետը շատ կարճ է

Ավելի լավ կլինի որ չնշվի ժամկետը այս մասում ու հետևել այն ժամկետին որ նշված են հաջորդ մասում։

 

38

Հայաստան խմբակցություն

28-րդ հոդվածի 2-րդ մաս

Ճշտում կատարել, «են՝» ոչ թե «ենը՝»

Սխալը ճշտելու համար։

 

39

Հայաստան խմբակցություն

28-րդ հոդվածի 3-րդ մաս

Հարկ է նշել հաստակ ժամկետեր

Եթե չլինեն հստակ ժամկետեր, լիազոր մարմինը կարող է լսումներ կատարել իր ցանկացած ժամկետներում տարբեր նախագծերի համար։

 

40

Հայաստան խմբակցություն

28-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետ

Ավելացնել հետևյալը մասի վերջում «․․․․․ ու էլետրոնային տեղադրման հասցեն։»

Այս օրերին շատերը նախնտրում են հաղորդագրել էլետրոնային փոստի միջոցով։

 

41

Հայաստան խմբակցություն

28-րդ հոդվածի 6-րդ մաս

Ավելացնել նաև սոցալական ցանցեր

Այս օրերին շատերը իրենց տեղեկությունները ստանում են սոցալական ցանցեր միջոցով և ոչ թե մամուլով կամ ցուցատախտակի վրա փակցված հայտարարություններով։

 

42

Հայաստան խմբակցություն

29-րդ հոդվածի 2-րդ մաս

Ո՞վ է վորոշելու թե հանրության առաջարկները հիմնավոր են թե ոչ

Եթե չպարզաբանվի, առիթ կստեղծի անհիմն պատճառներով որոշակի առաջարկներ անտեսվեն։

 

43

Հայաստան խմբակցություն

29-րդ հոդվածի 3-ին մաս

Ավելացնել «3․ Շահագրգիռ հանրությունը գրավոր կամ էլեկտրոնային, իսկ ․․․․․»

Առաջարկները նաև պիտի ստան լիազոր մարմինը

Այս օրերին շատերը նախնտրում են հաղորդագրել էլետրոնային փոստի միջոցով։
Եթե առաջարկները գրավոր ներկայացվեն միայն նախաձեռնողին, ապա ո՞վ է կարող հսկել թե ինչ առաջարկներ են եղել ու ի՞նչ ընթացք է տրվել նրանց։

 

44

Հայաստան խմբակցություն

30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ

Եթե ուզված փաստաթղթերի քանակը շատ է, ուստի նախաձեռնողը պիտի վճքրի նրանց ընդօրինակները պատրաստելու համար

Կարիք չկա որ պետական բուջեից գումարներ տրամադրվեն նախաձեռնողի համար փաստաթղթերի պատրաստման համար։

 

45

Հայաստան խմբակցություն

30-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ

Ավելացնել «․․․․․ ընդունած որոշումը ու հիմնավորումները։»

Առանց հիմնավորումների, նախաձեռնողը չի կարողանալու կատարել համապատասխան փոփոխությունները։

 

46

Հայաստան խմբակցություն

30-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ

Այս շատ լայն ու անվերջ պահանջ է, պետք է հստակեցվի թե ինչեր և ինչ քանակով պիտի տրամադրվի

Ներկա դրությնը կարելի է առաջացնել մեծ բեռ նախաձեռնողի վրա։

 

47

Հայաստան խմբակցություն

31-րդ հոդվածի 5-րդ մաս

Այլ երկրներում ընդունված է որ բարձր ռիսկեր պարունակող նախագծերի համար, ինչպիսին են հոդված 12-ի Ա կտեգորյաի գործունեության տեսակները, երբ կարիք կա օգտվելու լավագույն փորձագետներ որոնց լիազոր մարմինը իվիճակի չի վճարելու, այն ժամանակ, նախաձեռնողը վճարում է, իսկ լիազոր մարմինը ընտրում է փորձագետին: Կարելի է նման մոտեցում որդեգրել։

Այս կացության լավ օրինակը Ամուլսարի հանքն է, ուր Լիդյանը օգտագործել էր լավագույն միջազգային փորձագետներ իրենց ուսումնասիրությունների համար։ Այդ ուսումնասիրությունները քննարկելու համար, անհրաժեշտ է նույն մակարդակի միջազգային փորձագետներ, բայց նախարարությունը իվիճակի չի վճարել այդպիսի բարձրագույն փորձագետների։