ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

 Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-513-16.02.2023-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:         
Առաջարկում ենք նախագծի՝     
1. 1-ին հոդվածում հարկային օրենսգրքի բառերից հետո լրացնել (այսուհետ՝ Օրենսգիրք) բառերը՝ հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումը:  
2. 3-րդ հոդվածի 1-ին մասում «ապրիլի 1-ից» բառերը փոխարինել մայիսի 1-ից բառերով՝ հաշվի առնելով այն, որ նախագծի նախնական տարբերակով նախատեսված էր, որ նախագծով սահմանվող կարգավորումները պետք է ուժի մեջ մտնեին ս.թ. ապրիլի 1-ից, սակայն այդ ժամկետում նախագիծն ընդունելը իրատեսական չէ, ուստի անհրաժեշտություն է առաջացել վերանայել խնդրո առարկա դրույթի ուժի մեջ մտնելու և կիրառելու ժամկետները:  
         

         

          Հարգանքով՝                                                 ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ