ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

    Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Կ-519-27.02.2023-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար: 

                                                
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝

Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի կետերի համարակալումն համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ և 7-րդ մասերի պահանջներին: Նույն դիտարկումը վերաբերելի է նաև նախագծի համանման այլ կարգավորումներին (Նախագծի 4-րդ, 6-րդ, 9-րդ, 10-րդ հոդվածներ):
2. 2-րդ հոդվածի 1-ին կետի վերջում դնել միջակետ, իսկ հոդվածի վերջում վերջակետ՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի պահանջների:         
3. Նախագծի 5-րդ հոդվածով Օրենքի 26-րդ հոդվածի նոր խմբագրությամբ շարադրվող 1-ին մասը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասով և 5-րդ մասի 3-րդ կետով սահմանված պահանջներին:
Հղում է կատարվել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասին:    
4. Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին կետում «սույն մասին 1-ին կետի» բառերը փոխարինել «սույն հոդվածի 3.5-րդ մասի» բառերով:       
Փոփոխությունը կատարվել է, քանի որ Նախագծի 6-րդ հոդվածը խմբագրվել է, որի արդյունքում Օրենքի 32-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ և լրացվել է նոր 3.5-րդ մաս: 
5. Հոդվածի վերնագրում «47.1» թիվը փոխարինել «47.1-ին» բառերով, իսկ հոդվածի մասերի համարակալումն համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ և 7-րդ մասերի պահանջներին:       
6. Նախագծի 9-րդ հոդվածի 3-րդ կետով Օրենքի 47.1-ին հոդվածում լրացվող նոր մասերի համարակալման մեջ առկա վրիպակը, այն է՝ երկու 8-րդ մասերի առկայությունը ուղղել:     
Նախագծի 9-րդ հոդվածի 3-րդ կետի կրկնվող 8-րդ կետը դարձել է 9-րդ կետ, կատարվել է համարակալման ուղղում:       
7. Նախագծի 9-րդ հոդվածի ուղղված 9-րդ կետում «վերաբերյալ» բառից հետո լրացնել «սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետում» բառերը:
Նախագծի 9-րդ հոդվածի ուղղված 9-րդ կետում հստակեցվել է ավտոմոբիլային ճանապարհի նախագծի վերաբերյալ գրավոր համաձայնություն կամ առաջարկություն ներկայացնելու ժամկետ: 
8. Նախագծի 9-րդ հոդվածի 3-րդ կետի 11-րդ մասում «2.1» թիվը փոխարինել «2.1-ին» բառերով:    
Կատարվել է ուղղում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի օրենսդրական տեխնիկայի կանոնների պահպանման նպատակով:
9. Նախագծի 10-րդ հոդվածի վերնագիրը հանել՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին« օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջների:       
10. Նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասում «1-ին հոդվածի 3-րդ մասում» բառերն փոխարինել «1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում» բառերով, իսկ «1» թիվը փոխարինել «մեկ» բառով՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի պահանջների:       
11. Նախագծի 10-րդ հոդվածի 3-րդ մասում «2-րդ մասում» բառերը փոխարինել «2-րդ կետում» բառերով: Նույն մասում «1-ին հոդվածի 2-րդ մասով» բառերը փոխարինել «1-ին մասի 2-րդ կետով» բառերով՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի պահանջների:  
12. Նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ մասում «3-րդ մասում» բառերը փոխարինել «1-ին մասի 3-րդ կետում» բառերով, իսկ «պահից» բառից հետո լրացնել «, նույն որոշմամբ սահմանված կարգով,» բառերը՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի պահանջների: Նախագծով սահմանվում է նշված գործառույթների իրականացման վերաբերյալ կարգ սահմանելու լիազորություն:       
13. Նախագծի 10-րդ հոդվածի 5-րդ մասում «ռեգիստրը» բառից հետո լրացնել «, սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված Կառավարության որոշմամբ սահմանված կարգով» բառերը: 
Նախագծով սահմանվում է նշված գործառույթների իրականացման վերաբերյալ կարգ սահմանելու լիազորություն:      
14. Նախագծի 10-րդ հոդվածի 6-րդ մասում «հետո,» բառից հետո լրացնել «սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված Կառավարության որոշմամբ սահմանված կարգով,» բառերը:      
Նույն մասում «3-րդ մասում» բառերը փոխարինել «1-ին մասի 3-րդ կետում» բառերով:         
Նախագծով սահմանվում է նշված գործառույթների իրականացման վերաբերյալ կարգ սահմանելու լիազորություն:      
15. Նախագծի 10-րդ հոդվածի 7-րդ մասում «մարմինները» բառից հետո լրացնել «, սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված Կառավարության որոշմամբ սահմանված կարգով,» բառերը:
Նախագծով սահմանվում է նշված գործառույթների իրականացման վերաբերյալ կարգ սահմանելու լիազորություն:      
16. Նախագծի 10-րդ հոդվածի 8-րդ մասում «6-րդ մասում» բառերը փոխարինել «1-ին մասի 6-րդ կետում» բառերով, նույն մասում «ռեգիստրը» բառից հետո լրացնել «սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված Կառավարության որոշմամբ սահմանված կարգով» բառերը:      
Նախագծով սահմանվում է նշված գործառույթների իրականացման վերաբերյալ կարգ սահմանելու լիազորություն:      
17. Նախագծի 10-րդ հոդվածի 9-րդ մասում «սույն հոդվածի 8-րդ մասով» բառերը փոխարինել «սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով» բառերով, իսկ «սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասում» բառերը փոխարինել «սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում» բառերով՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի պահանջների:       
18. Նախագծի 10-րդ հոդվածի 10-րդ մասում «9-րդ մասում» բառերը փոխարինել «1-ին մասի 9-րդ կետում» բառերով՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի պահանջների:       
19. Նախագծի 10-րդ հոդվածի 11-րդ մասում «9-րդ մասում» բառերը փոխարինել «9-րդ կետում» բառերով, նույն մասում «սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասում» բառերը փոխարինել «սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում» բառերով՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի պահանջների:     
                  
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝ 

                        
1. Նախագծի 1-ին հոդվածի «Հայաստանի Հանրապետության» բառերը լրացնել «հոկտեմբերի 4-ի» բառերից հետո՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի պահանջների:   
2. Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրը հանել՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին« օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջների:       
3. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ուժի մեջ է մտնում դրանից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու պահից, որն էլ իր հերթին ընդունվում է նախագծի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում: Նշենք, որ սահմանված ժամկետով անհնար է առաջնորդվել, հետեւաբար առաջարկում ենք սահմանել ավելի հստակ ժամկետ:      
 

Հարգանքով՝            ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ