ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

 Հարգելի՛ պարոն Առաքելյան,

      Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված ««Առևտրային արբիտրաժի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղա-քացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի (Կ-499-23.01.2023,13.03.2023-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխության վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:        

 ««Առեւտրային արբիտրաժի մասին» օրենքում լրացումներ եւ  փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում՝ 

  1. Օրենքի նախագիծը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13-րդ հոդվածով՝

«Հոդված 13. Օրենքի 35-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

3) արբիտրաժի կողմերը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են կամ Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք, և»: 

  1. Օրենքի նախագիծը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14-րդ հոդվածով՝

«Հոդված 14. Օրենքի 35.4-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «կատարողական թերթ տալու» բառերը։»         

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում ՝

  1. Օրենքի նախագծի 1-ին հոդվածում կատարել շտկում՝ «317-րդ հոդված» բառերը փոխարինելով «317-րդ հոդվածի» բառերով:
  2. Օրենքի նախագիծը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2-րդ հոդվածով՝

«Հոդված 2. Օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում «34-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերը փոխարինել «35-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերով:»

  1. Օրենքի նախագծի 7-րդ հոդվածում կատարել շտկում՝ «հոդվածԻ» բառը փոխարինել «հոդվածի» բառով:
  2. Օրենքի նախագծի 9-րդ հոդվածում «փաստաթուղթը,» բառից հետո լրացնել «բացառությամբ այն դեպքերի, երբ ներկայացվել է հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու վերաբերյալ դիմում,» բառերը:

 Հարգանքով՝       ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ