ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ
 

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

    Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Կատարողական վարույթի մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Նոտարիատի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գնահատման գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հրդեհային անվտանգության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (Կ-764-16.01.2024-ՊԻ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

    «Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ՝

Նախագծի վերնագրում «ՀԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառերը փոխարինել «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ» բառով՝ առկա տառասխալը շտկելու նպատակով:

Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «կատարման շրջադարձի» բառերը փոխարինել «կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ» բառերով՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և «Պետական տուրքի մասին» օրենքով կիրառվում է ոչ թե Նախագծով նշված «դատական ակտի կատարման շրջադարձի դիմում» տարբերակը, այլ «դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմում» հասկացությունը:

Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «գույքային բռնագանձումների,» բառերից հետո լրացնել «հաշտության համաձայնությունը հաստատելու,» բառերով՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հաշտության համաձայնությունը հաստատելու մասին դատարանի որոշումը կամովին չկատարելու դեպքում այն կատարվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով սահմանված կարգով:»:

Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասում «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը:

Նախագծի 15-րդ հոդվածի 2-րդ մասից հետո լրացնել նոր՝ 3-րդ մաս՝ հետևյալ խմբագրությամբ.

«3. Հարկադիր կատարողը մասնագետից բացատրություններ չի վերցնում, եթե պարզվում է, որ մասնագետը՝

1) չունի անհրաժեշտ գիտելիքներ կամ հմտություններ.

2) շահագրգռված է կատարողական վարույթով․

3) անաչառ չէ կատարողական վարույթի մասնակիցների նկատմամբ։»՝ ապահովելու համար մասնագետի՝ Նախագծով սահմանվող պահանջներին չհամապատասխանելու իրավական հետևանքի սահմանումը: Փոխել հոդվածի 3-րդ մասի համարակալումը՝ այն համարակալելով որպես 4-րդ մաս: Հոդվածի 3-րդ (նոր համարակալմամբ՝ 4-րդ) մասում «կեղծ» բառը փոխարինել «սուտ» բառով:

6. Նախագծի 16-րդ հոդվածի 2-րդ մասում «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը:

7. Նախագծի 27-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում «կարույթը» բառը փոխարինել «վարույթը» բառով, քանի որ առկա էր տառասխալ:

Նախագծի 28-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետից և 4-րդ մասից հանել «, 2-րդ կամ 11-րդ» բառերը, 5-րդ մասից հանել «կամ 11-րդ» բառերը: Առաջարկը հիմնավորվում է նրանով, որ քննարկվող հոդվածի հիման վրա ստացվում էր, որ պահանջատերը կատարողական վճարի վճարման պարտականություն էր կրում այն դեպքերում, երբ կատարողական վարույթը պահանջատիրոջից կախված հանգամանքներով չէր կարճվում: Մասնավորապես՝ նախատեսվում էր պահանջատիրոջից կատարողական վճար գանձել կատարողական վարույթը վարույթ հարուցելուց հետո վարույթի հարուցումը (վերսկսումը) մերժելու հիմքի առկայությունը պարզվելու կամ սուբսիդիար պատասխանատվություն կրող պարտապանի նկատմամբ հարկադիր կատարման միջոցներ կիրառելու նախադրյալների բացակայության հիմքով ավարտելու դեպքերում: Սա պահանջատիրոջ նկատմամբ անհամաչափ բեռ կլիներ, ինչով պայմանավորված՝ առաջարկվել է փոփոխություն կատարել քննարկվող նորմերում:

9. Նախագծի 29-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «կամ 2-րդ» բառերը՝ նախորդ առաջարկի հիմնավորմամբ:

10. Նախագծի 35-րդ հոդվածի 1-ին մասից հանել 8-րդ կետն ամբողջությամբ, իսկ 7-րդ կետի «հիմքով.» բառը փոխարինել «հիմքով:» բառով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննարկվող նորմը պահանջատիրոջ վրա անհամաչափ բեռ էր դնում՝ հասկանալ, թե հիմնական պարտապանի նկատմամբ հարուցված կատարողական վարույթի ընթացքում որ փուլում է ծագել սուբսիդիար պատասխանատվություն կրող պարտապանի նկատմամբ հարկադիր միջոցների կիրառման նախադրյալները, և այդ պահից սկսած սահմանված ժամկետում հարկադիր կատարման դիմում ներկայացնել՝ այն պայմաններում, երբ պահանջատերն արդեն իսկ սահմանված կարգով ներկայացրել է սուբսիդիար պատասխանատվություն կրող պարտապանի պարտավորության ծագման հիմք հանդիսացող հարկադիր կատարման ենթակա ակտի կատարման դիմում:

11. Նախագծի 36-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «և առանց դատական թույլատրման հարկադիր կատարման ենթակա արբիտրաժային տրիբունալների վճիռների» բառերը, քանի որ նշված խումբ արբիտրաժային տրիբունալների վճիռների հարկադիր կատարման դիմումով որպես պահանջատեր հանդես է գալիս արբիտրաժային տրիբունալը, և նշված նորմում այս խումբ վճիռները նախատեսելու անհրաժեշտություն չկա:

12. Նախագծի 39-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ նոր նախադասությամբ. «Հիմնական կատարողական վարույթով պահանջատերն ածանցյալ կատարողական վարույթում օգտվում է երրորդ անձի իրավունքներից և կրում է նրա պարտականությունները՝ առանց երրորդ անձ ներգրավելու մասին հարկադիր կատարողի որոշման ընդունման:»:

Առաջարկը հիմնավորվում է նրանով, որ պահանջատիրոջ՝ ածանցյալ վարույթով չմասնակցելու դեպքում կարող էր ստեղծվել իրավիճակ, երբ պահանջատերը զրկված լիներ այդ ածանցյալ վարույթում իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության գործիքակազմից, ուստի առաջարկվում է շեշտել, որ պահանջատերն ածանցյալ վարույթում օգտվում է երրորդ անձանց իրավունքներից:

13. Նախագծի 43-րդ հոդվածի 5-րդ մասում «Սույն հոդվածի հիման վրա հարկադիր կատարողի» բառերը փոխարինել «Հարկադիր կատարողի՝ սույն հոդվածի հիման վրա իրականացված» բառերով՝ լեզվական կանոններին նորմի համապատասխանությունն ապահովելու նպատակով:

14. Նախագծի 46-րդ հոդվածի 1-ին մասում «Ընթացի» բառը փոխարինել «ընթացքի» բառով, քանի որ առկա էր տառասխալ:

Նախագծի 48-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերում «Հայատանի» բառը փոխարինել «Հայաստանի» բառով, քանի որ առկա էր տառասխալ:

16. Նախագծի 56-րդ հոդվածի 2-րդ մասում «Գործողությունների» բառից հետո առկա ստորակետ կետադրական նշանը փոխարինել բութ կետադրական նշանով՝ ճիշտ կետադրությունն ապահովելու նպատակով:

17. Նախագծի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, 60-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում և 4-րդ մասում, 63-րդ հոդվածի 2-րդ մասում, 3-րդ մասի 3-րդ կետի ա և բ ենթակետերում «բացառությամբ» բառերից առաջ դրված ստորակետ կետադրական նշանը փոխարինել բութ կետադրական նշանով՝ ճիշտ կետադրությունն ապահովելու նպատակով:

18. Նախագծի 61-րդ հոդվածի 1-ին մասում «Պարտավորեցնելու պահանջի» բառերից հետո դնել ստորակետ կետադրական նշան՝ ճիշտ կետադրությունն ապահովելու նպատակով:

19. Նախագծի 63-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը:

20. Նախագծի 63-րդ հոդվածի 10-րդ մասում «12-րդ» բառը փոխարինել «11-րդ» բառով, քանի որ համապատասխան նորմերը սահմանված են Նախագծի 11-րդ գլխով:

21. Նախագծի 64-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և 5-րդ մասի 4-րդ կետը «աջակցություն» բառից հետո լրացնել «կամ փոխհատուցում» բառերով՝ բացառելու համար նշված նորմի տարընկալումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կառավարության կողմից աջակցության տարբեր ծրագրերի շրջանակում տրվող եկամուտները մի շարք դեպքերում տրվում են ոչ թե որպես աջակցություն, այլ փոխհատուցում: Նշված նորմում խոսքը միայն որպես աջակցություն տրամադրվող գումարների մասին է, և ստացվում էր, որ տարբեր ծրագրերի շրջանակում որպես փոխհատուցում տրվող գումարները կարող էին դիտարկվել որպես բոլոր դեպքերում բռնագանձման ենթակա, ինչը հիմնավորված չէ՝ հաշվի առնելով այն, որ այդ գումարների բնույթը նույնն է, և տարբերակված մոտեցում դրսևորելն արդարացված չէր լինի:

Նույն հոդվածի 6-րդ մասում «բացառությամբ» բառից առաջ դրված ստորակետ կետադրական նշանը փոխարինել բութ կետադրական նշանով՝ ճիշտ կետադրությունն ապահովելու նպատակով:

22. Նախագծի 74-րդ հոդվածի 3-րդ մասում «ՀՀ քաղաքացիական օրենսգրքով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը:

Նույն հոդվածի 7-րդ և 8-րդ մասում «7-րդ» բառը փոխարինել «6-րդ» բառով, քանի որ արգելադրված գույքն օգտագործելու թույլատրելիության պայմանները սահմանված են նշված հոդվածի ոչ թե 7-րդ, այլ 6-րդ մասում:

23. Նախագծի 79-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերում «համապատասպան» բառը փոխարինել «համապատասխան» բառով, քանի որ առկա էր տառասխալ:

24. Նախագծի 82-րդ հոդվածի 4-րդ մասում «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը:

25. Նախագծի 87-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին և 2-րդ նախադասություններում և 88-րդ հոդվածի 10-րդ մասում «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի» բառերով, իսկ 90-րդ հոդվածի 1-ին մասում «ՀՀ քաղաքացիական օրենսգրքով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով» բառերով,՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը, իսկ 87-րդ հոդվածի 3-րդ մասում «լիզենզավորվող» բառը փոխարինել «լիցենզավորվող» բառով, քանի որ առկա էր տառասխալ:

26. Նախագծի 92-րդ հոդվածի 3-րդ մասում «պանջատեր» բառը փոխարինել «պահանջատեր» բառով, քանի որ առկա էր տառասխալ:

27. Նախագծի 94-րդ հոդվածի 1-ին մասում «սույն օրենքի 28-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով նախատեսված վճարը» բառերը փոխարինել «սույն օրենքով սահմանված չափով կատարողական վճար» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետը:

28. Նախագծի 98-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 98. Ընդհանուր դրույթներ պարտապանի եկամուտների վրա բռնագանձում տարածելու մասին

Պարտապանի` սույն գլխով նախատեսված եկամուտների վրա բռնագանձում տարածվում է, եթե ՝

1)       դա նախատեսված է բռնագանձման հերթականությամբ.

2)       բռնագանձվում են պարբերական վճարումներ։

Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով պարտապանի եկամուտների բռնագանձումը շարունակվում է նաև այն դեպքում, երբ բռնագանձումը տարածվել է եկամուտներին հաջորդող հերթի գույքի վրա։

Մինչև 200.000 դրամ բռնագանձման ենթակա պահանջով կատարողական վարույթով պարտապանի դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում հարկադիր կատարողը բռնագանձում է տարածում պարտապանի՝ սույն գլխով նախատեսված եկամուտների վրա՝ անկախ շարժական և անշարժ գույքի առկայությունից:

200.000 դրամ և ավելի բռնագանձման ենթակա պահանջով կատարողական վարույթով պարտապանի դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում պահանջատիրոջ համաձայնությամբ պարտապանի` սույն գլխով նախատեսված եկամուտների վրա կարող է բռնագանձում տարածվել, եթե պարտապանի՝ սույն գլխով նախատեսված եկամուտների չափը բավարար է դրանց վրա բռնագանձում տարածելով պահանջներն առավելագույնը վեց ամսվա ընթացքում մարելու համար՝ անկախ շարժական և անշարժ գույքի առկայությունից:

Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի հիման վրա պարտապանի եկամուտների վրա բռնագանձում տարածելը հիմք է պարտապանի գույքի հարկադիր իրացմանն ուղղված գործողություններ չկատարելու համար, սակայն ինքնին հիմք չէ պարտապանի գույքի վրա արգելանքներ չկիրառելու կամ կիրառված արգելանքները վերացնելու համար։

Պարտապանի ամուսնու եկամուտները բռնագանձման ենթակա չեն։»:

Առաջարկը հիմնավորվում է նրանով, որ Կառավարության 29 փետրվարի 2024 թվականի N 268–Ա որոշմամբ հավանության է արժանացել և Ազգային ժողով է ներկայացվել Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում են պարտապանի եկամուտների վրա բռնագանձում տարածելու՝ Նախագծից տարբերվող կանոններ, և առկա է դրանք Նախագծում արտացոլելու անհրաժեշտություն:

29. Նախագծի 100-րդ հոդվածի 1-ին մասի՝ «ոչ ավելի» բառերից, 2-րդ մասի՝ «վնասի գումար» բառերից, 3-րդ մասի՝ «ոչ ավելի» բառերից հետո լրացնել «՝ այնպես, որ բռնագանձում տարածելուց հետո պարտապանի՝ սույն մասով սահմանված բոլոր եկամուտների հանրագումարը պակաս չլինի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից» բառերով, իսկ 4-րդ և 5-րդ մասերի՝ «ոչ ավելի» բառերից հետո՝ «՝ այնպես, որ բռնագանձում տարածելուց հետո պարտապանի՝ սույն մասով սահմանված բոլոր եկամուտների հանրագումարը պակաս չլինի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված սոցիալական նպաստի չափից» բառերով:

Առաջարկը հիմնավորվում է նրանով, որ Կառավարության 29 փետրվարի 2024 թվականի N 268 – Ա որոշմամբ հավանության է արժանացել և Ազգային ժողով է ներկայացվել Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում են պարտապանի եկամուտների վրա բռնագանձում տարածելու՝ Նախագծից տարբերվող կանոններ, և առկա է դրանք Նախագծում արտացոլելու անհրաժեշտություն:

Նախագծի 116-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «առևերույթ» բառը փոխարինել «առերևույթ» բառով, քանի որ առկա էր տառասխալ:

31. Նախագծի 117-րդ հոդվածի 1-ին մասում «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասը:

32. Նախագծի 122-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում «շրջադարձի դիմում» բառերը փոխարինել «շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմում» բառերով, իսկ 4-րդ մասում՝ «շրջադարձի դիմումը» բառերը փոխարինել «շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմումը» բառերով՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և «Պետական տուրքի մասին» օրենքով կիրառվում է ոչ թե Նախագծով նշված «դատական ակտի կատարման շրջադարձի դիմում» տարբերակը, այլ «դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմում» հասկացությունը:

33. Նախագծի 123-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 123. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից։

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի օրենքը։

Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական ակտերն ընդունվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը։

Սույն օրենքը կիրառվում է՝

1) սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հարկադիր կատարման դիմումների հիման վրա հարուցված (վերսկսված) կատարողական վարույթների նկատմամբ.

2) սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված կատարողական թերթ տալու դիմումներով տրված կատարողական թերթերի հիման վրա հարուցված (վերսկսված) կատարողական վարույթների նկատմամբ.

3) ավարտված կամ կարճված կատարողական վարույթները վերսկսելու վերաբերյալ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված դիմումների քննության և լուծման, ինչպես նաև ավարտված կամ կարճված և սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վերսկսված կատարողական վարույթների նկատմամբ.

4) սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված կատարողական վարույթների նկատմամբ.

5) սույն մասի 1-4-րդ կետերում նշված կատարողական վարույթներով հարկադիր կատարողի կայացրած որոշումների հարկադիր կատարման նկատմամբ։

Սույն հոդվածի 4-րդ մասում չնշված կատարողական վարույթների նկատմամբ կիրառվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի օրենքը։

Եթե «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի օրենքով իրականացվող կատարողական վարույթով ծագում է նշված օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4.1 կետի հիման վրա վարույթն ավարտելու հիմք, ապա հարկադիր կատարողն այդ կետով նախատեսված առաջարկություն պահանջատիրոջը չի անում և կատարողական վարույթը շարունակում է սույն օրենքի կիրառմամբ՝ այդ մասին գրավոր ծանուցելով վարույթի կողմերին։

Մինչև սույն օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Կառավարության որոշմանը համապատասխան՝ կատարողական վարույթի հարուցման համար անհրաժեշտ տվյալները դատարանի կողմից Ծառայությանն էլեկտրոնային եղանակով փոխանցելն ապահովող համակարգի և դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց աշխատակազմերի) կողմից էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրումը կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող օրենսդրության՝ կատարողական թերթ տալու համար դիմում ներկայացնելու և դրա քննության, դրա ժամկետների, այդ ժամկետների վերականգնման, կատարողական թերթ տալու, դրա բովանդակության, կատարողական թերթը վերադարձնելու, կատարողական թերթի հիման վրա կատարողական վարույթ հարուցելու վերաբերյալ կանոնները։ Սույն մասով նախատեսված՝ էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգը ներդրվում է մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելը հիմք է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի օրենքի կիրառմամբ ավարտված կատարողական վարույթները սույն օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիման վրա վերսկսելու համար, եթե պահանջատերը ներկայացրել է դրա վերաբերյալ դիմում։ Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ավարտված կատարողական վարույթների վերսկսման նկատմամբ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կիրառվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված ժամկետային սահմանափակումը։

Սույն օրենքով սահմանված՝ կատարողական ծախսերի հատուցման և կատարողական վճարների գանձման կանոնները կիրառվում են սույն հոդվածի 4-րդ մասի 1-2-րդ կետերում նշված կատարողական վարույթների և այդ վարույթների շրջանակներում հարկադիր կատարողի կայացրած որոշումների հարկադիր կատարման դեպքում։ Այլ կատարողական վարույթներով կիրառվում են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի օրենքով սահմանված՝ կատարողական ծախսերի հատուցման կանոնները։

Սույն օրենքի 88-89-րդ հոդվածներով սահմանված ընթացակարգը չի կիրառվում, եթե դատարանի վարույթում է գտնվում ընդհանուր սեփականություն համարվող անշարժ գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու մասին պահանջատիրոջ հայցը, կամ եթե առկա է օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտ նման հայցը բավարարելու մասին։

Բռնագանձված գումարները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկից ավելի պահանջատերերի միջև բաշխվում են սույն օրենքով սահմանված կանոններով, եթե պահանջատերերից թեկուզ մեկի պահանջով հարուցված (վերսկսված) կատարողական վարույթի նկատմամբ կիրառվում է սույն օրենքը։

Եթե մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կայացված եզրափակիչ դատական ակտով հաստատված պարտավորության առաջին խախտումը տեղի է ունեցել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, և սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին խախտումը շարունակվում է, ապա վերջնական աստրենտ նշանակելու դիմում կարող է ներկայացվել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի, ծնողի, տատի, պապի, քրոջ կամ եղբոր` մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ստանձնած վարկային պարտավորությունների կապակցությամբ հարուցված կատարողական վարույթները պարտքը ներելու հիմքով՝ սույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ, կարճվելու դեպքում կատարողական վճարներ չեն գանձվում նաև սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ առանց սույն օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով նախատեսված՝ Կառավարության որոշման ընդունման։»:

Առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը դրա երկրորդ ընթերցմամբ քննարկման, ընդունման, ուժի մեջ մտնելու, համապատասխան ենթաօրենսդրական ակտերի մշակման և ընդունման համար անհրաժեշտ ժամանակահատվածի հաշվառմամբ փոխելու, Նախագծի կիրառելիության սահմաններն առավել հստակ և սպառիչ սահմանելու, աստրենտի ինստիտուտի կիրառման շրջանակը հստակեցնելու անհրաժեշտությամբ:

Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ՝

Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի 3-րդ և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի 5-րդ հոդվածներից հանել հոդվածների վերնագրերը և «հունվարի» բառը փոխարինել «հուլիսի» բառով՝ նախագծերն ուժի մեջ մտնելու ժամկետը «Կատարողական վարույթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու փոփոխված ժամկետին համապատասխանեցնելու և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում սահմանված պահանջն ապահովելու նպատակով:

Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ՝

Նախագծի 1-ին հոդվածի «օրենսգրքի» բառից հետո լրացնել (այսուհետ՝ Օրենսգիրք) բառերով, քանի որ Նախագծի հետագա շարադրանքում օգտագործված է Օրենսգիրք բառը:

Նախագիծն 1-ին հոդվածից հետո լրացնել նոր հետևյալ խմբագրությամբ՝ 2-րդ հոդվածով.

«Հոդված 2. Օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասում «կատարողական թերթն» բառերը փոխարինելը «հարկադիր կատարման դիմումն» բառերով։», քանի որ Օրենսգրքի 150-րդ հոդվածում ևս առկա են «կատարողական թերթ» բառեր:

Փոխել Նախագծի 2-րդ հոդվածի համարակալումը՝ այն դարձնելով 3-րդ հոդված:

Նախագծի 2-րդ (նոր համարակալմամբ՝ 3-րդ) հոդվածի 1-ին մասում «հունվարի» բառը փոխարինել «հուլիսի» բառերով, և հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ 2-րդ և 3-րդ մասերով.

«2. Սույն օրենքի 2-րդ հոդվածը գործում է Կատարողական վարույթի մասին օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Կառավարության որոշմանը համապատասխան՝ կատարողական վարույթի հարուցման համար անհրաժեշտ տվյալները դատարանի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն էլեկտրոնային եղանակով փոխանցելն ապահովող համակարգի և դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց աշխատակազմերի) կողմից էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման պահից:

Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգը ներդրվում է մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը:»:

Առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են Նախագծի կարգավորումները «Կատարողական վարույթի մասին» օրենքի նախագծում առաջարկվող փոփոխություններին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

«Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին փոփոխություն կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին, Հրդեհային անվտանգության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի վերաբերյալ՝

Նախագծերի 2-րդ հոդվածներում «հունվարի» բառը փոխարինել «հուլիսի» բառով՝ Նախագծերի ուժի մեջ մտնելու ժամկետները «Կատարողական վարույթի մասին» օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետներին համապատասխանեցնելու նպատակով:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝

Նախագծի 4-րդ հոդվածում «հունվարի» բառը փոխարինել «հուլիսի» բառով՝ Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետները «Կատարողական վարույթի մասին» օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետներին համապատասխանեցնելու նպատակով:

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝

Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը, քանի որ Օրենքի համապատասխան փոփոխվող հոդվածներում առկա չեն «Հայաստանի Հանրապետության» բառեր:

Նախագծի 3-րդ հոդվածում «հունվարի» բառը փոխարինել «հուլիսի» բառով՝ Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետները «Կատարողական վարույթի մասին» օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետներին համապատասխանեցնելու նպատակով:

«Նոտարիատի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝

Նախագծի 3-րդ հոդվածում «հունվարի» բառը փոխարինել «հուլիսի» բառով՝ Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետները «Կատարողական վարույթի մասին» օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետներին համապատասխանեցնելու նպատակով:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝

Նախագծի վերնագրից հանել «և փոփոխություններ» բառը, քանի որ Նախագծով կատարվում են միայն լրացումներ:

Նախագծի 7-րդ հոդվածում «հունվարի» բառը փոխարինել «հուլիսի» բառով՝ Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետները «Կատարողական վարույթի մասին» օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետներին համապատասխանեցնելու նպատակով:

Ներդրումային ֆոնդերի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝

Նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառը փոխարինել «ԼՐԱՑՈՒՄ» բառով, քանի որ Նախագծի հիման վրա «Ներդումային ֆոնդերի մասին» օրենքում կատարվում է միայն լրացում:

Նախագծի 2-րդ հոդվածում «հունվարի» բառը փոխարինել «հուլիսի» բառով՝ Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետները «Կատարողական վարույթի մասին» օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետներին համապատասխանեցնելու նպատակով:

«Քրեական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝

Նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄ» բառը փոխարինել «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառով, քանի որ Նախագծով Օրենսգրքում կատարվում է մի քանի լրացում:

Նախագծի 4-րդ հոդվածում «հունվարի» բառը փոխարինել «հուլիսի» բառով՝ Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետները «Կատարողական վարույթի մասին» օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետներին համապատասխանեցնելու նպատակով:

«Վարչական  իրավախախտումների  վերաբերյալ  Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝

Նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառը փոխարինել «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառով, քանի որ Նախագծով կատարվում է մի քանի փոփոխություն, ինչպես նաև լրացումներ:

Նախագծի 3-րդ հոդվածի 2065» բառերը» բառերը փոխարինել 2065,» թիվը և կետադրական նշանը» բառերով, քանի որ անհրաժեշտ է նշված նորմից հանել նաև ստորակետը:

Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասում «. կետադրական նշանը փոխարինել ,» բառերը փոխարինել «։ կետադրական նշանը փոխարինել «.»» բառերով, քանի որ առկա էր վրիպակ:

Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասում «հունվարի» բառը փոխարինել «հուլիսի» բառով, իսկ 3-րդ մասում՝ «ապրիլի» բառը «սեպտեմբերի» բառով՝ Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետները «Կատարողական վարույթի մասին» օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետներին համապատասխանեցնելու նպատակով:

Սնանկության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝

Նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառից հետո լրացնել «ԵՎ ԼՐԱՑՈՒՄ» բառերով, քանի որ Նախագծով կատարվում է նաև լրացում:

Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

Նախագծի 7-րդ հոդվածի վերնագիրը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը, «հունվարի» բառը փոխարինել «հուլիսի» բառով՝ Նախագծերի ուժի մեջ մտնելու ժամկետները «Կատարողական վարույթի մասին» օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետներին համապատասխանեցնելու նպատակով:

«Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝

Նախագծի 12-րդ հոդվածի «շրջադարձի» բառը փոխարինել «շրջադարձ կատարելու վերաբերյալ» բառերով՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և «Պետական տուրքի մասին» օրենքով կիրառվում է ոչ թե Նախագծով նշված «դատական ակտի կատարման շրջադարձի դիմում» տարբերակը, այլ «դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմում» հասկացությունը:

Նախագծի 16-րդ հոդվածում «5-րդ» բառը փոխարինել «2-րդ բաժնի հինգերորդ» բառերով, 25-րդ հոդվածում՝ «6-րդ» բառը փոխարինել «2-րդ բաժնի վեցերորդ» բառերով, իսկ 30-րդ հոդվածում՝ «7-րդ» բառը փոխարինել «2-րդ բաժնի յոթերորդ»  քանի որ առկա էին տեխնիկական վրիպակներ՝ կապված համապատասխան գլխին հղման հետ:

Նախագծի 35-րդ հոդվածի վերնագիրը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը:

Նույն հոդվածի 1-ին մասում «հունվարի» բառը փոխարինել «հուլիսի», իսկ 3-րդ մասում «ապրիլի» բառը՝ «սեպտեմբերի» բառով՝ Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետները «Կատարողական վարույթի մասին» օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետներին համապատասխանեցնելու նպատակով:

«Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝

Նախագծի 1-ին հոդվածում «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության օրենսգրքի» բառերը փոխարինել «2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի» բառերով՝ ապահովելու համար օրենսգրքի անվանման՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին համապատասխան հիշատակումը:

Նախագծի 4-րդ հոդվածի «շրջադարձի» բառը փոխարինել «շրջադարձ կատարելու վերաբերյալ» բառերով՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և «Պետական տուրքի մասին» օրենքով կիրառվում է ոչ թե Նախագծով նշված «դատական ակտի կատարման շրջադարձի դիմում» տարբերակը, այլ «դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմում» հասկացությունը:

Նախագծի 5-րդ հոդվածով նախատեսվող Օրենսգրքի նոր լրացվող 222.33-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերում «շրջադարձ կատարելու վերաբերյալ» բառերով՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և «Պետական տուրքի մասին» օրենքով կիրառվում է ոչ թե Նախագծով նշված «դատական ակտի կատարման շրջադարձի դիմում» տարբերակը, այլ «դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմում» հասկացությունը:

Նույն հոդվածի 2-րդ մասում «շահարգիռ» բառը փոխարինել «շահագրգիռ» բառով, քանի որ առկա էր տառասխալ:

Նախագծի 6-րդ հոդվածի վերնագիրը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը:

Նույն հոդվածի 1-ին մասում «հունվարի» բառը փոխարինել «հուլիսի», իսկ 3-րդ մասում «ապրիլի» բառը՝ «սեպտեմբերի» բառով՝ Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետները «Կատարողական վարույթի մասին» օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետներին համապատասխանեցնելու նպատակով:

Նախագծի 6-րդ հոդվածի 4-րդ մասից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ 5-րդ մաս. «5. Եթե մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կայացված գործն ըստ էության լուծող դատական ակտով հաստատված պարտավորության առաջին խախտումը տեղի է ունեցել մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը, և սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո խախտումը շարունակվում է, ապա վերջնական աստրենտ նշանակելու դիմում կարող է ներկայացվել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում։»՝ «Կատարողական վարույթի մասին» օրենքի նախագծին համապատասխանությունն ապահովելու նպատակով:

«Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝

Նախագծի 1-ին հոդվածում «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի ընտանեկան օրենսգրքի» բառերը փոխարինել «2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի» բառերով՝ ապահովելով հղման համապատասխանությունը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին:

Նախագծի 4-րդ հոդվածի վերնագիրը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը:

Նույն հոդվածի 1-ին մասում «հունվարի» բառը փոխարինել «հուլիսի», իսկ 3-րդ մասում «ապրիլի» բառը՝ «սեպտեմբերի» բառով՝ Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետները «Կատարողական վարույթի մասին» օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետներին համապատասխանեցնելու նպատակով:

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝

Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը:

Նույն հոդվածի 1-ին մասում «հունվարի» բառը փոխարինել «հուլիսի», իսկ 3-րդ մասում «ապրիլի» բառը՝ «սեպտեմբերի» բառով՝ Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետները «Կատարողական վարույթի մասին» օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետներին համապատասխանեցնելու նպատակով:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝

Նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» բառը փոխարինել «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառով, քանի որ Նախագծով նախատեսվում են մեկից ավելի փոփոխություններ:

Նախագծի 3-րդ հոդվածում «հունվարի» բառը փոխարինել «հուլիսի», իսկ 3-րդ մասում «ապրիլի» բառը՝ «սեպտեմբերի» բառով՝ Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետները «Կատարողական վարույթի մասին» օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետներին համապատասխանեցնելու նպատակով:

«Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝

Նախագծի վերնագրում «ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ» բառից հետո լրացնել «ԵՎ ԼՐԱՑՈՒՄ» բառով, քանի որ առաջարկվում է նաև ավելացնել լրացում:

Նախագծի 1-ին հոդվածը լրացնել նոր՝ հետևյալ խմբագրությամբ 3-րդ մասով.

«3) լրացնել 7-րդ մաս հետևյալ բովանդակությամբ.

«7. Սույն օրենքը չի տարածվում կատարողական վարույթներով անցկացվող հարկադիր աճուրդների վրա։»։»՝ բացառելու համար հետագայում դատարանների կողմից «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի կիրառումը հարկադիր աճուրդների նկատմամբ:

Նախագծի 1-ին հոդվածից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ 2-րդ հոդված. «Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասում հանել «հարկադիր և» բառերը։», ինչը բխում է Նախագծի 1-ին հոդվածում վերն առաջարկված փոփոխություններից:

Նախագծի 2-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ 4-րդ հոդված. «Հոդված 4. Օրենքի 35.5-րդ հոդվածի 1-ին մասում հանել «, բացառությամբ հարկադիր էլեկտրոնային աճուրդների» բառերը։», քանի որ առկա է նաև նշված նորմից հարկադիր էլեկտրոնային աճուրդի վերաբերյալ հիշատակումը հանելու անհրաժեշտություն:

Ելնելով վերոգրյալ փոփոխություններից՝ վերանայել հոդվածի մասերի համարակալումը:

Նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը:

Նույն հոդվածի 1-ին մասում «հունվարի» բառը փոխարինել «հուլիսի» բառով՝ Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետները «Կատարողական վարույթի մասին» օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետներին համապատասխանեցնելու նպատակով:

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝

Նախագծի 2-րդ հոդվածի վերնագիրը հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը:

Նույն հոդվածում  «հունվարի» բառը փոխարինել «հուլիսի», իսկ 3-րդ մասում «ապրիլի» բառը՝ «սեպտեմբերի» բառով՝ Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետները «Կատարողական վարույթի մասին» օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետներին համապատասխանեցնելու նպատակով:

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝

Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ պարբերությունը «հաշվարկվում է» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերով, իսկ «Կառավարությունը» բառը փոխարինել «կառավարությունը» բառով՝ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 1.2-րդ հոդվածի 13-րդ մասում նշված «Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն)» արտահայտությունը:

Նախագծի 2-րդ հոդվածում «հունվարի» բառը փոխարինել «հուլիսի» բառով՝ Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետները «Կատարողական վարույթի մասին» օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետներին համապատասխանեցնելու նպատակով:

«Առևտրային արբիտրաժի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝

Առաջարկվում է Նախագծերի փաթեթից հանել «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2023թ․ կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքի 35.4-րդ հոդվածի 3-րդ մասում այժմ առկա չեն «հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու բառերը, ուստի Նախագծի անհրաժեշտությունն այլևս չկա։

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծի վերաբերյալ՝

Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասը ոստիկանության կողմից բառերից հետո լրացնել բառերով բառով։

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝

Նախագծի 1-ին հոդվածի ՀՕ-40-Ն օրենքի բառերից հետո լրացնել (այսուհետ՝ Օրենք) բառերով՝ հաշվի առնելով այն, որ Նախագծի հետագա շարադրանքում օգտագործվում է Օրենք հասկացությունը։

Նախագծի 1-ին հոդվածից հետո լրացնել նոր 2-րդ հոդված՝ հետևյալ խմբագրությամբ․

«Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետում  «պարտապանի և (կամ) նրա գույքի» բառերը փոխարինել «պարտապան ֆիզիկական անձի (ներառյալ՝ անհատ ձեռնարկատիրոջ), պարտապան իրավաբանական անձի իրավասու անձի, պարտապանի գույքի և (կամ) փաստաթղթերի» բառերով ։»՝ հաշվի առնելով այն հանգամաքը, որ «Կատարողական վարույթի մասին» օրենքով նախատեսված է նաև փաստաթղթերի հետախուզում հայտարարելու՝ հարկադիր կատարողի լիազորությունը։

Փոխել 2-րդ հոդվածի համարակալումը՝ այն նախատեսելով որպես 3-րդ հոդված, ինչպես նաև «հունվարի» բառը փոխարինել «հուլիսի» բառով՝ Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետները «Կատարողական վարույթի մասին» օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետներին համապատասխանեցնելու նպատակով:

«Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝

Նախագծի 1-ին հոդվածի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի» բառերը փոխարինել «2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության» բառերով՝ ապահովելու համար օրենսգրքի անվան՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» համապատասխան հիշատակումը։

Նախագծի 2-րդ հոդվածում «Միջոցը սույն օրենքով» բառերը փոխարինել «միջոցը սույն օրենսգրքով» բառերով։

Նախագծի 4-րդ հոդվածում «հունվարի» բառը փոխարինել «հուլիսի» բառով՝ Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետները «Կատարողական վարույթի մասին» օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետներին համապատասխանեցնելու նպատակով:         

          Հարգանքով՝                                     ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ