ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

 

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-767-25.01.2024-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:                                   

1. Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, նախագծի 1-ին հոդվածով լրացվող նոր՝ Օրենքի 38.2-րդ հոդվածի 5-րդ մասում «ՀՀ» հապավումը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով:  

2. Նախագծի 1-ին հոդվածով լրացվող նոր՝ Օրենքի 38.2-րդ հոդվածի 5-րդ մասում «39.1» գրելաձևը փոխարինել «39.1-ին» գրելաձևով՝ պահպանելով դասական թվականների գրելաձևը:  

3. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը, Նախագծի 4-րդ հոդվածում՝ Օրենքի 68-րդ հոդվածում լրացվող նոր մասի համարակալման փակագիծը, այն է՝ «4.1)» փոխարինել «4.1.» միջակետով։

         

Հարգանքով՝               ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ