ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ
 

 

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված այաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի  փաթեթի վերաբերյալ (Կ-746-18.12.2023,01.02.2024-ՏՏԳՇ-011/1) Հայաս-տանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում՝

1.Նախագծի 14-րդ կետում «օգտագործումը» բառից հետո ավելացնել «կարգ» բառը, իսկ 16-րդ կետում «ներկայացվող» բառից հետո ավելացնել «նվազագույն տեխնիկական պահանջները» բառերը՝ որոշակիության սկզբունքն ապահովելու նպատակով:

2. Որոշակիության սկզբունքն ապահովելու նպատակով Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասով նոր խմբագրությամբ շարադրվող Օրենսգրքի 117-րդ հոդվածի 5-րդ մասի՝

«կարող է ապահովել հրահանգում» բառերը փոխարինել «ապահովում է ծանուցագրում» բառերով,

1-ին կետի «կամ ուղղակի կամ անուղղակի ձևով նպաստել են» բառերը հանել, իսկ «խախտմանը» բառը փոխարինել «խախտման համար» բառերով,

3րդ կետի «կամ առաջացել է խախտման հնարավորությունը» բառերը հանել, քանի որ հիշյալ հոդվածը վերաբերում է Օրենսգրքի պահանջների խախտման մասին ծանուցումներին:

3. Նախագծի 12-րդ հոդվածը վերնագրել և ավելացնել «Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ» բառերը:

 

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում՝

1. Նախագծի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող նոր 375.1-ին հոդվածի՝

  • վերնագիրը համապատասխանեցնել հոդվածի բովանդակությանը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը,
  • 1-ին հոդվածը համարակալել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը,
  • հանցակազմի սանկցիան Օրենսգրքի ընդհանուր մասի նորմերին (հոդված 59) համապատասխանեցնելու նպատակով՝ լրացվող հանցակազմի սանկցիայում տուգանք պատժատեսակի համար առավելագույն շեմը վաթսունապատիկի փոխարեն սահմանել հիսնապատիկ:

2. Վերանայել օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը՝ հաշվի առնելով Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող կարգավորումները և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի՝ նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված նորմատիվ իրավական ակտերի, եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը։ Նույն դիտարկումը վերաբերում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին:

 

          Հարգանքով՝                   ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ