ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

 

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

 Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» (Կ-781-22.02.2024-ՊԻ-011/1) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար:                                   
Ամփոփաթերթ և նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանք չի ներկայացվում, քանի որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծում փոփոխություններ չեն կատարվել:

         

 

         Հարգանքով՝                                                  ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ