ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

0010 ք. Երևան, Կառավարական տուն 1

 02/05.5/14071-2024

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-748-20.12.2023,18.03.2024-ԳԿ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.

  1. Նախագծի 1-ին հոդվածում «վերաշարադրել» բառը փոխարինել «շարադրել» բառով։ Նույն առաջարկը վերաբերում է նաև Նախագծի 4-րդ հոդվածին և 5-րդ հոդվածի 2-րդ մասին,
  2. 1-ին հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող 7-րդ հոդվածի 2-րդ մասում «անմիջական շրջակայքի» բառերը փոխարինել «տարածքի» բառով, իսկ «վերափոխումն» բառը փոխարինել «փոփոխումն» բառով։
  3. Նախագծի 2-րդ հոդվածում «հոդվածի» բառից հետո լրացնել «1-ին մասի» բառերով,
  4. «Քաղաքաշինության մասին» օրենքի համաձայն բնակավայրերի պատմամշակութային հիմնավորումների, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության գոտիների նախագծերը մշակվում են «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքին համապատասխան: Շինարարության թույլտվությունը համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից համակարգվող քաղաքաշինական թույլտվությունների առցանց տրամադրման համակարգի միջոցով՝ Կառավարության սահմանած կարգով, հետևաբար օրենքի նախագծով այդ լիազորությունները Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը վերապահելը հակասում է «Քաղաքաշինության մասին» և «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքներին:

Հաշվի առնելով վերոգրյալը առաջարկում ենք օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ ենթակետով լրացվող է4 և է5 կետերը և 3-րդ հոդվածի 3-րդ ենթակետով լրացվող ժա1 կետը հանել:

  1. Նախագծում ներառել անցումային դրույթ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Սույն օրենքում փոփոխությունների և լրացումների դեպքում հուշարձանների բնագավառի ենթաօրենսդրական իրավական ակտերում համարժեք փոփոխությունները և լրացումները կատարել 7-ամսյա ժամկետում»:

 

Հարգանքով՝  ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ