Առաջարկ

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (Կ-0061 -24.05.2017-ՊԻՄԻ-011/0)  վերաբերյալ  

Հաշվի առնելով, որ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ  Ազգային  ժողովի լիազորությունները և գործառույթները ընդլայնվել են և ըստ այդմ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքով Ազգային ժողովի աշխատակազմին վերապահվել են համապատասխան գործառույթներ, որոնց պատշաճ իրականացումը կոչված է նպաստելու Ազգային ժողովի և նրա մարմինների աշխատանքի արդյունավետության ապահովմանը՝ առաջարկում եմ.

1) նախագծի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 2. Օրենքի 1-ին հավելվածում՝

1) 36-րդ տողը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

 12.00

2) ՀՀ կառավարության աշխատակազմ» բաժինը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«

ՀՀ կառավարության աշխատակազմ

 

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար

12.0

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ

10.00

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

8.50

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

10.00

ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավար

9.50

ՀՀ վարչապետի խորհրդական

9.50

ՀՀ վարչապետի ավագ օգնական

8.50

ՀՀ վարչապետի օգնական

8.00

»: