ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ (Կ-013-01.06.2017-ՊԻՄԻ-011/0) ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ

N

ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ

ԱՌԱՋԱՐԿԸ

ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ (Կ-013)

1

Պատգամավոր

Հրայր Թովմասյան

Նախագծերի փաթեթ

Նախագծի վերաբերյալ ներկայացված գրավոր առաջարկների, ինչպես նաև նախագծի նախնական քննարկման ընթացքում հնչեցված բանավոր առաջարկների հիման վրա նախագծերի փաթեթը լրամշակել:

Ընդունվել է:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

(Կ-013.2 )

1

Պատգամավոր

Հրայր Թովմասյան

Նախագիծ

Նախագծերի փաթեթում ընդգրկված Կ-013.2-01.06.2017-ՊԻՄԻ-011/0 նախագծի ընդունման անհրաժեշտությունը, կարծում ենք, որ բացակայում է, քանի որ ավելի նպատակահարմար է համապատասխան լիազորությունները լրացնել ՀՀ հողային օրենսգրքի 41-43-րդ հոդվածներում (Պետական լիազորված մարմնի իրավասությունները հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության բնագավառում, Մարզպետի իրավասությունը հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության բնագավառում, Համայնքի ղեկավարի իրավասությունը հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության բնագավառում):

Առաջարկը հանվել է;

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի  նախագիծ (Կ-013.3 )

1

Պատգամավոր

Հրայր Թովմասյան

Նախագիծ

Նախագծերի փաթեթում ընդգրկված Կ-013.3-01.06.2017-ՊԻՄԻ-011/0 նախագծի ընդունման անհրաժեշտությունը, կարծում ենք, որ բացակայում է, քանի որ ավելի նպատակահարմար է համապատասխան լիազորությունները լրացնել ՀՀ հողային օրենսգրքի 41-43-րդ հոդվածներում (Պետական լիազորված մարմնի իրավասությունները հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության բնագավառում, Մարզպետի իրավասությունը հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության բնագավառում, Համայնքի ղեկավարի իրավասությունը հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության բնագավառում):

Առաջարկը հանվել է: