Նախագծի հոդված 1-ով առաջարկվող պարբերության «պահանջով» բառից հետո ավելացնել՝ «Ընդ որում այն հողամասերի մասով, որոնց նկատմամբ սեփականատիրոջ սեփականության իրավունքի դադարման հիմքերը առաջացել են մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը, հայցադիմում կարող է ներկայացվել դատարան սույն օրենքը ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո»:

 Հիմնավորում

   Հայաստանի Հանրապտության Սահմանադրության 73-րդ  հոդվածի 1 կետի պահանջն է՝ Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 282-րդ  հոդվածի 1 կետի համաձայն Եթե օրենքով թույլատրվող հիմքերով անձին որպես սեփականություն անցել է այնպիսի գույք, որն օրենքի ուժով չի կարող նրան պատկանել, սեփականատերն այդ գույքը պետք է օտարի դրա նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պահից մեկ տարվա ընթացքում, եթե այլ ժամկետ նախատեսված չէ օրենքով:

  Օրենքի նախագիծը ուժի մեջ մտնելուց հետո քաղաքապետին հնարավորություն կտրվի հայցադիմում ներկայացնել դատարան և դատական կարգով անձանց զրկել հողամասի սեփականությունից և այն օտարել:

  Այն անձինք, ում սեփականության իրավունքի ծագման պահը կամ հիմքերը  նախկինում են դադարել, հնարավորություն չէին ունենալու իրացնելու վերը նշված օրենքի կետով սահմանված՝ գույքը մեկ տարվա ընթացքում օտարելու իրավունքը, ինչն էլ կհակասեր ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1 կետի պահանջին:

Առաջարկը նախկին սեփականատերերին տալիս է այդ հնարավորությունը: