Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ

ՀՀ ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2016 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» Հայաստանի ՀՀ օրենքի նախագծի Կ-036-26.06.2017-ՏՀ-011/1 վերաբերյալ

 

 

Առաջարկության

փոփոխության, լրացման) հեղինակը

Հոդվածը, կետը, որին վերաբերում է առաջարկությունը

Առաջարկությունը (փոփոխությունը, լրացումը)

Առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը

Առաջարկությունն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ Հանձնաժողովի որոշումը

1

2

3

4

5

6

1.

ՀՀ  կառավարություն

 

Հաշվետվության 5-րդ կետի 1-ին ենթակետը

1-ին ենթակետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ. «Պետական գույքը մասնավորեցնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 4-ի N 90-Ա որոշումը, որով առաջարկվել է «Արթիկի նավթամթերք» ՓԲԸ-ի 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով, որը չի կայացել գնորդ չլինելու պատճառով:

 

Ընդունվել է

 

2.

ՀՀ  կառավարություն

 

Հաշվետվության 5-րդ կետի 2--րդ ենթակետը

2-րդ ենթակետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ. «Գուգարք» կարի արտադրական միավորման կազմից առանձնացված Բազումի արտադրամասի գույքը մասնավորեցնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 8-ի N 940-Ա որոշումը, որով գույքը ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է հայտնի գնորդին»`  նկատի ունենալով, որ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 8-ի N 940-Ա որոշման դրույթների` խոսքը գնում է «Գուգարք» կարի արտադրական միավորման կազմից առանձնացված Բազումի արտադրամասի գույքի մասնավորեցման մասին և ոչ թե «Գուգարք» ՓԲԸ-ի մասին:

Ընդունվել է

 վ