ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարության

  1. Նախագծում սահմանել ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձի և համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձի առկայությունը բանկում:
  2. Անհրաժեշտ է օրենքի համապատասխան դրույթում ավելացնել այն սկզբունքները, որոնց հիման վրա ԿԲ-ն կսահմանի միևնույն տնտեսություն վարելու չափանիշները: