ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

«Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի 1-ին ընթերցումից հետո ստացված առաջարկությունների և դիտողությունների

 

Առաջարկու

թյան (փոփոխության, լրացման) հեղինակը

Հոդվածը, կետը, որին  վերաբերում է առաջարկությունը

Առաջարկություն (փոփոխություն, լրացում)

Առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը

Առաջարկությունները ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը

1

ՀՀ կառավարու

թյուն

«Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ պարբերություն

 

Անհրաժեշտ է օրենքի նշված դրույթում ավելացնել այն սկզբունքները, որոնց հիման վրա ԿԲ-ն կսահմանի  միևնույն տնտեսություն վարելու չափանիշները: 

Ընդունելի է: Նախագծում սահմանվել է, որ անձինք համարվում են միևնույն տնտեսություն վարող, եթե նրանցից մեկի ֆինանսական վիճակի վատթարացումը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մյուսի ֆինանսական վիճակի վատթարացմանը, կամ նրանցից մեկի եկամուտը կամ ֆինանսական այլ միջոցները օգտագործվում են կամ կարող են օգտագործվել համատեղ ծախսերի կամ մյուսի ծախսերի ֆինանսավորման նպատակով:

Ընդունվել է 

2.

ՀՀ կառավարու

թյուն

«Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 5-րդ հոդված

 

Նախագծում սահմանել ռիսկերի կառավարման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձի և համապատասխանության ապահովման գործառույթի իրականացման համար պատասխանատու անձի առկայությունը բանկում: Նույնաբովանդակ փոփոխություն կատարել նաև «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում:

Ընդունելի է: Նախագծով սահմանվել է նշված գործառույթի պարտադիր առկայությունը բանկում:

Ընդունվել է 

3.

ՀՀ կառավարու

թյուն

«Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 7-րդ հոդված

Նախագծով խմբագրել գործող օրենքի 34-րդ հոդվածը և սահմանել բանկերի կողմից իրենց գործառնությունների պատվիրակման հնարավորություն

Ընդունելի է: Նախագծի 7-րդ հոդվածով նախատեսվել է բանկերի կողմից իրենց գործառնությունների իրականացման պատվիրակման հնարավորությունը: 

Ընդունվել է