ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ (Կ-041-29.06.2017-ՊԻՄԻ-011/1) ՓԱԹԵԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԳՐԱՎՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ

N

ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ

ԱՌԱՋԱՐԿԸ

ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ

,Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ  և լրացումներ կատարելու մասին (Կ-041)

1

Պատգամավոր Սերգեյ Բագրատյան

Հոդված 2

1. ,Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ  և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ մաս

,3. Շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:ե:

2

ՀՀ կառավարություն

Հոդված 5

նախագծի 5-րդ հոդվածում ,երեքե բառը փոխարինել ,վեցե բառով, քանի որ նախատեսված եռամսյա ժամկետը հնարավոր է բավարար չլինի ոլորտի մասնագետների կողմից կառավարության որոշմամբ թմրամիջոցների և այլ նյութերի չափերը պատշաճ սահմանելու համար:

, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ե ( Կ -041.1)

1

Պատգամավոր Սերգեյ Բագրատյան

Հոդված 1, 3-րդ մաս

1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածի 3-րդ մասը սահմանել հետևյալ բովանդակությամբ

,3. Սույն օրենսգրքում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր չափեր են համարվում անսովոր գործածողի, այսինքն` թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), ինչպես նաեւ խիստ ներգործող նյութեր չգործածող, 18 տարին լրացած անձի կողմից կառավարության կողմից սահմանված թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի նվազագույն չափերից մինչեւ դրանց 5-ապատիկը ներառող չափերը:

2

ՀՀ կառավարություն

Հոդված 6

նախագծի   6-րդ հոդվածում ,երեքե բառը փոխարինել ,վեցե բառով, քանի որ նախատեսված եռամսյա ժամկետը հնարավոր է բավարար չլինի ոլորտի մասնագետների կողմից կառավարության որոշմամբ թմրամիջոցների և այլ նյութերի չափերը պատշաճ սահմանելու համար: