ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Սաղաթելյան 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքներիի նախագծերի փաթեթի  (Կ-041-29.06.2017-ՊԻՄԻ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.

Առաջարկում ենք՝

1. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 5-րդ հոդվածում «երեք» բառը փոխարինել «վեց» բառով, քանի որ նախատեսված եռամսյա ժամկետը հնարավոր է բավարար չլինի ոլորտի մասնագետների կողմից կառավարության որոշմամբ թմրամիջոցների և այլ նյութերի չափերը պատշաճ սահմանելու համար:

2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 6-րդ հոդվածում «երեք» բառը փոխարինել «վեց» բառով, քանի որ նախատեսված եռամսյա ժամկետը հնարավոր է բավարար չլինի ոլորտի մասնագետների կողմից կառավարության որոշմամբ թմրամիջոցների և այլ նյութերի չափերը պատշաճ սահմանելու համար:

 Հարգանքով`  ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ