Կ-0491-03.07.2017-ՏՏԳԲ

Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ

 

 ««ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՍՏԱՑՎԱԾ  ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

Առաջարկի (փոփոխության, լրացման) հեղինակը.

Նախագծի այն մասը, որին վերաբերում է առաջարկը

Առաջարկը (փոփոխությունը, լրացումը)

Առաջարկը (փոփոխությունը, լրացումը) ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հիմնական զեկուցողի եզրակացությունը

Առաջարկն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը

1.

2.

3.

4.

5.

ՀՀ կառավարություն

բանավոր առաջարկություն

««Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր 15-րդ, 16-րդ և 17-րդ կետերով հետեւյալ բովանդակությամբ.

«15) տեղական արտադրության` սպանդից ստացված փաթեթավորված և մակնշված թարմ կամ պաղեցված կամ սառեցված սպանդային մթերքի (մսեղիք, կիսամսեղիք, մսեղիքի քառորդ, տեսակավորված ոսկրոտ և անոսկր միս, աղացած միս, ծեծած միս և դրանցից ստացված կիսապատրաստվածքներ, պոչ և դմակ, նախաբազկի և սրունքի հոդեր, պարենքիմատոզ օրգաններ, ենթամաշկային և ընդերային ճարպ, ուղեղ, արյուն, լեզու, ամորձի, գլուխ) դեպքում սպանդանոցի անվանումը, սպանդի ամսաթիվը.

16) տեղական արտադրության` սպանդից ստացված չփաթեթավորված և չմակնշված թարմ կամ պաղեցված կամ սառեցված սպանդային մթերքի (մսեղիք, կիսամսեղիք, մսեղիքի քառորդ, տեսակավորված ոսկրոտ և անոսկր միս, աղացած միս, ծեծած միս և դրանցից ստացված կիսապատրաստվածքներ, պոչ և դմակ, նախաբազկի և սրունքի հոդեր, պարենքիմատոզ օրգաններ, ենթամաշկային և ընդերային ճարպ, ուղեղ, արյուն, լեզու, ամորձի, գլուխ) դեպքում՝ տեղեկատվական թերթիկում կամ ուղեկցող փաստաթղթում  սպանդանոցի անվանումը, սպանդի ամսաթիվը.

17) վերամշակման դեպքում կիսապատրաստվածքի և մսամթերքի մեջ նաև մսի տեղական արտադրության սպանդանոցային ծագման և/կամ ներմուծված լինելու մասին տեղեկատվությունը՝ բաղադրության մեջ տեղական արտադրության և ներմուծված մսի համամասնությամբ:»:

««Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի Հոդված 2-րդ շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր 15-րդ, 16-րդ և 17-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ.

15) տեղական արտադրության, սպանդից գոյացած և չվերամշակված, թարմ կամ պաղեցված կամ սառեցված, փաթեթավորված և մակնշված մսեղիքի, կիսամսեղիքի, քառորդ մսեղիքի, տեսակավորված ոսկրոտ և անոսկր մսի, աղացած և ծեծած մսի, պոչի և դմակի, վերջույթների՝ նախաբազկի և սրունքի հոդերից անջատված, ներքին օրգանների (լյարդ, փայծախ, սիրտ, երիկամ, թոք, ըմպան, շնչափող, ստոծանի, թռչնի ստամոքս, որոճող կենդանիների կտրիչ), ենթամաշկային և ընդերային ճարպի, ուղեղի, արյան, լեզվի, ամորձիների, գլխի, կրծի դեպքում՝ սպանդանոցի անվանումը, սպանդի ամսաթիվը.

16) տեղական արտադրության, սպանդից գոյացած և չվերամշակված, թարմ կամ պաղեցված կամ սառեցված, չփաթեթավորված և չմակնշված մսեղիքի, կիսամսեղիքի, քառորդ մսեղիքի, տեսակավորված ոսկրոտ և անոսկր մսի, աղացած և ծեծած մսի, պոչի և դմակի, վերջույթների՝ նախաբազկի և սրունքի հոդերից անջատված, ներքին օրգանների (լյարդ, փայծախ, սիրտ, երիկամ, թոք, ըմպան, շնչափող, ստոծանի, թռչնի ստամոքս, որոճող կենդանիների կտրիչ), ենթամաշկային և ընդերային ճարպի, ուղեղի, արյան, լեզվի, ամորձիների, գլխի, կրծի դեպքում՝ տեղեկատվական թերթիկում կամ ուղեկցող փաստաթղթում նշվում է սպանդանոցի անվանումը, սպանդի ամսաթիվը.

17) սպանդից գոյացած մթերքի վերամշակման դեպքում կիսապատրաստվածքի և մսամթերքի մեջ նաև՝ մսի տեղական արտադրության, սպանդանոցային ծագման և/կամ ներմուծված լինելու մասին տեղեկատվությունը՝ բաղադրության մեջ տեղական արտադրության կամ ներմուծված մսի համամասնությամբ:»:

ընդունվել է

 

ընդունվել է