ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԳՐԱՎՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ

«Անասնաբուժության  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի  (փաստաթղթային կոդ` (Կ-0492-3.07.2017-ՏՏԳԲ) վերաբերյալ

ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ

ԱՌԱՋԱՐԿԸ

ԱՌԱՋԱԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ԱՌԱՋԱԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԵՂԻՆԱԿԻ /ՀԻՄՆԱԿԱՆ ԶԵԿՈՒՑՈՂԻ/ՈՐՈՇՈՒՄԸ

 

«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցություն 

1. Նախագծի 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 

3-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

կենդանական ծագման մթերք` գյուղատնտեսական կենդանիների  սպանդից գոյացած չվերամշակված  մսեղիքը, կիսամսեղիքը, քառորդ մսեղիքը, տեսակավորված ոսկրոտ եւ անոսկր միսը, աղացած մսի, ծեծած մսի եւ դրանցից ստացված կիսապատրաստվածքները, պոչը եւ դմակը, նախաբազկի եւ սրունքի հոդերը, ներքին օրգանները, ենթամաշկային եւ ընդերային ճարպը,  արյունը, լեզուն, ամորձիները, գլուխը, ականջը, շրթունքը,կուրծը, ինչպես նաեւ չփաթեթավորված եւ չմակնշված՝ մսամթերք, կաթ եւ կաթնամթերք, ցամաքային եւ ջրային անողնաշարավորներ եւ դրանցից ստացված մթերք, ձուկ եւ ձկնամթերք, չբեղմնավորված ձկնկիթ, երկկենցաղներ, սողուններ,  թռչնի ձու, մեղվի մեղր, որոնք առանց վերամշակման կամ վերամշակումից հետո օգտագործվում են սննդում կամ որպես պարենային հումք.»:

 

Ընդունել է

Ընդունել է