ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Բույսերի սորտերի պահպանության  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` (Կ-55-07.07.2017-ՏԿԳԲ-011/0) (այսուհետև Նախագիծ) վերաբերյալ 

1.             Նախագծի հոդված 1-ից առաջ ավելացնել. «Գլուխ I Ընդհանուր դրույթներ» տողը:

2.             Նախագծի հոդված 1-ի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ. «Օրենքի կարգավորման առարկան»:

3.            Նախագծի հոդված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ. «Սույն օրենքը կարգավորում է բույսերի սորտերի ստեղծման, օգտագործման, պահպանության, բուծողի իրավունքի արտոնագրի տրման կամ այդ իրավունքի դադարեցման հետ կապված հարաբերությունները»: 

4.             Նախագծի հոդված 2-ի անվանումը շարադրել նոր խմբագրությամբ. «Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները»:

  1. Նախագծի հոդված 2-ի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ. «1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները»:
  2. Նախագծի հոդված 2-ի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. «Բուծողի իրավունքի արտոնագիր՝ փաստաթուղթ, որը հավաստում է սույն օրենքով սահմանված բուծողի իրավունքը»:
  3. Նախագծի հոդված 2 –ի 1-ին մասի 3 կետի ա. ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ. «որոշվել ` տվյալ գենոտիպի կամ գենոտիպերի համակցությունը բնութագրող  հատկանիշների  արտահայտման աստիճանով»:
  4. Նախագծի հոդված 2 –ի 1-ին մասի 3 կետում «բույսերի» բառից հետո ավելացնել «նույն տակսոնի» բառերը:
  5. Նախագծի հոդված 4 –ի 2-րդ մասը տեղափոխել հոդված 2, որպես 9-րդ մաս:
  6. Նախագծի հոդված 3-ը և հոդված 4-ը միավորել մեկ ընդհանուր 3-րդ հոդվածի տակ և հոդվածի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ. Հոդված 3. Օրենքի կիրառման ոլորտը
  7. Նախագծի հոդված 3-ի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Սույն օրենքը կարգավորում է բույսերի բոլոր տեսակների և սորտերի պահպանման և օգտագործման գործընթացում ծագած հարաբերությունները»:

 

  1. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասը տեղափոխել 3-րդ հոդվածի 2-րդ մաս:

13.. Նախագծի 5, 6, 7, … 15 հոդվածները համարակալել համապատասխանաբար 4, 5, 6, … 14:

14.Նախագծի գլուխ 2-ի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ. «Բույսերի սորտերի իրավական պահպանության տրամադրման պայմանները և չափանիշները»:

  1. Նախագծի հոդված 5-ի 1-ին և 2-րդ մասերում,հոդված 6-ի 1-ին մասում, հոդված 7-ի 1-ին մասում, գլուխ 3-ի վերնագրում, հոդված 10-ի 1-ին և 2-րդ մասերում, հոդված 11-ի 1-ին մասում, հոդված 12-ի վերնագրում և 1-ին մասում, հոդված 13-ում, հոդված 19-ում, հոդված 20-ի 3-րդ և 8-րդ մասերում, 21-ից 25-րդ հոդվածներում «բուծողի իրավունք» բառակապակցությունը փոխարինել «բուծողի իրավունքի արտոնագիր» բառակապակցությամբ:
  2. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ. «Բուծողին իրավունքի տրամադրումը չի կարող կախված լինել լրացուցիչ պայմաններից, եթե սորտը բավարարում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված չափանիշներին, անվանված է սույն օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան անվանումով, և հայտատուի կողմից պահպանվել են սույն օրենքով նախատեսված ընթացակարգերը և կատարվել են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումները»:
  3. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասը տեղափոխել 13-րդ հոդվածի 4-րդ մաս:
  4. Նախագծի 8 հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ. « 1. Սորտը բավարարում է միատարրության չափանիշին, եթե այդ սորտի բույսերը բավականաչափ միատարր են իրենց հիմնական հատկանիշներով՝ հաշվի առնելով նրա վերարտադրության առանձնահատկությունները»:
  5. Նախագծի հոդված 10-ի 2-րդ մասը տեղափոխել հոդված 12-ի 3-րդ մաս:
  6. Նախագծի 10-րդ հոդվածում ավելացնել նոր 2-րդ մաս նոր շարադրությամբ.

«2. Հայտը պետք է պարունակի՝

1) Դիմում

2) Սորտի անուն

3) Սորտի նկարագրություն

4) Սահմանված չափով պետական տուրքի վճարման անդորրագիր»:

  1. Նախագծի 10-րդ հոդվածում ավելացնել նոր 3-րդ մաս . «3. Հայտի փաստաթղթերի ձևերի նկատմամբ պահանջները սահմանում է լիազոր մարմինը»:
  2. Նախագծի 10-րդ հոդվածում ավելացնել նոր 4-րդ մաս. «Յուրաքանչյուր սորտի համար լրացվում է նոր հայտ»:
  3. Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասում «մեկում» բառից հետո «(առաջին հայտ) պատշաճ կարգով լրացրել է սորտի պահպանման իրավունքների տրամադրման հայտը» բառերը փոխարինել «ներկայացրել է բույսի նոր սորտի պահպանման իրավունքի տրամադրման հայտ,» բառերով:
  4. Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասում «օրենքի» բառից հետո «5-9-րդ» թվերը փոխարինել «4-8-րդ» թվերով:
  5. Նախագծի 14 հոդվածի 1-ին մասում «օրենքի» բառից հետո «15-րդ և 16-րդ» թվերը փոխարինել «14-րդ» թվով:
  6. Նախագծի 14 հոդվածի 4-րդ մասի 1 կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1) Որոնք էականորեն ժառանգել են պահպանված սորտի հատկանիշները, եթե պահպանված սորտը ինքը չի հանդիսանում այլ սորտի  էական հատկանիշների ժառանգորդ»:

  1. Նախագծի հոդված 15-ը և 16-ը միավորել մեկ ընդհանուր. «Հոդված 14. Բուծողի իրավունքի շրջանակները» հոդվածի տակ:
  2. Նախագծի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «14-րդ հոդվածի» բառերը փոխարինել «13-րդ հոդվածի» բառերով:
  3. Նախագծի հոդված 16-ի 1-ին մասի «1» թիվը փոխարինել «2» թվով:
  4. Նախագծի հոդված 16-ի 2-րդ մասի «2» թիվը փոխարինել «3» թվով:
  5. Նախագծի հոդված 16-ի 1-ին մասում «օրենքի» բառից հետո «14-րդ» թիվը փոխարինել «13-րդ» թվով:
  6. Նախագծի հոդված 17, 18, 19 … 27-ը համարակալել համապատասխանաբար 15, 16, 17, …25:

33. Նախագծի  18-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը  շարադրել նոր խմբագրությամբ. « Բուծողի իրավունքը կախված չէ այն միջոցներից, որոնք կարող են կիրառվել տվյալ երկրում սերմանյութի, տնկանյութի արտադրության, հավաստագրման, իրացման կամ այդ նյութերի ներկրումն ու արտահանումը կարգավորելու համար»:

  1. Նախագծի 21-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «օրենքի» բառից հետո «6-րդ կամ 7-րդ» բառերը փոխարինել «5-րդ կամ 6-րդ» բառերով:
  2. Նախագծի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «օրենքի» բառից հետո «8-րդ կամ 9-րդ» բառերը փոխարինել «7-րդ կամ 8-րդ» բառերով:
  3. Նախագծի 22-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «օրենքի» բառից հետո «8-րդ կամ 9-րդ» բառերը փոխարինել «7-րդ կամ 8-րդ» բառերով:
  4. Նախագծի 7-րդ գլխի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ. «Եզրափակիչ մաս»:
  5. Նախագծի 23-րդ հոդվածի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ. «Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու դեպքում»:
  6. Նախագծի հոդված 23-ը շարադրել նոր խմբագրությամբ. « Սույն օրենքի պահանջների խախտումը հանգեցնում է պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»:
  7. Նախագծի հոդված 24-ի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ. «Պաշտոնական տեղեկությունների հրապարակումը»:
  8. Նախագծի հոդված 27-ը շարադրել նոր խմբագրությամբ. « 1. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:
  9. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ Կառավարության կողմից սույն օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված որոշումները պետք է ընդունվեն 1 ամսվա ընթացքում»:
  10. Նախագծի հոդված 25-ի 1-ին մասի 1-ին կետի «անվան» բառից հետո դնել ստորակետ:

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Նախագծի ընդհանուր դրույթները շարադրված են  1-ից 4 հոդվածներով, որից հետո նկարագրված է գլուխ 2-ը, առաջարկում ենք 1-ից 4 հոդվածները միավորել գլուխ 1. ընդհանուր դրույթներում:

Նախագծի հոդված 1-ը  վերնագրվել է  «օրենքի նպատակը», բովանդակության մեջ խոսքը գնում է  օրենքի կարգավորման առարկայի մասին, հետևաբար առաջարկում ենք հոդվածի վերնագիրը փոխել. Օրենքի կարգավորման առարկան:

Նախագծի հոդված 1-ում որպես կարգավորման առարկա սահմանվում են՝  բուծողի իրավունքի տրման եւ դրա պահպանության հետ կապված հասարակական հարաբերությունները. մինչդեռ նախագծում ընդգրկված են  բույսերի սորտերի ստեղծման, օգտագործման, պահպանության, բուծողի իրավունքի արտոնագրի տրման կամ այդ իրավունքի դադարեցման հետ կապված հարաբերությունները : Հետևաբար առաջարկում ենք հոդված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ Սույն օրենքը կարգավորում է բույսերի սորտերի ստեղծման, օգտագործման, պահպանության, բուծողի իրավունքի արտոնագրի տրման կամ այդ իրավունքի դադարեցման հետ կապված հարաբերությունները:

 Վերը նշված առաջարկությունները բխում են «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից:

Առաջարկում ենք փոխել 2-րդ հոդվածի վերնագրի շարադրությունը, սույն առաջարկը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի պահանջներից

Առաջարկում ենք հոդված 2-ի 1-ին մասի 2-րդ կետի շարադրությունը փոխել, քանի, որ նախ նշված կետի բովանդակությամբ արտոնագիրը նույնականացվում է իրավունքի հետ, մինչդեռ արտոնագիրը իրավունքը հավաստող փաստաթուղթ է, և հետո նախագծի ամբողջ բովանդակության մեջ բուծողի իրավունք անվան տակ նույնականացվել են և բուծողի իրավունքը (օրինակ գլուխ 4-ի բովանդակային մասը) և բուծողի իրավունքը հավաստող փաստաթուղթը (օրինակ գլուխ 3-ի բովանդակային մասը), որի արդյունքում նույն հասկացության տակ տարբեր մեկնաբանություններ կարող են լինել, հետևաբար առաջարկում ենք բովանդակության մեջ բուծողի իրավունքի փաստաթղթային մասերին վերաբերող դրույթներում կիրառել «Բուծողի իրավունքի արտոնագիր» բառակապակցությունը: Սույն առաջարկները բխում են «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի և 42-րդ հոդվածի պահանջներից:

7-րդ, 8-րդ, 11-րդ, 16-րդ, 18-րդ, 23-րդ, 26-րդ, 33-րդ, 38-րդ, 39-րդ, 40-րդ կետերով արված առաջարկությունները վերաբերվում են նախագծում պարունակվող        դրույթների ձևակերպումներին: Մեր կողմից կատարվել են բովանդակային, իմաստային, լեզվաոճական, թարգմանական ճշգրտումներ սահմանումներում:

Կատարված առաջարկները բխում են «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ , 37 –րդ և 45-րդ հոդվածների  պահանջներից:

Առաջարկում ենք Նախագծի հոդված 4-ի 2-րդ մասը տեղափոխել հոդված 2, քանի, որ խոսքը վերաբերում է Նախագծում կիրառվող հասկացությանը, իսկ հասկացությունները սահմանված են Նախագծի 2-րդ հոդվածում:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ, 37-րդ և 45-րդ հոդվածների  պահանջներով, 9-րդ, 12-րդ, 14-րդ, 17-րդ, 19-րդ, 27-րդ կետերով  առաջարկություններ են արվել Նախագծում հոդվածների մասերի տեղափոխումների, հոդվածների միավորելու մասին Նախագծի կառուցվածքը օրենսդրական տեխնիկայի կանոններին, բաժինների, հոդվածների վերնագրերը դրանց բովանդակությանը և օրենքով սահմանված չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ, 37-րդ, 41-րդ և 45-րդ հոդվածների  պահանջներով, 20-րդ, 21-րդ, 22-րդ, 41-րդ կետերով առաջարկում ենք Նախագծում որոշ մասեր ավելացնել, նպատակ ունենալով Նախագիծը համապատասխանեցնել իրավական ակտի կառուցվածքին և բովանդակության վերաբերյալ օրենսդրական տեխնիկայի կանոններին: