Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ

Կ-055-07.07.2017-ՏՏԳԲ

ՀՀ Ազգային Ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Բույսերի սորտերի պահպանության մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»   Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և արդարադատության նախարարության առաջարկությունների

 

Առաջարկի (փոփոխության, լրացման) հեղինակը.

Առաջարկը (փոփոխությունը, լրացումը)

Առաջարկը (փոփոխությունը, լրացումը) ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հիմնական զեկուցողի եզրակացությունը

Առաջարկն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը

 

1

2

3

4

ՀՀ կառավարություն

Բանավոր առաջարկություն

 

1. <<Բույսերի սորտերի պահպանության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում <<հիմնվել է>> բառից հետո <> թիվը փոխարինել  <> թվով:

2. «Բույսերի սորտերի պահպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի.

1) 1-ին հոդվածում «իրավունքի» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «անվավեր ճանաչման և» բառերը՝ նկատի ունենալով, որ օրենքի նախագծում առկա են նաև բուծողի իրավունքների անվավեր ճանաչմանը վերաբերող դրույթներ:

2) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետում «սույն հոդվածի ա. և բ. կետերում» բառերն անհրաժեշտ է փոխարինել «սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ա. և բ. ենթակետերում» բառերով՝ համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջների:

3) 3-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները կրկնում են նախագծի 1-ին հոդվածի դրույթները, քանի որ երկուսում էլ խոսքը գնում է օրենքի կարգավորման առարկայի մասին: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ ,,Իրավական ակտերի մասին,, ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, որոնց համաձայն  իրավական ակտերում պետք է բացառվեն իրավական նորմերի անհիմն կրկնությունները:

4) 4-րդ հոսդվածում «1) մասում» բառերն անհրաժեշտ է փոխարինել «1-ին մասում» բառերով, իսկ «20-րդ հոդվածի» բառերը փոխարինել «19-րդ հոդվածի» բառերով՝ նկատի ունենալով, որ սորտի անվանման մասին խոսքը գնում է 19-րդ հոդվածի դրույթներում:

5) 19-րդ հոդվածի 1-ին մասում «սույն հոդվածի 4-րդ կետով» բառերն անհրաժեշտ է փոխարինել «սույն հոդվածի 4-րդ մասով» բառերով՝ համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջների:

3. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի.

1) 1-ին հոդվածում «խմբագրությամբ» բառն անհրաժեշտ է փոխարինել «բովանդակությամբ» բառով՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի պահանջները:

2) 3-րդ, 4-րդ և 5-րդ հոդվածներում «Բույսի» բառն անհրաժեշտ է փոխարինել «Բույսերի» բառով, քանի որ խոսքը գնում է «Բույսերի սորտերի պահպանության մասին» ՀՀ օրենքի մասին:

4. ««Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի.

1) 5-րդ հոդվածում «6 տարի» բառերն անհրաժեշտ է փոխարինել «վեց տարի» բառերով՝ նկատի ունենալով «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները:

2) 7-րդ հոդվածն անհրաժեշտ է միացնել 3-րդ հոդվածին՝ նկատի ունենալով, որ 7-րդ հոդվածի փոփոխությունները նույնպես վերաբերում են 3-րդ և 13-րդ հոդվածներին:

3) Նախագծում անհրաժեշտ է վերանայել հոդվածների համարակալման հաջորդականությունը, մասնավորապետ՝ 8-րդ հոդվածին պետք հաջորդի 9-րդ հոդվածը, այլ ոչ թե 10-րդ հոդվածը:

5.««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ  օրենքի նախագծի.

1) 1-ին հոդվածն անհրաժեշտ է խմբագրել՝ նկատի ունենալով, որ 28-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում նշված է  «արդյունաբերական նմուշի» բառերը, այնինչ նախագծի 1-ին հոդվածում նշվում է «արդյունաբերական նմուշների» բառերը:

2) 2-րդ հոդվածում «խմբագրությամբ» բառն անհրաժեշտ է փոխարինել «բովանդակությամբ» բառով՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի պահանջները:

 

Ընդուվել է

Կատարվել է համապատասխան փոփոխություն

 

Ընդուվել է