ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

,,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆե ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆե (Պ-061-11.07.2017-ՊԻՄԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ

ԳՐԱՎՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ

N

ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ

ԱՌԱՋԱՐԿԸ

ԱՌԱՋԱԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ

, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին ե Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ե   (Պ-061) նախագիծ

1

ՀՀ կառավարություն

1-ին հոդված

,Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով տրված ,աշխատակազմում պետական ծառայությունե հասկացության սահմանման մեջ առաջարկում ենք ,իրականացման մասնագիտական սպասարկմանըե բառերը փոխարինել ,իրականացմանըե բառով: Այլապես ստացվում է, որ մասնագիտական գործունեությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և նրա մարմինների լիազորությունների ու գործառույթների իրականացման մասնագիտական սպասարկմանը, ինչը չի բխում տվյալ օրենքի կարգավորման առարկայից, ինչպես նաև նպատակներից: Գտնում ենք, որ նշված գործունեությունն ուղղված պետք է լինի ոչ թե Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և նրա մարմինների լիազորությունների ու գործառույթների իրականացման մասնագիտական սպասարկմանը, այլ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և նրա մարմինների լիազորությունների ու գործառույթների իրականացմանը:

Առաջարկությունը բխում է նաև ,Հանրային ծառայության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից, համաձայն որի պետական ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական մարմիններին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացմանը:

Չի ընդունվել

,Հանրային ծառայության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագիծ (Պ-061.1-11.07.2017-ՊԻՄԻ-011/0)

1

ՀՀ կառավարություն

Վերնագիր

Վերնագրից անհրաժեշտ է հանել ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔե բառերը, իսկ 1-ին հոդվածից՝ ,Հայաստանի Հանրապետության օրենքումե բառերը:

Ընդունվել է

2

Պատգամավոր

Ռուստամ Մախմուդյան

Նախագիծ

Առաջարկում եմ ,Հանրային ծառայության մասինե Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի՝ 1-ին մասի 15-րդ կետում ,Երևան քաղաքի և կայազորների դատախազները,ե բառերից հետո լրացնել ,Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահը և նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետը և նրա տեղակալները,ե բառերը

Ընդունվել է