ԱՄՓՈՓԱԹԵՐԹ
,,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆե ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆե (Պ-061-11.07.2017-ՊԻՄԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ
ԳՐԱՎՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ
N |
ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ |
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ |
ԱՌԱՋԱՐԿԸ |
ԱՌԱՋԱԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ |
, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին ե Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ե (Պ-061) նախագիծ |
||||
1 |
ՀՀ կառավարություն |
1-ին հոդված |
,Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով տրված ,աշխատակազմում պետական ծառայությունե հասկացության սահմանման մեջ առաջարկում ենք ,իրականացման մասնագիտական սպասարկմանըե բառերը փոխարինել ,իրականացմանըե բառով: Այլապես ստացվում է, որ մասնագիտական գործունեությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և նրա մարմինների լիազորությունների ու գործառույթների իրականացման մասնագիտական սպասարկմանը, ինչը չի բխում տվյալ օրենքի կարգավորման առարկայից, ինչպես նաև նպատակներից: Գտնում ենք, որ նշված գործունեությունն ուղղված պետք է լինի ոչ թե Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և նրա մարմինների լիազորությունների ու գործառույթների իրականացման մասնագիտական սպասարկմանը, այլ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և նրա մարմինների լիազորությունների ու գործառույթների իրականացմանը: Առաջարկությունը բխում է նաև ,Հանրային ծառայության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից, համաձայն որի պետական ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական մարմիններին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացմանը: |
Չի ընդունվել |
,Հանրային ծառայության մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագիծ (Պ-061.1-11.07.2017-ՊԻՄԻ-011/0) |
||||
1 |
ՀՀ կառավարություն |
Վերնագիր |
Վերնագրից անհրաժեշտ է հանել ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔե բառերը, իսկ 1-ին հոդվածից՝ ,Հայաստանի Հանրապետության օրենքումե բառերը: |
Ընդունվել է |
2 |
Պատգամավոր Ռուստամ Մախմուդյան |
Նախագիծ |
Առաջարկում եմ ,Հանրային ծառայության մասինե Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի՝ 1-ին մասի 15-րդ կետում ,Երևան քաղաքի և կայազորների դատախազները,ե բառերից հետո լրացնել ,Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահը և նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետը և նրա տեղակալները,ե բառերը |
Ընդունվել է |