«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմումպետական  ծառայության  մասին»  Հայաստանի   Հանրապետության օրենքում  փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (Պ-061-11.07.2017-ՊԻՄԻ-011/0 եւ Պ-0611-11.07.2017-ՊԻՄԻ-011/0) վերաբերյալ   Հայաստանի   Հանրապետության   կառավարության առաջարկությունները 

 

1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով տրված «աշխատակազմում պետական ծառայություն» հասկացության սահմանման մեջ առաջարկում ենք «իրականացման մասնագիտական սպասարկմանը» բառերը փոխարինել «իրականացմանը» բառով: Այլապես ստացվում է, որ մասնագիտական գործունեությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և նրա մարմինների լիազորությունների ու գործառույթների իրականացման մասնագիտական սպասարկմանը, ինչը չի բխում տվյալ օրենքի կարգավորման առարկայից, ինչպես նաև նպատակներից: Գտնում ենք, որ նշված գործունեությունն ուղղված պետք է լինի ոչ թե Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և նրա մարմինների լիազորությունների ու գործառույթների իրականացման մասնագիտական սպասարկմանը, այլ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և նրա մարմինների լիազորությունների ու գործառույթների իրականացմանը:

Առաջարկությունը բխում է նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից, համաձայն որի պետական ծառայությունը մասնագիտական գործունեություն է, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական մարմիններին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացմանը:

2. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերնագրից անհրաժեշտ է հանել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ» բառերը, իսկ 1-ին հոդվածից՝ «Հայաստանի Հանրապետության օրենքում» բառերը: