ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

«ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» (Կ-062-11.07.2017-ՊԻՄԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ

ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ

N

ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ

ԱՌԱՋԱՐԿԸ

ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ

«Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» (Կ-061) ՀՀ օրենքի նախագիծ

1

Պատգամավոր

Հրայր Թովմասյան

Հոդված 2

Օրենքի խմբագրվող 10-րդ հոդվածի 1-ին մասում «այլ ակտով» բառերը փոխարինել «ակտով» բառով:

Ընդունվել է:

2

Պատգամավոր

Հրայր Թովմասյան

Հոդված 3

Սահմանել, որ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո (կարող է նաև այլ ողջամիտ ժամկետ սահմանվել, որն անհրաժեշտ է քաղաքացիներին օրենքի մասին պատշաճ իրազեկելու համար):

Առաջարկը չի քվեարկվել, սակայն սկզբունքորեն ընդունվել է հեղինակի կողմից:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (Կ-061.1) ՀՀ օրենքի նախագիծ

1

Պատգամավոր

Հրայր Թովմասյան

Հոդված 1

Օրենքի խմբագրվող 283-րդ հոդվածի 4-րդ մասում «գանգատարկել» և «գանգատարկելու» բառերը համապատասխանաբար փոխարինել՝ «բողոքարկել» և «բողոքարկելու» բառերով:

Ընդունվել է: