ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

 

««Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ

1.Առաջարկում եմ նախագծի հոդված 3-ի «անձին» բառը փոխարինել անձի բառով և նույն պարբերության մեջ  «նրանց» բառը փոխարինել «անձի» բառով հետևյալ խմբագրությամբ.

«Էկոլոգիական կրթություն՝ անընդմեջ գործընթաց է՝ նպատակաուղղված անձի էկոլոգիական գիտելիքների ուսուցմանը, էկոլոգիական դաստիարակությանը, էկոլոգիական մշակույթի արմատավորմանը, բնապահպանության, բնօգտագործման և էկոլոգիական անվտանգության բնագավառում անձի ճիշտ և խելամիտ կողմորոշմանը, ունակությունների դրսևորմանը և վարքագծի ձևավորմանը»:

2.Առաջարկում եմ նախագծի հոդված 4-ի «բ» կետից հանել «սերնդի» բառը հետևյալ խմբագրությամբ.

«Նպաստել էկոլոգիական դաստիարակության և մշակույթի ձևավորմանը, մարդու հասարակության ու շրջակա բնական միջավայրի փոխներգործությունների ներդաշնակեցմանը, էկոլոգիապես գրագետ անձի ձևավորմանը»:

4.Առաջարկում եմ նախագծի հոդված 5-ում ներկայացված սկզբունքների կետերի հաջորդականությունը ուղղել, քանի որ տեխնիկական պատճառով դրանք այբբենական կարգով չեն շարունակում Օրենքում  ամրագրված կետերը:

Առաջարկում եմ նախագծի հոդված 5-ի «է» կետում ավելացնել «էկոլոգիական կրթության եւ դաստիարակության բնագավառում» բառակապակցությունը հետևյալ խմբագրությամբ.

«է)էկոլոգիական կրթության եւ դաստիարակության բնագավառում սովորողների, մանկավարժների, ինչպես նաեւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվական միջոցների եւ հասարակական կազմակերպությունների միջեւ համագործակցության խրախուսումը:»

 

 Ռուզաննա Մուրադյան (024)  ____________