ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Սաղաթելյան

 

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և  լրացումներ  կատարելու մասին»  Հայաստանի  Հանրապետու­թյան  օրենքի նախագծի (Կ-063-11.07.2017-ԳԿ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները:

Առաջարկում ենք նախագծի՝

ա) 2-րդ հոդվածում «գրագիտություն» բառը փոխարինել «մշակույթ» բառով՝ հաշվի առնելով, որ «կուլտուրա» բառի հոմանիշը մշակույթն է և, բացի այդ, «էկոլոգիական մշակույթ» հասկացությունն օրենքով սահմանված է.

բ)  3-րդ հոդվածում «2-րդ պարբերության» բառերից առաջ լրացնել «1-ին մասի» բառերը՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջները, իսկ «անձին» բառը փոխարինել «անձի» բառով.

գ) 5-րդ հոդվածում ճշտել լրացվող կետերի հաջորդականությունը, քանի որ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասում «զ» կետ արդեն իսկ առկա է.

դ) հոդվածներում փոփոխությունների հաջորդականությունն ապահովելու համար նախագծի 6-րդ հոդվածի դրույթները նախատեսել նախագծի 3-րդ հոդվածից առաջ.

ե) 6-րդ հոդվածում «Օրենքի 1-ին հոդվածի» բառերը փոխարինել «Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի» բառերով, իսկ «5-րդ հոդվածի 1-ին պարբերությունում»  բառերը՝ «5-րդ հոդվածի 1-ին մասում» բառերով՝ համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջների:

 

Հարգանքով`        ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ