ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին

Կ-065-11.07.2017-ՏՀ-011/0 նախագծի վերաբերյալ

 

  1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի 158-րդ հոդվածի 35-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

առաջացնում է նախազգուշացում և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում պաշտոնատար անձին, կազմակերպչին (պատասխանատու անձ):

  1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի 158-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 36-րդ մասով

Սննդամթերքի անվտանգության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնի հանձնարարականը չկատարելը

առաջացնում է տուգանքի նշանակում  պաշտոնատար անձի, կազմակերպչի (պատասխանատու անձ) նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով: