ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

 

Առաջին ընթերցմամբ ընդունված <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի

Կ-065-11.07.2017-ՏՀ-011/1 վերաբերյալ

 

 

Առաջարկության փոփոխության (լրացման) հեղինակը

Հոդվածը, կետը, որին վերաբերվում է առաջարկությունը

Առաջարկությունը (փոփոխությունը, լրացումը)

Առաջարկությունն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը

Առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի եզրակացությունը)

ԱԺ պատգամավոր Ս.Բագրատյան

Օրենսգրքի 158-րդ հոդվածի 35-րդ մասի  սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ.

առաջացնում է նախազգուշացում և խախտումը վերացնելու հանձնարարականի հայտնում պաշտոնատար անձին, կազմակերպչին (պատասխանատու անձ):

 

 

ԱԺ պատգամավոր Ս.Բագրատյան

Օրենսգրքի 158-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 36-րդ մասով

 

Սննդամթերքի անվտանգության օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնի հանձնարարականը չկատարելը

առաջացնում է տուգանքի նշանակում  պաշտոնատար անձի, կազմակերպչի (պատասխանատու անձ) նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով: