Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ

ՀՀ ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի Կ-075-17.07.2017-ՏՀ-011/1 վերաբերյալ

 

 

Առաջարկության

փոփոխության, լրացման) հեղինակը

Հոդվածը, կետը, որին վերաբերում է առաջարկությունը

Առաջարկությունը (փոփոխությունը, լրացումը)

Առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը

Առաջարկությունն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ Հանձնաժողովի որոշումը

1

2

3

4

5

6

1.

ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյան

 

2-րդ հոդված 1-ին մաս

Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ   պարբերությունին հանել

«Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած վճարի» բառերը:

Նախագծով նախատեսված իրավակարգավորման դեպքում ստացվում է, որ անձը կրկնակի է վճարում միևնույն ծառայության դիմաց:

 

Ընդունվել է, մասնակի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդունվել է <<Ելք>> խմբակցության առաջարկությունն առ այն, որ պետք է հանվի առցանց եղանակով ստացվող տեղեկատվության  համար նախատեսված պետական տուրքը` սույն նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասից հանվել է ոչ թե կառավարության սահմանած վճարը, այլ` պետական տուրքը: Միևնույն ժամանակ, նշվել է, որ կառավարության սահմանած վճարը չի կարող գերազանցել բազային տուրքի չափը:

Նախագծի հեղինակի լրամշակված տարբերակն ընդունվել է: