Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ

ՀՀ ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված  «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  Կ-0751-17.07.2017-ՏՀ-011/1 վերաբերյալ  

 

Առաջարկության

փոփոխության, լրացման) հեղինակը

Հոդվածը, կետը, որին վերաբերում է առաջարկությունը

Առաջարկությունը (փոփոխությունը, լրացումը)

Առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը

Առաջարկությունն ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը

1

2

3

4

5

6

1.

 

ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյան

 

 

 

3-րդ հոդված 3-րդ մասի 3.1 կետ

   Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասի 3.1 հետից հանել   «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած վճարի» բառերը: Նախագծով նախատեսված իրավակարգավորման դեպքում ստացվում է, որ անձը կրկնակի է վճարում միևնույն ծառայության դիմաց:

 

 

Ընդունվել է, մասնակի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդունվել է <<Ելք>> խմբակցության առաջարկությունն առ այն, որ պետք է հանվի առցանց եղանակով ստացվող տեղեկատվության  համար նախատեսված պետական տուրքը` սույն նախագծի 3.1 կետից հանվել է ոչ թե կառավարության սահմանած վճարը, այլ` պետական տուրքը: Միևնույն ժամանակ, նշվել է, որ կառավարության սահմանած վճարը չի կարող գերազանցել բազային տուրքի չափը:

Նախագծի հեղինակի լրամշակված տարբերակն ընդունվել է: