Նախագծի 2-րդ հոդվածը հանել։

 Հիմնավորում

ԵԼՔ խմբակցությունը առաջարկում է Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի Կ-077-17.07.2017-ՊԻՄԻ-011/1 նախագծի 2-րդ հոդվածը հանել, քանի որ գործող օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումները որևէ կերպ չեն հակասում Հայաստանի Հանրապետության 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությանը,  միևնույն ժամանակ փաստելով Խաղաղ հավաքների ազատության իրավունքի կարևորությունը ժողովրդավարական հասարակարգում` գտնում ենք, որ չպետք  է կիրառվեն այնպիսի կարգավորումներ, որոնք կարող են  ազատության սահմանափակման հիմք դառնալ։