«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-091-26.07.2017-ՊԻՄԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կարգավորման առարկան արդեն իսկ քննարկվում է Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից: Այդ կապակցությամբ առաջարկում ենք առայժմ ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի կողմից սպասվող նախադեպային որոշման կայացումը: