Առաջարկություններ

 «Անտառարդյունաբերական համալիրի եւ անտառային տնտեսության բնագավառում համագործակցության մասին» 1998 թվականի սեպտեմբերի 11-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետև Նախագիծ) վերաբերյալ

  

  1. Նախագծի հավելվածի  4-րդ բաժնի 4.1 մասի երկրորդ պարբերությունում «Խորհուրդ է» բառերից հետո «ուղղում» բառը փոխարինել «գործուղում» բառով:

  

  1. Նախագծի հավելվածի  4-րդ բաժնի 4.3 մասում առաջին նախադասության մեջ «մասնակից պետության՝ իր» բառերից հետո «ներկայացուցիչների անունից» բառերը փոխարինել «ներկայացուցչի միջոցով» բառերով:

 

  1. Նախագծի հավելվածի  5-րդ բաժնի 5.6 մասում առաջին նախադասության մեջ «կրում են» բառերից հետո «հանձնարարականի» բառը փոխարինել «խորհրդատվական» բառով:

  

  1. Նախագծի հավելվածի 6-րդ բաժնի 6.2-րդ մասում «որոշումը» բառից հետո «դիտարկվում է » բառերը փոխարինել «քննարկվում է» բառերով:

   

Հիմնավորումներ

  

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2 կետի համաձայն … Իրավական ակտերի լեզուն պետք է լինի պարզ, հստակ և մատչելի: Իրավական ակտերում չի թույլատրվում հնացած և բազմիմաստ բառերի ու արտահայտությունների, պատկերավոր համեմատությունների, այլաբանությունների, չափազանցությունների, փոխաբերական իմաստով բառերի կամ արտահայտությունների, թաքնված ենթատեքստերի, ինչպես նաև օտարալեզու տերմինների անհարկի օգտագործումը: Իրավական ակտում բազմիմաստ բառ օգտագործվելու դեպքում պետք է սահմանվի, թե բառը որ իմաստով է օգտագործվում:

Նույն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն…. Իրավական ակտի դրույթները պետք է ընկալվեն միանշանակ, ապահովեն հուզական չեզոքություն:

 Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի պահանջներով, առաջարկում ենք՝

- Նախագծի հավելվածի 4-րդ բաժնի 4.1 մասում «ուղղում» բառը փոխարինել «գործուղում» բառով, քանի որ խոսքը գնում է Խորհուրդ մասնակիցների գործուղման մասին:

- Նախագծի հավելվածի  4-րդ բաժնի 4.3 մասում առաջին նախադասության մեջ «ներկայացուցիչների անունից» բառերը փոխարինել «ներկայացուցչի միջոցով» բառերով, քանի որ Խորհրդում նախագահությունը իրականացվում է ներկայացուցչի միջոցով, ոչ թե անունից, և խոսքը մեկ ներկայացուցչի մասին է :

-Նախագծի հավելվածի  5-րդ բաժնի 5.6 մասում առաջին նախադասության մեջ «կրում են» բառերից հետո «հանձնարարականի» բառը փոխարինել «խորհրդատվական» բառով, քանի, որ Նախագծի ռուսերեն բնօրինակում ասվում է «Решения Совета носят рекомендательный характер», այսինքն խոսքը գնում է որոշումների խորհրդատվական բնույթի մասին:

-Նախագծի հավելվածի 6-րդ բաժնի 6.2-րդ մասում «որոշումը» բառից հետո «դիտարկվում է » բառերը փոխարինել «քննարկվում է» բառերով, քանի, որ խոսքը գնում է հարցի կամ որոշման քննարկման մասին, իսկ դիտարկում բառը ունի նաև այլ իմաստ: