ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարության

  1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝                                                                                                       «Կենտրոնական բանկն իրավունք ունի համագործակցելու ֆինանսական վերահսկողության օտարերկրյա կարգավորողների հետ: Այդ համագործակցության շրջանակներում Կենտրոնական բանկն իրավունք ունի առանց միջազգային պայմանագրի կամ այլ հուշագրի կնքման այլ պետությունների ֆինանսական վերահսկողության մարմիններից ստանալ ու նրանց տրամադրել վերահսկողական տեղեկություններ` թեկուզև դրանք օրենքով պաշտպանվող գաղտնիք լինեն, պայմանով, որ տվյալ տեղեկությունը անհրաժեշտ լինի տվյալ մարմնին օրենքով իր վրա դրված պարտականությունները կատարելու համար, ինչպես նաև տվյալ մարմինն ունենա վերահսկողական տեղեկությունների պաշտպանման համարժեք ռեժիմ: Սույն կարգավորումը կիրառվում է միայն այն դեպքերում, երբ այլ պետության օրենսդրությամբ թույլատրվում է սույն մասով նախատեսված տեղեկատվության տրամադրումն առանց միջազգային պայմանագրի կամ այլ հուշագրի կնքման:»:
  2. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5-րդ մասով՝                                                                                                                   «5. Կենտրոնական բանկը, նրա կառավարման մարմինները, ծառայողները ինչպես նաև որևէ այլ անձ, որը ներկայացնում է Կենտրոնական բանկը կամ պատշաճ կերպով լիազորված է գործել նրա անունից չեն կարող պատասխանատվության ենթարկվել (այդ թվում՝ հատուցել վնասներ) ֆինանսական կազմակերպությունների վերահսկողության կապակցությամբ, եթե գործել են օրենքին համապատասխան (bona fide):
  3. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.1 հոդվածի 1-ին մասում.                                             1) 2-րդ նախադասության մեջ « Կենտրոնական բանկի և սույն մասով սահմանված անձի նկատմամբ բացառիկ վերահսկողության իրավունք ունեցող համապատասխան մարմնի միջև կնքված միջազգային պայմանագրով սահմանված կարգով» բառերը փոխարինել «՝ սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով» բառերով.                                                                                 2) վերջին նախադասությունն ուժը կորցրած ճանաչել: