ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

Կ-113-14.08.2017-ՏՏԳԲ-011

 

Առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության  ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և  «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ  ներկայցված առաջարկությունների

 

Առաջարկության (փոփոխության, լրացման) հեղինակը

Հոդվածը, կետը, որին  վերաբերում է առաջարկությունը

Առաջարկություն (փոփոխություն, լրացում)

Առաջարկության վերաբերյալ հեղինակի (հիմնական զեկուցողի) եզրակացությունը

Առաջարկությունները ընդունելու կամ մերժելու վերաբերյալ հանձնաժողովի որոշումը

ՀՀ կառավարություն

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխու-թյուններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի   Հանրապետության օրենքի  նախագծի 2-րդ հոդված

    ա. 1-ին մասում «ստորերկրյա» բառից առաջ  լրացնել «8.» թիվը:

    բ. 2-րդ մասում «խմբագրությամբ» բառը փոխարինել «բովանդակությամբ» բառով՝  նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի պահանջները:

ա.        Ընդունվել է, նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:

 

բ.         Ընդունվել է, նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:

 

Ընդունվել է:

 

 

 

Ընդունվել է:

ՀՀ կառավարություն

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի 2-րդ հոդված

«նոր» բառից հետո  լրացնել «13» թիվը:

Ընդունվել է, նախագծում կատարվել է համապատասխան փոփոխություն:

 

Ընդունվել է:

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր

Ա. Հարությունյան

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 10-րդ հոդվածի 20-րդ կետ (նախագծի Հոդված 1.)

1.ՀՀ Ջրային օրենսգրքում առաջարկվում  է (նախագծի Հոդված 1.) 10-րդ հոդվածի 20-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, որով կառավարման լիազոր մարմնին տրվում է ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեությունըծանուցման կարգով իրականացնելու գործառույթը:

Հարց. Ում է տրվում այս իրավունքը, ջրօգտագործողին, թե հորատման աշխատանք իրականացնողին:

1.Պարզաբանում Ստորերկ-րյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեության իրականացման իրավունքը տրվում է ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեություն իրականացնողին:

Ընդունվել է ի գիտություն

 

2.«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի   Հանրապետության օրենքի  նախագծի 2-րդ հոդված

2.         Հոդված 2-ի առաջին մասով ներկայացվում է գործունեության ծանուցման պահանջ:

Հարց. Ով է ներկայացնում ծանուցումը, ջրօգտագործողը, թե հորատման աշխատանք իրականացնողը: Եթե ջրօգտագործողը, ապա ինչու պետք է 2 անգամդիմի լիազոր մարմնին մեկ գործողության համար, եթե հորատման աշխատանք իրականացնողը, ապա ինչու պետք է լիազոր մարմինը 1 գործողության համար տա 2 իրավունք տարբեր իրավաբանական անձանց: Սա հստակեցման կարիք ունի:

2.Պարզաբանում            Ծանուցումը ներկայացնում է ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեությամբ զբաղվելու մտադրություն ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը, ինչպես նաև պետական կամ համայնքի հիմնարկը: Ջրօգտագործումը և հորատման գործունեությունը դրանք բացարձակ տարբեր իրավահարաբերություններ են  (ջրօգտագործումը` ջրային ռեսուրսից ջուր վերցնելը, այդ թվում՝ ստորերկրյա քաղցրահամ ջուր արդյունահանելը կամ այլ եղանակով նվազեցնելը, ջրի կուտակումը, ջրային հոսքի խոչընդոտումը կամ շեղումը, ջրային ռեսուրսի աղտոտումը, ջրային ռեսուրսի մեջ կեղտաջրերի արտանետումը, վնասակար նյութերի կուտակումն այնպիսի եղանակով, որը կարող է վնասակար ազդեցություն ունենալ ջրային ռեսուրսի վրա, ինչպես նաև ջրային ռեսուրսի հատակների, ափերի, հոսքի կամ հատկությունների փոփոխումը):

Ընդունվել է ի գիտություն

 

3.«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի   Հանրապետության օրենքի  նախագծի 2-րդ հոդված

3.         Հոդված 2–ի երկրորդ մասով ՀՀ կառավարությանը ներկայացվում է հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների տեղադրման և օգտագործման կարգի սահմանման պահանջ:

Հարց. Կատարվել են արդյոք բավարար ուսումնասիրություններ և որ չափով է հնարավոր այն իրականացնել:

3. Պարզաբանում   ՀՀ ջրային օրենսգրքի լրացումը` կապված ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների տեղադրման և օգտագործման հետ, պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարածքում հորատման աշխատանքների կանոնակարգման, հաշվառման հրապարակայնության, հաշվառման գործընթացի օրինականության ապահովման և գործունեության իրականացման պահանջների խախտման համար պատասխանատվության սահմանման անհրաժեշտությամբ:

Ընդունվել է ի գիտություն

 

4.«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագիծ

4.         «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է հորատման իրավունքի ձեռքբերման տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով:

Հարց. Թեև այս չափաքանակը վերցված է գործող օրենքից  /Հոդված 19/, սակայն ինչ հիմնավորում ունի այն, ով է վճարողը, ինչ ֆինանսական ազդեցություն կունենա կրող սուբյեկտի վրա՝ կապված աշխատանքների ծավալի և պայմանագրի գնի հետ:

4. Պարզաբանում            Պետական տուրքը վճարում է Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեության իրականացման իրավունք հայցողը:

Ընդունվել է ի գիտություն

 

5.«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  նախագծի 2-րդ հոդված

5.         Հստակ չէ հորատման իրավունք տրվում է յուրաքանչյուր մեկ միավոր գործունեության համար, թե ինչ-որ ժամկետով, ինչպես նախկինում տրվում էր լիցենզիան: «Գործունեության իրականացման ծանուցման մասին» գործող օրենքը նախատեսում է 2 դեպքն էլ (Հոդված 14):

5. Պարզաբանում            Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեության իրականացման իրավունքը տրվում է ընդհանրապես գործունեության իրականացման համար և անժամկետ, իսկ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ընդամենը սահմանվում է, որ գործունեության իրականացման համար վճարվող պետական տուրքը պետք է վճարվի յուրաքանչյուր տարի:

Ընդունվել է ի գիտություն

 

6.Նախագծերի փաթեթ

6.         Նախագծերի փաթեթը չի հստակեցնում մի կարևոր հարց, ինչ չափանիշներով, ինչ պայմանների առկայության դեպքում է տրվելու հորատման գործունեության իրավունքը: «Գործունեության իրականացման ծանուցման մասին» գործող օրենքում (Հոդված 11) ծանուցման վերապայմանները շատ ընդհանրական և անորոշ են:

6. Պարզաբանում            Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեության իրականացման իրավունքի տրամադրումը կարգավորվում է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ գործող օրենքի համաձայն, իսկ Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների տեղադրման և օգտագործման կարգը կսահմանվի նախագերի փաթեթի ընդունումից հետո:

Ընդունվել է ի գիտություն

 

7.«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

7.«Գործունեության իրականացման ծանուցման մասին» գործող օրենքի Հոդված 22-ի լրացվող աղյուսակում պետք է նշվի նաև վայրի պահանջը՝ արտահայտվելով <<Վ>> տառով:

7.         «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձը ծանուցման ենթակա գործունեությամբ կարող է զբաղվել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում և Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեությունը չի կարող իրականացվել  որոշակի վայրում:

Ընդունվել է ի գիտություն