ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու  մասին» ՀՀ օրենքի, «Ընդերքօգտագործողների կողմից ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների իրականացման  արդյունքների վերաբերյալ ամփոփ  տարեկան հաշվետվությունների ներկայացման կամ ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքում տեղադրման կարգը, մշտադիտարկումների պլանի կառուցվածքն ու բովանդակությունը և մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ ամփոփ տարեկան  հաշվետվությունների  ներկայացման  օրինակելի ձևը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման և «ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N437-ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծերը: նախագծի վերաբերյալ

 

հ/հ

Առարկության, առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը

Առարկության, առաջարկության բովանդակությունը

Եզրակացություն

Կատարված փոփոխությունը

 

1

2

3

4

1.

ՀՀ կառավարության աշխատակազմ

09.11.2017թ.

N02/10.4/20104-17

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդևան Գրիգորյանի առաջարկություններ

 

Նախագծի 1-ին հոդվածում «Օրենսգրքի բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-280-Ն ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) բառերով:

Առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից:

2.Օրենսգրքում սահմանել «մշտադիտարկում հասկացությունը:

Օրենսգրքում սահմանված չէ «մշտադիտարկում հասկացությունը:

Ընդունվել է:

Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը լրամշակվել է: