«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրա­պե­տու­թյան օրենքում  փոփոխություններ  կատարելու  մա­սին»  Հա­­յաս­­տա­նի Հան­րա­պե­­տու­թյան   օրենք­ի   նա­խագծի    (Պ-119-29.08.2017-ԱՍ-011/0) վե­րա­բերյալ   Հայաստանի 

Հան­րապետության կառավարության ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ 

Ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հան­րա­պե­տության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հա­­յաս­­տա­նի Հան­րա­պե­­տու­թյան օրենքի նա­խագծի (Պ-119-29.08.2017-ԱՍ-011/0) (այսուհետ` օրենքի նախագիծ) կապակցու­թյամբ Հայաստանի Հանրապետու­թյան կա­­ռավարությունը հայտնում է, որ ներկայումս աշխատանքներ են իրականացվում մինչև 2013 թվա­կա­նի հունվարի 1-ը ընկած ժամա­նա­կահատվածի աշխատանքային ստաժը հաշվարկելու (սո­ցի­ալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատելու) համար հիմք ըն­դունվող տեղեկատվության մատչելիությունը (հասանելիությունը) բարելավելու, այդ թվում՝ այդ տեղեկատվությունն ամբողջականացնելու (դասակարգելու) համար։

Մասնավորապես, արդեն իսկ ներդրվել է Հայաստանի ազգային ար­­խիվի հետ տեղեկատվության փոխանակության համակարգ, որը հնարավորություն է տա­լիս աշխա­տանքային ստաժի մասին տեղեկատվությունը (արխիվային փաստաթղթերը) ստա­նալու համար էլեկտրոնային եղանակով կատարելու հարցում և ստանալու պատասխան։

Միաժամանակ, հաշվի առնելով առանց հիմքերի տրված փաստաթղթերի հիման վրա աշ­խատանքային ստաժի հաշվարկման կապակցությամբ առկա ռիսկերը՝ աշխատանքային ստա­ժը հաշվարկելու ընթացակարգերը կատարելագործելու նպատա­կով աշխատանքներ են կատար­վում «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգը լրամշակելու համար։ Մասնավորապես, նախատեսվում է միասնական ենթահամակարգի շրջանակներում ամ­բողջացնել գործատուների և նրանց կողմից կատարված սոցիալական վճարների մասին տեղեկատվությունը և «Էլեկտրոնային կենսա­թոշակ» տեղեկատվական համակարգում կի­րառել ինքնաշխատ եղանակով։

Ենթահամակարգի ներդրման արդյունքում «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղե­կա­տ­վա­­կան համակարգում ինքնաշխատ եղանակով կկիրառվեն նաև «Եկամտային հարկի և սո­ցի­ա­­լական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քով սահմանված  տեղեկատվական բազայի տվյալներն անձի աշխատանքային գործունեու­թյան (աշխատավարձ ստանալու և եկամտային հարկ վճարելու) մասին, իսկ ամբող­ջա­ցու­մից հետո՝ նաև անհատական (անձնավորված) հաշ­վառման «Պառնաս» տեղեկատվական հա­մակարգի տվյալները 2004-2013 թվա­կանների ժամանակահատվածում կատարված սոցիալական վճար­ների (սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի) մասին։

 «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրա­ցում­­ներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-96-Ն Հայաստանի Հանրապետության օրեն­քի պահանջների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի N 882-Ն որոշման շրջանակներում աշխատանքներ են իրականացվում նաև աշխատանքային գրքույկներն սկանավորելու և դրան­ցում ներառված տեղեկա­տվու­թյունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտե­մարանում ներառելու համար (նախատեսվում է ավարտել 2019 թվականին)։

Նախատեսվում է նշված աշխատանքների արդյունքում անդրադարձ  կատարել նաև աշխատանքային ստաժի հաշվարկման (հաշվառման) ընթացակարգերին (իրավա­կար­գա­­վորումներին), այդ թվում` աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերին։

Միաժամանակ հայտնում ենք, որ օրենքի նախագծի ընդունման դեպքում՝

1) այլ հավասար պայմաններում (աշխատանքային ստաժում հաշվարկվող ժամա­նակահատվածի մասով) ենթադրում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն, որի չափը հնարավոր չէ որոշել.

2) եռամսյա ժամկետում համապատասխան փոփոխություններ կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման մեջ:

Ելնելով շարադրվածից, Հայաստանի Հանրապետության կառա­վա­րու­թյունն առաջարկում է օրենքի նախագծի քննարկումը հետաձգել մինչև նշված աշխատանքների ավարտը և աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերին անդրադառնալ աշխատանքային ստաժի հաշվարկման (հաշվառման) նոր ընթացակարգերի համա­տեքստում։