ԱՄՓՈՓԱԹԵՐԹ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրա­պե­տու­թյան օրենքում  փոփոխություններ  կատարելու  մա­սին»  Հա­­յաս­­տա­նի Հան­րա­պե­­տու­թյան   օրենք­ի   նա­խագծի    (Պ-119-29.08.2017-ԱՍ-011/0) վե­րա­բերյալ   

ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ

ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ

 ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ

 ԱՌԱՋԱՐԿԸ

 ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՄ ՄԵՐԺԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԵՂԻՆԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ

ՀՀ կառավարություն

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրա­պե­տու­թյան օրենքում  փոփոխություններ  կատարելու  մա­սին»  Հա­­յաս­­տա­նի Հան­րա­պե­­տու­թյան   օրենք­ի   նա­խագիծ   (Պ-119-29.08.2017-ԱՍ-011/0) 

 

Ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հան­րա­պե­տության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հա­­յաս­­տա­նի Հան­րա­պե­­տու­թյան օրենքի նա­խագծի (Պ-119-29.08.2017-ԱՍ-011/0) (այսուհետ` օրենքի նախագիծ) կապակցու­թյամբ Հայաստանի Հանրապետու­թյան կա­­ռավարությունը հայտնում է, որ ներկայումս աշխատանքներ են իրականացվում մինչև 2013 թվա­կա­նի հունվարի 1-ը ընկած ժամա­նա­կահատվածի աշխատանքային ստաժը հաշվարկելու (սո­ցի­ալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատելու) համար հիմք ըն­դունվող տեղեկատվության մատչելիությունը (հասանելիությունը) բարելավելու, այդ թվում՝ այդ տեղեկատվությունն ամբողջականացնելու (դասակարգելու) համար։

Մասնավորապես, արդեն իսկ ներդրվել է Հայաստանի ազգային ար­­խիվի հետ տեղեկատվության փոխանակության համակարգ, որը հնարավորություն է տա­լիս աշխա­տանքային ստաժի մասին տեղեկատվությունը (արխիվային փաստաթղթերը) ստա­նալու համար էլեկտրոնային եղանակով կատարելու հարցում և ստանալու պատասխան։

Միաժամանակ, հաշվի առնելով առանց հիմքերի տրված փաստաթղթերի հիման վրա աշ­խատանքային ստաժի հաշվարկման կապակցությամբ առկա ռիսկերը՝ աշխատանքային ստա­ժը հաշվարկելու ընթացակարգերը կատարելագործելու նպատա­կով աշխատանքներ են կատար­վում «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգը լրամշակելու համար։ Մասնավորապես, նախատեսվում է միասնական ենթահամակարգի շրջանակներում ամ­բողջացնել գործատուների և նրանց կողմից կատարված սոցիալական վճարների մասին տեղեկատվությունը և «Էլեկտրոնային կենսա­թոշակ» տեղեկատվական համակարգում կի­րառել ինքնաշխատ եղանակով։

Ենթահամակարգի ներդրման արդյունքում «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղե­կա­տ­վա­­կան համակարգում ինքնաշխատ եղանակով կկիրառվեն նաև «Եկամտային հարկի և սո­ցի­ա­­լական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քով սահմանված  տեղեկատվական բազայի տվյալներն անձի աշխատանքային գործունեու­թյան (աշխատավարձ ստանալու և եկամտային հարկ վճարելու) մասին, իսկ ամբող­ջա­ցու­մից հետո՝ նաև անհատական (անձնավորված) հաշ­վառման «Պառնաս» տեղեկատվական հա­մակարգի տվյալները 2004-2013 թվա­կանների ժամանակահատվածում կատարված սոցիալական վճար­ների (սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամտի) մասին։ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրա­ցում­­ներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-96-Ն Հայաստանի Հանրապետության օրեն­քի պահանջների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 18-ի N 882-Ն որոշման շրջանակներում աշխատանքներ են իրականացվում նաև աշխատանքային գրքույկներն սկանավորելու և դրան­ցում ներառված տեղեկա­տվու­թյունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտե­մարանում ներառելու համար (նախատեսվում է ավարտել 2019 թվականին)։

Նախատեսվում է նշված աշխատանքների արդյունքում անդրադարձ  կատարել նաև աշխատանքային ստաժի հաշվարկման (հաշվառման) ընթացակարգերին (իրավա­կար­գա­­վորումներին), այդ թվում` աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերին։

 ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՈՐՈՇԵՑ ԸՆԴՈՒՆԵԼ ԱՌԱՋԱՐԿԸ

ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԱՐԿՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ ԵՎ  ՀԱՄԱՁԱՅՆ  «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 78–ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ  ՄԱՍԻ 5-ՐԴ ԿԵՏԻ՝ ՀԵՂԻՆԱԿԻ  ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՄԲ  ՆԱԽԱԳԻԾԸ ԼՐԱՄՇԱԿԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՐՑԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ: