Առաջարկություններ

<<Ճարտարապետական գործունեության մասին>> Հայաստանի Հանրապետության   օրենքի   նախագծի  (Կ-21-16.06.2017-ՏՀ-011-0) վերաբերյալ

  1. Նախագծի Ընդհանուր դրույթները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<Ճարտարապետությունը ազգային մշակույթի դիմագիծն է: Ճարտարապետական ստեղծագործությունը, շինությունների հարմարավետությունը, հուսալիությունն ու որակը, նրանց ներդաշնակությունը շրջակա միջավայրի հետ, ճարտարապետական գործունեությունում բնական կամ քաղաքային միջավայրի եւ պատմական ժառանգության առանձնահատկությունները հաշվի առնելը հանրային կարևորություն ունեն: Գործնականում նշված գործոնների ապահովման պատասխանատուն ճարտարապետն է: Սույն օրենքի նպատակն է ստեղծել բավարար իրավական երաշխիքներ հանրային կարևորության նշված գործառույթները արդյունավետ իրականացնելու նպատակով ճարտարապետին անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներով, փորձառությամբ և հմտություններով օժտելու, ինչպես նաև նրա մոտ համապատասխան հանրային պատասխանատվություն ստանձնելու ունակություններ ձևավորելու համար>>:

 

  1. 1-ին հոդվածի 1-ին մասի <<առանձնահատկությունները>> բառից հետո ավելացնել <<,ճարտարապետի իրավունքներն ու պարտականությունները ճարտարապետական մասնագիտական գործունեություն իրականացնելիս:>> բառերը:

 

  1. 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

<<Հոդված 2. Հիմնական հասկացությունները

  1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
  • Ճարտարապետ – ֆիզիկական անձ, որն ունի բարձրագույն ճարտարապետական կրթություն ստանալու փաստը հաստատող Հայաստանի Հանրապետությունում ճանաչվող իրավական փաստաթուղթ:
  • արտոնագրված Ճարտարապետ -ճարտարապետ, որն ունի ինքնուրույն ճարտարապետական մասնագիտական գործունեություն իրականացնելու իր իրավունքը հավաստող` սույն օրենքով սահմանված արտոնագիր:
  • Ճարտարապետական մասնագիտական գործունեություն/այսուհետ` ճարտարապետական գործունեություն/ - ճարտարապետի արտոնագրված մասնագիտական գործունեություն, որի նպատակն է օրենքով սահմանված քաղաքաշինական փաստաթղթերի մշակումը, դրանցում ներառված բոլոր հարակից մասնագիտականբաժինների մշակման համակարգումը, ճարտարապետաշինարարական նախագծերի իրականացման ընթացքի հեղինակային հսկողությունը, ինչպես նաեւ այլ ճարտարապետի մշակած նախագծի վերաբերյալ փորձաքննական եզրակացություն տալը:
  • Արտոնագրված ճարտարագետ-կոնստրուկտոր –բարձրագույն կրթությամբ շինարար-ճարտարագետ ֆիզիկական անձ, որն ունի մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքը հավաստող` սույն օրենքով սահմանված արտոնագիր:
  • Արտոնագիր – սույն օրենքով սահմանված կարգով ճարտարապետին կամ ճարտարագետ-կոնստրուկտորին տրամադրվող փաստաթուղթ, որը հավաստում է ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու նրանց իրավունքը:
  • Ճարտարապետական ծառայություն – պայմանագրային հիմունքներով պատվիրատուի կողմից սահմանված պատվերի կատարմանն ուղղված ճարտարապետական գործունեություն, ինչպես նաև քաղաքաշինական փաստաթղթերի մշակման իրականացում;
  • Ճարտարապետի մասնագիտական էթիկայի եւ վարվեցողության կանոններ - ճարտարապետի բարոյական եւ մասնագիտական վարքագծի չափանիշների համակարգ, հիմնված` ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ պատասխանատվության, արհեստավարժության ու մասնագիտական կատարելագործման, ինչպես նաեւ հանրության, գործընկերների եւ այլոց իրավունքների եւ օրինական շահերի ճանաչման սկզբունքների վրա.
  • Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատի գրանցամատյան - տվյալների շտեմարան, որը պարունակում է Պալատի կանոնադրությամբ սահմանվածտեղեկություններ` Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատին անդամագրված անձանց վերաբերյալ.
  • Լիազորված մարմին - քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմին:>>:

 

  1. 3-րդ հոդվածի 1-ին մասի <<սահմանված>> բառից հետո ավելացնել <<, ինչպես նաև պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման նպատակով մշակված>> բառերը:

 

  1. 3-րդ հոդվածի 3-րդ մասը հանել:

 

  1. Սույն առաջարկությունը մշակվել է ԱԺ տնտեսագիտական վարչության պետ Ա.Թամազյանի կողմից ներկայացրած առաջարկության հիման վրա: 4-րդ հոդվածի 2-րդ մասի <<Լիազոր մարմնի>> բառերը փոխարինել <<Լիազորված մարմնի>> բառերով:

 

  1. 5-րդ հոդվածի վերնագիրը խմբագրել.

<<Հոդված 5. Ճարտարապետի աշխատանքը պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններում>>

 

  1. Սույն առաջարկությունը մշակվել է ԱԺ տնտեսագիտական վարչության պետ Ա.Թամազյանի կողմից: 5-րդ հոդվածի 1-ին մասի <<ճարտարապետների>> բառից հետո <<՝հանրային ծառայության հետ կապված սահմանափակումերը և առանձնահատկությունները>> բառերը:

 

  1. Սույն առաջարկությունը մշակվել է ԱԺ տնտեսագիտական վարչության պետ Ա.Թամազյանի կողմից ներկայացրած առաջարկության հիման վրա: 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<Հոդված 6. Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատի գործունեությունը

  1. Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատը (այսուհետ` Պալատ) մասնագիտական և անկախ գործունեություն իրականացնող, ինքնակարգավորվող ոչ առևտրային կազմակերպություն է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:

Պալատն իրավաբանական անձի կարգավիճակ ձեռք է բերում օրենքով սահմանված կարգով գրանցվելու պահից:

  1. Վարչական ակտի ընդունմամբ եզրափակվող գործունեություն, կամ այնպիսի գործողություն կամ անգործություն իրականացնելիս, որն անձանց համար առաջացնում է փաստական հետեւանքներ, Պալատի նկատմամբ տարածվում են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով վարչական մարմնի համար սահմանված կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով:
  2. Պալատն իրավունք ունի իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան իրականացնելու ձեռնարկատիրական գործունեություն, այդ նպատակով տնօրինելու իր գույքը և գործունեության արդյունքները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստեղծելու առևտրային  կազմակերպություն կամ դառնալ նրա մասնակից:
  3. Պալատը վարում է ձեռնարկատիրական գործունեության առանձնացված հաշվառում՝դրա վերաբերյալ տեղեկությունները ներառելով օրենքով նախատեսված հաշվետվություններում:
  4. Պալատի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացված շահույթը օգտագործվում է միայն  կազմակերպության կանոնադրական նպատակների ուղղությամբ:
  5. Պալատի լրիվ անվանումը պետք է ներառի «ինքնակարգավորվող կազմակերպություն» բառերը:
  6. Կազմակերպություններն իրավունք չունեն իրենց անվանման մեջ օգտագործել «ճարտարապետների պալատ» բառակապակցությունը, դրա հոլովաձեւերը, ինչպես նաեւ բառակապակցության օտարալեզու իմաստային թարգմանությունները` բացառությամբ «Հայաստանի Հանրապետության ճարտարապետների պալատի» կողմից ստեղծվող կազմակերպությունների:
  7. Պալատը`

1) Իրականացնում է ճարտարապետներիև ճարտարագետ-կոնստրուկտորների (այսուհետ` նաև ճարտարապետներ) արտոնագրման, հավատարմագրման, արտոնագրի կասեցման եւ դադարեցման գործառույթները` սույն օրենքով եւ Պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով.

2) մշակում եւ հաստատում է ճարտարապետների մասնագիտական էթիկայի եւ վարվեցողության կանոնները (այսուհետ` էթիկայի կանոններ).

3) հսկողություն է իրականացնում իր անդամների կողմից ճարտարապետի էթիկայի կանոնների եւ Պալատի կանոնադրության պահանջների պահպանման նկատմամբ.

4) վարում է Պալատի անդամների գրանցամատյանները.

5) կազմակերպում է ճարտարապետների մասնագիտական որակավորման գործընթացը.

6) կազմում եւ վարում է ճարտարապետների եւ նախագծային կազմակերպությունների մասնագիտական վարկանիշային ցուցակները.

7) կազմակերպում է իր անդամների մասնագիտական վերապատրաստումը, մշակում արտոնագրված ճարտարապետների անընդհատ ուսուցման ծրագրեր եւ դրանց իրականացման համակարգ.

8) մշակում եւ հաստատում է ճարտարապետական մասնագիտական գործունեության խորհրդատվական բնույթի դասիչները` համաձայնեցնելով Լիազորված մարմնի հետ.

9) ներկայացնում եւ պաշտպանում է իր եւ իր անդամների իրավունքները եւ օրինական շահերը պետական, տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում.

10) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացված հայտերի ու հարցումների հիման վրա մասնագիտական կարծիք է տալիս Հայաստանի Հանրապետության, մարզերի, համայնքների եւ բնակավայրերի համար մշակվող տարածական պլանավորման փաստաթղթերի վերաբերյալ.

11) աջակցում է մշակվող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի եւ միջավայրում ծրագրվող ճարտարապետական միջամտությունների վերաբերյալ հանրային իրազեկումներին, նպաստում է քաղաքաշինության հարցերում հանրային իրավագիտակցության մշակույթի բարձրացմանը:

  1. Պալատը կարող է`

1) մշակել պայմանագրերի օրինակելի ձեւեր, աշխատանքների ու ծառայությունների գնահատման մեթոդաբանությունը, ճարտարապետական գործունեության իրականացման հետ կապված այլ փաստաթղթեր.

2) իրականացնել իր և իր անդամների մասնագիտական գործունեության հետ կապված ռիսկերի, ինչպես նաև ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացնել ճարտարապետական մրցույթներ, կազմակերպել ցուցահանդեսներ, հանդիսություններ ու այլ միջոցառումներ.

4) սահմանել եւ շնորհելՊալատի պարգեւներ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով միջնորդություններ ներկայացնել իր անդամներին պետական պարգեւներ ու կոչումներ շնորհելու վերաբերյալ.

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնագիտական եզրակացություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդիր եւ գործադիր մարմիններում քննարկվող, քաղաքաշինության օրենսդրությանը վերաբերող նախագծերին, մասնակցել ճարտարապետների իրավունքներն ու օրինական շահերը շոշափող օրենքների ու իրավական այլ ակտերի մշակմանը եւ քննարկմանը.

6) օրենսդրությամբ սահմանված կարգով հրատարակել թերթեր, ամսագրեր.

7) անդամագրվել միջազգային մասնագիտական կազմակերպություններին եւ համագործակցելայլ երկրների ու միջազգային ճարտարապետական համապատասխան կառույցների հետ.

8) իրականացնել օրենքով չարգելված այլ գործունեություն>>:

 

  1. Սույն առաջարկությունը մշակվել է ԱԺ տնտեսագիտական վարչության պետ Ա.Թամազյանի կողմից ներկայացրած առաջարկության հիման վրա: 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

<<Հոդված 7. Պալատի մարմինները

  1. Պալատի մարմիններն են`
  • Պալատի ընդհանուր ժողովը.
  • Պալատի խորհուրդը.
  • Պալատի նախագահը
  • Պալատի որակավորման հանձնաժողովները.
  • Պալատի այլ հանձնաժողովները:
  1. Պալատի մարմինների լիազորությունները, դրանց կազմավորման եւ գործունեության կարգը, խնդիրներն ու գործառույթները սահմանվում են սույն օրենքով եւ Պալատի կանոնադրությամբ։
  2. Պալատի մարմինների լիազորությունների ժամկետը չորս տարի է:
  3. Պալատի մարմինների ընդունած որոշումները պարտադիր են Պալատի անդամների համար:
  4. Պալատի գույքը ձեւավորվում է Պալատի անդամների անդամավճարներից, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցներից:

Պալատի ֆինանսատնտեսական գործունեությունը  ենթակա է պարտադիր աուդիտի՝ Պալատի խորհրդի ընտրած անկախ աուդիտորի կողմից` Պալատի կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ:>>:

 

  1. 8-րդ հոդվածի 1-ին մասը խմբագրել. <>:

 

  1. 8-րդ հոդվածի 3-րդ մասի 1) –ին ենթակետի «և» բառից հետո ավելացնել «ճարտարապետի մասնագիտական» բառերը:

 

  1. 8-րդ հոդվածի 3-րդ մասի 5)-րդ ենթակետը և 4-րդ մասը հանել:

 

  1. 8-րդ հոդվածի 3-րդ մասի 4) ենթակետը խմբագրել. <<4) սահմանում է Պալատի անդամավճարի չափը և վճարման պարբերականությունը>>.

 

  1. Սույն առաջարկությունը մշակվել է ԱԺ տնտեսագիտական վարչության պետ Ա.Թամազյանի կողմից ներկայացրած առաջարկության հիման վրա: 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

<<Հոդված 9. Պալատի խորհուրդը

  1. Պալատի խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) Պալատի գործադիր մարմինն է:
  2. Պալատի խորհրդի կազմը բաղկացած է Պալատի նախագահից և խորհրդի անդամներից
  3. Խորհրդի անդամների ընդհանուր քանակը սահմանվում է Պալատի կանոնադրությամբ, որը չի կարող պակաս լինել տասներեքից` ներառյալԽորհրդի նախագահը:
  4. Խորհրդի անդամները (բացառությամբ Խորհրդի նախագահի) վարկանիշային կարգով ընտրվում են Պալատի անդամների կազմից, ընդհանուր ժողովի կողմից` չորս տարի պաշտոնավարման ժամկետով:
  5. Խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում այդ անդամի փոխարեն ներգրավվում է Պալատի խորհրդի անդամների վերջին ընտրության տվյալներով վարկանիշային հաջորդ առավել «կողմ» ձայներ ստացած անդամը՝ նախորդ անդամի լիազորությունների մնացած ժամանակահատվածի համար:Այն դեպքում, երբ Խորհրդի անդամի լիազորությունների մնացած ժամանակահատվածը չի գերազանցում վեց ամիսը, ապա Խորհրդի կազմը չի համալրվում:
  6. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է նրա անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:
  7. Պալատի խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
  8. Խորհրդի նիստերը հրավիրում է Պալատի նախագահը՝ ըստ անհրաժեշտության, սակայն տարեկան չորս անգամից ոչ պակաս: Խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաեւ Խորհրդի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ:
  9. Խորհուրդը`

1) հաստատում է որակավորման քննությունների  անցկացման կարգը.

2) հաստատում է պարտադիր վերապատրաստման դասընթացների պարբերականությունը, ծրագրերն ու ժամաքանակը.

3) քննում է Պալատի կանոնադրության եւ /կամ/ էթիկայի կանոնների խախտման դեպքերը, կիրառում է կարգապահական տույժեր.

4) սույն օրենքով նախատեսված դեպքերում, Պալատի կանոնադրությամբ սահմանված կարգով դադարեցնում կամ կասեցնում է ճարտարապետի կամ ճարտարագետի արտոնագրի կամ օտարերկրյա ճարտարապետի հավատարմագրի գործողությունը.

5) հաստատում է Պալատի աշխատակազմի հաստիքացուցակը.

6) իրականացնում է սույն օրենքով եւ Խալատի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:>>:

 

  1. Սույն առաջարկությունը մշակվել է ԱԺ տնտեսագիտական վարչության պետ Ա.Թամազյանի կողմից ներկայացրած առաջարկության հիման վրա: 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<Հոդված 10. Պալատի նախագահը

  1. Պալատի նախագահը Պալատի գործադիր մարմնի բարձրագույն պաշտոնատար անձն է:
  2. Պալատի նախագահն ընտրվում է Պալատի ընդհանուր ժողովի կողմից` գաղտնի քվեարկությամբ, ժողովի մասնակիցների ձայների մեծամասնությամբ, չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ։
  3. Պալատի նախագահ կարող է առաջադրվելՊալատի` առնվազն տասնհինգ տարվա մասնագիտական գործունեության փորձառություն ունեցող անդամը:
  4. Պալատի նախագահը՝

1) ներկայացնում է Պալատը.

2) գործում է առանց լիազորագրի.

3) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում՝ աշխատանքային.

4) բանկում բացում է Պալատի հաշվարկային եւ ոչ հաշվարկային հաշիվներ.

5) սահմանում է Պալատի աշխատակազմի աշխատողների ծառայողական լիազորությունների շրջանակը, նշանակում եւ ազատում է Պալատի աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական պատասխանատվության միջոցներ.

6) ապահովում եւ կազմակերպում է Պալատի գրանցամատյանների վարումը.

7) օրենքով և Պալատի կանոնադրությամբ նախատեսված կարգով տնօրինում է Պալատի գույքը, այդ թվում` դրամական միջոցները.

8) իրականացնում է օրենքով եւ Պալատի կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

  1. Պալատի նախագահն ի պաշտոնե Պալատի խորհրդի նախագահն է։
  2. Պալատի նախագահն ունի տեղակալներ, որոնք նշանակվում են Պալատի նախագահի կողմից` Պալատի խորհրդի անդամների կազմից:
  3. Պալատի նախագահի տեղակալների թվաքանակը և գործառույթները սահմանվում է Պալատի կանոնադրությամբ:>>:
  4. 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<Հոդված 11. Պալատի անդամները

  1. Պալատի անդամի կարգավիճակ ունեն

1) սույն օրենքով սահմանված կարգով արտոնագրված ճարտարապետները.

2) սույն օրենքով սահմանված կարգով արտոնագրված ճարտարագետ-կոնստրուկտորները:

  1. Դաշնակից անդամի կարգավիճակով Պալատին կարող են անդամագրվել Պալատին 25 եւ ավելի տարիներ անդամակցած ճարտարապետները եւ սույն օրենքի 25-րդ հոդվածի 6-րդ մասով նշված անձինք, ինչպես նաեւ Պալատի խորհրդի որոշմամբ` ճարտարապետության ասպարեզում առանձնահատուկ վաստակ ունեցող այլ մասնագետները, որոնց ընտրության չափորոշիչները սահմանում է Պալատի խորհուրդը:

1) Միջազգային ասոցացված անդամի կարգավիճակով Պալատին կարող են անդամագրվել օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ճարտարապետները, որոնք ունեն այլ երկրում ստացած համապատասխան մասնագիտական որակավորման փաստաթղթեր (արտոնագրեր, հավաստագրեր և այլն):

  1. Պալատի անդամների իրավունքներն ու պարտականություններըսահմանվում են սույն օրենքով և Պալատի կանոնադրությամբ:
  2. Պալատի անդամները վճարում են Պալատի կանոնադրությամբ սահմանված չափով անդամավճարներ:>>:

 

  1. 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<Հոդված 12. Պալատի անդամների գրանցամատյանները

  1. Պալատի անդամների գրանցամատյանների (այսուհետ` գրանցամատյաններ) ստեղծման հիմնական նպատակն է` ներդրողներին, կառուցապատողներին կամ պատվիրատուներին ճարտարապետական գործունեություն իրականացնող անձանց վերաբերյալ մատչելի ու հավաստի տեղեկատվության տրամադրումը, մրցակցության համարհավասար պայմանների ստեղծումը:
  2. Պալատը վարում է իրեն անդամագրված անձանց գրանցամատյաններն ու պատասխանատու է նրանց վերաբերյալ ամբողջական տեղեկատվության տրամադրմանհամար:
  3. Գրանցամատյանների վարման կարգը, ինչպես նաև դրանցում ընդգրկվող տեղեկատվության ցանկը հաստատում է Պալատի խորհուրդը` նախապես «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ծանուցելով անձնական տվյալների պաշտպանության ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնին:>>:

 

  1. Սույն առաջարկությունը մշակվել է ԱԺ տնտեսագիտական վարչության պետ Ա.Թամազյանի կողմից ներկայացրած առաջարկության հիման վրա: 14-րդ հոդվածի 1-ին մասի 3)-րդ ենթակետի <<պատվիրատուի>> բառից առաջ ավելացնել  <<ներդրողի>> բառը:

 

  1. Սույն առաջարկությունը մշակվել է ԱԺ տնտեսագիտական վարչության պետ Ա.Թամազյանի կողմից ներկայացրած առաջարկության հիման վրա: 14-րդ հոդվածի 1-ին մասի 4)-րդ և  5)-րդ ենթակետերից  հանել <<Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով>> բառերը, ինչպես նաև հանել <<մշտապես>> բառը:

 

  1. 14-րդ հոդվածի, 1-ին մասի 6)-րդ ենթակետի <<տրամադրել>> բառից առաջ ավելացնել  <<շահագրգիռ անձանց>> բառերը:

 

  1. 14-րդ հոդվածի, 1-ին մասի 7)-րդ ենթակետի <<իրականացնել>> բառից առաջ ավելացնել <<կատարել գիտական, կրթական և ստեղծագործական այլ աշխատանք և>> բառերը:

 

  1. 14-րդ հոդվածի 2-րդ մասի 6)-րդ և 8)-րդ ենթակետեր <<(պատվիրատուի)>> բառից հետո ավելացնել  <<ներդրողի>> բառը:

 

  1. Սույն առաջարկությունը մշակվել է ԱԺ տնտեսագիտական վարչության պետ Ա.Թամազյանի կողմից ներկայացրած առաջարկության հիման վրա: 14-րդ հոդվածի, 3-րդ մասը հանել և ավելացնել նոր՝ 6)-րդ, 7)-րդ, 8)-րդ և 9)րդ ենթակետեր հեևյալ բովանդակությամբ.

<<6) առանց կառուցապատողի (պատվիրատուի, ներդրողի) համաձայնության հրապարակել կամ տարածել նրա ներդրումային ծրագրերի կամ դրանց իրականացման մասին ծառայողական, առեւտրային կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ.

7) մասնակցել քաղաքաշինական փաստաթղթի նախագծման մրցույթին, եթե հանդիսանում է տվյալ մրցույթի կազմակերպիչը կամ ընդգրկված է տվյալ օբյեկտի մրցույթային հանձնաժողովի կազմում.

8) կատարել կառուցապատողի (պատվիրատուի, ներդրողի) նախագծային առաջադրանքի պահանջները, եթե դրանք հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի, տարածական պլանավորման փաստաթղթերի կամ նախագծման թույլտվության պահանջներին կամ ելակետային տվյալներին.

9) կատարել սույն օրենքով և Պալատի կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:>>:

 

  1. Սույն առաջարկությունը մշակվել է ԱԺ տնտեսագիտական վարչության պետ Ա.Թամազյանի կողմից ներկայացրած առաջարկության հիման վրա: 15-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը խմբագրել, ավելացնել նոր 3-րդ մաս, խմբագրել 7-րդ մասը, նախկին 3-րդ-ից մինչև 8-րդ մասերը ներառյալ վերահամարակալել որպես 4-րդ-ից` 9-րդ մասեր, ավելացնել նոր` 10-րդ մաս.

<<1.Ճարտարապետի մասնագիտական գործունեության արտոնագիր կարող է ստանալ այն ֆիզիկական անձը, որը տիրապետում է Հայաստանի Հանրապետության պետական լեզվին, ունի Հայաստանի Հանրապետության կողմից ճանաչված «Ճարտարապետություն» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, մագիստրոսի աստիճան եւ ճարտարապետի մասնագիտությամբ առնվազն երկու տարվա աշխատանքային փորձառություն կամ բակալավրի աստիճան ու հինգ տարվա աշխատանքային փորձառություն  եւ սահմանված կարգով հանձնել է որակավորման քննություն:

2.«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող լրացուցիչ ուսուցման ծրագրերով կարող է լրացվել սույն հոդվածի 1-ին մասով նշված աշխատանքային փորձառության պակասը, հավասարեցնելով մեկ տարվա համար նախատեսված ուսուցման ծրագիրը մեկ տարվա աշխատանքային փորձառությանը:

3.Հավակնորդն իր աշխատանքային փորձառությունը հավաստում է համապատասխան տեղեկության և փաստաթղթերի ներկայացմամբ, որի բովանդակությունը և կազմը սահմանվում է Պալատի կանոնադրությամբ: Սույն օրենքի իմաստով աշխատանքային փորձառություն  էհամարվում որևէ արտոնագրված ճարտարապետի ենթակայությամբ կամ ինքնուրույն իրականացված մասնագիտական, այդ թվում` առանց արտոնագրի թույլատրվող աշխատանքը, ինչպես նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ճարտարապետների կողմից իրականացված մասնագիտական աշխատանքը:

  1. Ճարտարապետների արտոնագրման նպատակով ստեղծվում է յոթ անդամներից բաղկացած հանձնաժողով, որի կազմում ներառվում են Պալատի եւ Լիազոր մարմնի երեքական ներկայացուցիչներ եւ մեկ ներկայացուցիչ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունից: Պալատի ներկայացուցիչներն ընտրվում են Պալատի ընդհանուր ժողովի կողմից: Հանձնաժողովի կազմը հաստատվում է Պալատի ընդհանուր ժողովի կողմից` այլ մարմինների ներկայացուցիչներին ընդգրկելով ըստ ներկայացման: Հանձնաժողովի լիազորությունների ժամկետի ընթացքում հանձնաժողովի անդամի մահվան կամ անհայտ բացակայող ճանաչվելու կամ հրաժարական ներկայացնելու պատճառով հանձնաժողովի կազմում փոփոխությունները հաստատվում են Պալատի խորհրդի որոշմամբ, ընդ որում`Պալատի ներկայացուցիչն ընտրվում է Խորհրդի կողմից, իսկ այլ մարմնի ներկայացուցիչն ընդգրկվում է տվյալ մարմնի ներկայացմամբ:

5.Որակավորման քննությունների ծրագրերն ու անցկացման կարգը սահմանում է Պալատի խորհուրդը, համաձայնեցնելով Լիազոր մարմնի եւ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատության հետ:

  1. Մասնագիտական գործունեության արտոնագիր ստանալու համար հավակնորդը որակավորման քննություն է հանձնում Պալատի խորհրդի կողմից սահմանված որակավորման սանդղակի պահանջներով ու ծրագրերով։ Որակավորման սանդղակով սահմանվում են ճարտարապետի արտոնագրի կարգեր (դասեր)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության օբյեկտների ռիսկայնության աստիճաններին համապատասխան:
  2. Որակավորման քննությունը չհանձնած հավակնորդին թույլատրվում է այն հանձնել վերապատրաստման դասընթացներ անցնելուց հետո` Պալատի խորհրդի սահմանած ժամաքանակով:
  3. Արտոնագրված ճարտարապետը տասնօրյա ժամկետում, Պալատի խորհրդի կողմից սահմանված արարողակարգով, ստանում է Պալատի կնիքով եւ Պալատի նախագահի ստորագրությամբ վավերացված համապատասխան կարգի(դասի) արտոնագիր, որի ձեւը հաստատվում է Պալատի խորհրդի կողմից:

9.Արտոնագիրը տրվում է անժամկետ` առանց տարիքային սահմանափակման:

10.Արտոնագրված ճարտարապետը ճարտարապետական ծառայություն մատուցելու նպատակով կարող է ստեղծել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կազմակերպական-իրավական ցանկացած ձև կամ պայմանագրային հիմունքներով աշխատել ճարտարապետական ծառայություն մատուցող որևէ իրավասու անձի մոտ կամ կազմակերպությունում:>>:

 

  1. Սույն առաջարկությունը մշակվել է ԱԺ տնտեսագիտական վարչության պետ Ա.Թամազյանի կողմից ներկայացրած առաջարկության հիման վրա: 16-րդ հոդվածի, 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ և ավելացնել նոր 4-րդ և 5-րդ մասեր, 6-րդ մասը խմբագրել.

<

  1. Ճարտարագետ-կոնստրուկտորի աշխատանքային փորձառությունը կարող է ձեռք բերվել միայն ճարտարապետական կամ ճարտարագիտական ծառայություններ մատուցող արտոնագրված անձի մոտ կամ կազմակերպությունում մասնագիտական աշխատանք կատարելով:
  2. Արտոնագրի հավակնորդ ճարտարագետ-կոնստրուկտորն իր աշխատանքային փորձառությունը հավաստում է պալատի կանոնադրությամբ սահմանված տեղեկատվության ներկայացմամբ:
  3. Արտոնագրված ճարտարագետ-կոնստրուկտորը ճարտարագիտական ծառայություններ մատուցելու նպատակով կարող է ստեղծել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կազմակերպական-իրավական ցանկացած տեսակի կազմակերպություն կամ պայմանագրային հիմունքներով աշխատել ճարտարապետական կամ ճարտարագիտական ծառայություններ մատուցող որեւէ իրավասու անձի մոտ կամ կազմակերպությունում:>>:

 

  1. 17-րդ հոդվածի 1-ին մասի <<հմտությունների>> բառից հետո ավելացնել <<շարունակական>> բառը, ինչպես նաև <<պետական>> բառից հետո ավելացնել  <<կառավարման>> բառը:

 

  1. 18-րդ հոդվածի 1-ին մասի 2)-րդ ենթակետից հանել <<նկատողություն, խիստ նկատողություն>> բառերը:

 

  1. 18-րդ հոդվածի 1-ին մասի 5)-րդ ենթակետը հանել:

 

  1. 19-րդ հոդվածի 1-ին մասում ավելացնել նոր 4)-րդ ենթակետ հետևյալ բովանդակությամբ.

<<4) նա շարունակական հինգ տարիների ընթացքում չի զբաղվել մասնագիտական գործունեությամբ և չի մասնակցել վերապատրաստման որևէ դասընթացին>>:

 

  1. 20-րդ հոդվածի 2-րդ մասից հանել <<կամ այլ համարժեք փաստաթղթեր>> բառերը:

 

  1. Սույն առաջարկությունը մշակվել է ԱԺ տնտեսագիտական վարչության պետ Ա.Թամազյանի կողմից ներկայացրած առաջարկության հիման վրա: 20-րդ հոդվածի 3-րդ մասի  <<3-րդ մասով>> բառերը փոխարինել <<4-րդ մասով>> բառերով:

 

  1. Սույն առաջարկությունը մշակվել է ԱԺ տնտեսագիտական վարչության պետ Ա.Թամազյանի կողմից ներկայացրած առաջարկության հիման վրա: 20-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 <>:

 

  1. Սույն առաջարկությունը մշակվել է ԱԺ տնտեսագիտական վարչության պետ Ա.Թամազյանի կողմից ներկայացրած առաջարկության հիման վրա: 21-րդ հոդվածի 1-ին մասի <<արտոնագրման>> բառից հետո ավելացնել <<տարեկան>> բառը և <<հավատարմագրման>> բառից հետո ավելացնել <<տարեկան>> բառը:

 

  1. 23-րդ հոդվածի 1-ին մասի 4)-րդ ենթակետը խմբագրել.

<<4) Պալատի անդամությունից զրկում>>: