Առաջարկներ

Առաջին   ընթերցմամբ   ընդունված  <<Ճարտարապետական գործունեության մասին>> Հայաստանի Հանրապետության   օրենքի   նախագծի  (Կ-21-16.06.2017-ՏՀ-011-1) վերաբերյալ

                            

  1. 6-րդ հոդվածի 2)-րդ կետը հանել:
  2. 6-րդ հոդվածի 2-րդ մասի 7)-րդ կետի <<անընդհատ>> բառը փոխարինել <<շարունակական>> բառով:
  3. 6-րդ հոդվածի 2-րդ մասի 8)-րդ կետը հանել:
  4. 6-րդ հոդվածի նախկին 1-7-րդ կետերը վերահամարակալել որպես 1-6-րդ մասեր:
  5. 6-րդ հոդվածի <<2-րդ>> մասը դարձնել <<7-րդ>> մաս,  իսկ <<3-րդ>>  մասը դարձնել <<8-րդ>> մաս:
  6. 9-րդ հոդվածի 2-րդ մասի <<Պալատի խորհրդի>> բառերը փոխարինել <<Պալատի>> բառով:
  7. 9-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին նախադասությունից հանել <<Պալատի>> բառը:
  8. 9-րդ հոդվածի 7-րդ մասից հանել <<Պալատի>> բառը:
  9. 11-րդ հոդվածի 1-ին մասի 2)-րդ կետից հետո ավելացնել նոր 3)-րդ կետ հետևյալ բովանդակությամբ.

<<3) սույն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասով և 25-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձինք>>:

  1. 11-րդ հոդվածի 2-րդ մասի <<տարիներ>> բառից հետո ավելացնել <<(ներառյալ «Հայաստանի ճարտարապետների միավորում» կազմակերպությանն անդամակցության ժամանակահատվածը)>> բառերով:
  2. 13-րդ հոդվածի <<պարտադիր>> բառը փոխարինել <<տարածվում>> բառով, իսկ <<ճարտարապետների>> բառից հետո ավելացնել <<վրա>> բառը:
  3. 15-րդ հոդվածի 3-րդ մասի <<տեղեկության>> բառը փոխարինել <<տեղեկավության>> բառով:
  4. 16-րդ հոդվածի 1-ին մասի <<4-րդ>> թիվը դարձնել <<5-րդ>>:
  5. 17-րդ հոդվածի 2-րդ մասի <<5-րդ>> թիվը դարձնել <<7-րդ>>, իսկ 4-րդ մասի <<1-ին>> թիվը դարձնել <<2-րդ>>:
  6. 18-րդ հոդվածի 1-ին մասի 4)-րդ ենթակետի <<4-րդ>> թիվը դարձնել <<3-րդ>>:
  7. 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ նախադասության <<ճարտարապետը>> բառից հետո ավելացնել <<(ճարտարագետ-կոնստրուկտորը)>> բառերը, իսկ <<էթիկայի>> բառից հետո հանել <<և վարվեցողության>> բառերը:
  8. 23-րդ հոդվածի 6-րդ մասի <<հեռացվաց արտոնագրված>> բառերը փոխարինել <<զրկվաց>> բառով:
  9. 24-րդ հոդվածի 2-րդ մասի <<Հայաստանի ճարտարապետների Պալատի>> բառերը փոխարինել <<Պալատի>> բառով:
  10. 25-րդ հոդվածի 5-րդ մասի <<երկաստիճան>> բառից հետո ավելացնել <<բարձրագույն>> բառը:
  11. 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի <<6-րդ հոդվածի 2-րդ մասի>> բառերը փոխարինել <<6-րդ հոդվածի  7-րդ մասի>> բառերով:

 Սույն առաջարկությունները մշակվել են ԱԺ տնտեսագիտական վարչության պետ Ա.Թամազյանի կողմից ներկայացրած դիտողությունների հիման վրա: